- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

ՀՀ վերահսկիչ պալատը վերջերս լուրջ խախտումներ է հայտնաբերել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում։ Հատկանշական է, սակայն, այն փաստը, որ այդ խախտումները կատարվել են այն ժամանակ, երբ նախարարը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր։
Մի քանի մեջբերում ՎՊ փաստաթղթերից։ ԿԳՆ-ն «Կրթության բովանդակային եւ մեթոդական սպասարկում ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագիրն իրականացնելու համար պայմանագիր է կնքել «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ, իսկ այդ նպատակով 2015թ. պետական բյուջեից նախատեսված է եղել տրամադրել 505,8 մլն դրամ, այս տարի՝ 507,9 մլն դրամ։
ՎՊ-ն, սակայն, պարզել է, որ այս ծրագրով 2015թ. փաստացի ծախսերը կազմել են ավելի քան 793 հազ. դրամով ավելի, իսկ 2016թ. հաշվետվությամբ փաստացի ծախսերը ցույց են տվել 9.6 մլն դրամ պակաս։
Մեկ այլ ուշագրավ փաստ. «ԿԳՆ-ն, շրջանցելով ՀՀ կառավարության 29.04.2010թ. թիվ 566-Ն որոշմամբ հաստատված «Պետության կողմից դրամաշնորհի ձեւով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրի օրինակելի ձեւը, ՓԲԸ-ի հետ կնքել է հանձնարարության պայմանագիր, որի հետեւանքով վերոնշյալ ծրագրով նախատեսված միջոցներից 58,382.7 հազ.դրամի աշխատանքներն ու ծառայություններն իրականացվել են առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերի ապահովման»,- նշված է ՎՊ հաշվետվության մեջ։
Բացի այդ, ըստ այդ փաստաթղթի, «Պայմանագրի շրջանակներում 2015թ.-ին կատարված 4,445.4 հազ.դրամի ծախսը առնչություն չունի ծրագրի նպատակի հետ»։
ՎՊ-ն նաեւ բացահայտել է, որ ձեռքբերված աշխատանքների եւ ծառայությունների համար հանձնման-ընդունման արձանագրություններ հիմնականում չեն կազմվել, ինչպես նաեւ առանձին դեպքում ծախսերը կատարվել են առանց պայմանագրի կնքման։ «ՓԲԸ-ի կողմից նախարարություն ներկայացված հաշվետվություններով փաստացի ծախսերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է ՎՊ հաշվետվության մեջ։
«Բյուջետային հայտով նախատեսվել եւ իրականացվել են գործողություններ, որոնք չեն ներառվել նախահաշվում, իսկ որոշ դեպքերում կատարվել են ծախսեր, որոնք նախատեսված չեն եղել ինչպես բյուջետային հայտով, այնպես էլ նախահաշվով»,- նշված է փաստաթղթում։ Իսկ խոսքը, տվյալ դեպքում, գնում է 23 մլն դրամի մասին, որից 22.5 մլն-ը եղել են կապիտալ ծախսերը։
Հատկանշականն այն է, որ ԿԳՆ-ն այս բոլոր խախտումների նկատմամբ աչք է փակել։ Թե ինչու՝ կարելի է միայն ենթադրել։ Ավելին, շատ դեպքերում ԿԳՆ-ն եւս մասնակցություն է ունեցել այդ խախտումներին։
Դրանցից առավել լուրջը 2015թ.մայիսին Նախարարական գագաթնաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման համար տրամադրված ֆինանսական միջոցների ծախսերում է եղել (այդ ֆորումի բացմանն, ի դեպ, մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը)։ Ըստ ՎՊ-ի՝ այդ միջոցառումների ծախսերը նախատեսվել են 550 մասնակցի հաշվով, իսկ հյուրասիրության ծախսերը՝ 600 մասնակցի հաշվով։
Եվ ահա այստեղ ԿԳՆ-ն հակառակ կառավարության սահմանած կարգի, միջոցառման անցկացումից 10 օր առաջ ՀՀ վարչապետի հաստատմանը չի ներկայացրել պաշտոնական ընդունելությունների վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծը։ Իսկ ծախսված գումարներն էլ նախատեսվածից ավելի են եղել։
Չնայած կառավարության սահմանած կարգով, պատվիրակության մեկ անդամի հետ կապված սննդի օրական ծախսը մինչեւ 8000 դրամ է, սուրճի ընդմիջման հետ կապված ծախսը՝ մինչեւ 1500 դրամ, սակայն, ըստ ՎՊ-ի, ԿԳՆ-ն ավելի շատ գումար է ծախսել. «Գագաթնաժողովի մասնակիցների հյուրասիրության օրական ծախսը վերոհիշյալ որոշմամբ սննդի (8000 դրամ x 2 օր) եւ սուրճի ընդմիջման (1500 դրամ x 3 անգամ) համար սահմանված առավելագույն չափով հաշվարկելու արդյունքում հյուրասիրության ծախսը կկազմեր 12,3 մլն դրամ, կամ նախատեսված եւ վճարվածից 6,5 մլն դրամով պակաս»,- նշված է փաստաթղթում։
Սա առանձին ոլորտում ՎՊ ուսումնասիրությունների հաշվետվությունն է։ Կատարվածի համար որեւէ մեկը դեռ պատասխանատվություն չի կրել, իսկ Արմեն Աշոտյանն էլ ԿԳ նախարարի պաշտոնը լքեց ոչ թե իր ղեկավարած ոլորտում այս բացահայտումների հետեւանքով, այլ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում. որովհետեւ Սերժ Սարգսյանը դաշնակներին խոստացել էր նախարարական պորտֆել։
chi.am
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



