- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մինչ Հայաստանում օրեցօր ավելանում ու մեծանում է մեր հյուսիսային դաշնակցի ադեցությունը՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ ու թափանցելով պետական կառավարման ամենախորքերը, Արևմուտքը ևս ձեռքերը ծալած չի նստում, ու դատելով օրերս մեդիա դաշտում իսկական շոկի վերածված իրադարձությունից՝ պատրաստվում է շատ կոնկրետ հակաքայլերի.1in.am-ում լրջագույն վերադասավորումներ են տեղի ունենում, ու այսուհետ գլխավոր խմբագրի պարտականությունները դրվելու են Քաղաքագետ Աղասի Ենոքյանի ուսերին, իսկ Արման Բաբաջանյանն այսուհետ պատասխանատու է լինելու կայքի տեխնիկական վերազինման և արդի միջոցների ներգրավման համար։
Որ կայքի խմբագրությունում տեղի ունեցող վերադասավորումներն ամենևին էլ պատահական չեն, առանձնակի ապացույցների կարիք, կարծում ենք, չի զգում. նմանատիպ իրադարձություններն ինչ-որ մեկի անձնական նախաձեռնության արդյունք չեն կարող լինել:
Իսկ այն, որ տեղի ունեցողը պայմանավորված չէ միայն Հայաստանում աշխարհաքաղաքական հիմնական վեկտորների միջև օրըստօրե սրվող մրցակցությամբ, երևում է հատկապես «Առաջին լրատվական» լրատվական-վերլուծական կայքի տարածած հաղորդագրության բովանդակությունից, որում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները՝ պայմանավորված արտաքին և ներքին մի շարք նոր սպառնալից իրողություններով, ինչպես նաև նկատի ունենալով 2017թ. խորհրդարանական ընտրություններում անկախ լրատվամիջոցների դերն ու կարևոր նշանակությունը... լրատվամիջոցը վերադասավորել է իր առաջնահերթությունները: Ստեղծված արդի ժամանակաշրջանում, կայքն իր կարևոր ու նոր խնդիրներից է հռչակել Եվրասիական տնտեսական միության կազմում մեր երկրի քաղաքական և տնտեսական գահավիժումի, և ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի և Արցախի առջև կանգնած օրախնդիր մարտահրավերների և անվտանգային սպառնալիքների մասին բազմակողմանի բարձրաձայնումը։ Լրատվամիջոցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության առաջընթացի միակ և հնարավոր երաշխիք տեսնում է ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի խորացված և բազմակողմ հարաբերությունների հաստատման և ամրապնդման օգտին քարոզչությունը»։
Համաձայնե՛ք՝ սրանից ավելի բաց տեքստ հնարավոր չէր հրապարակել:
Իսկ հիմա գանք կարևորագույն հարցին՝ ի՞նչ է այս ամենը նշանակում:
Իսկ նշանակել կարող է նախ՝ այն, որ առաջիկայում Հայաստանի ներքաղաքական դաշտում սպասվող վերադասավորումները կարող են այնքան էլ հանգիստ չընթանալ (առնվազը տեղեկատվական հարթակում իրար «միս ուտոցին» երաշխավորված է), քանի որ հանրահայտ է՝ լրատվամիջոցն իր գոյության ընթացքում բազմիցս է ներգրավված եղել ներքաղաքական կեղտոտ խաղերում՝ մերթընդմերթ պաշտպանելով մե՛կ այս, մե՛կ այն քաղաքական ուժի, գործչի շահերը:
Հենց այս ԶԼՄ-ն է, որ հաճախ օգտագործվել է մարդկանց վրա ցեխ շպրտելու, անհիմն ու կեղծ լուրեր դաշտ նետելու, մարդկանց ոտքի տակը փորելու համար:
Ուստի՝ հաշվի առնելով ինչ-ինչ իրողություններ, արդեն կարող ենք ասել, որ լրատվամիջոցը ոչ միայն չի պատրաստվում անաչառ լրագրության օրենքներին հավատարիմ՝ հանդես գալ միայն համապատասխան իրադարձությունների լուսաբանմամբ՝ պահպանելով դասական լրագրության կանոններն, այլև դառնալու է քարոզչագործիք՝ ներազդելու ներհայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների վրա: Ասել կուզի՝ խմբագրությունը մտնելու է պատերազմի մեջ՝ իհարկե, նախևառաջ, սեփական ֆինանսական շահերից դրդված:
Թե ինչ ազդեցություն կունենա «Առաջին լրատվական» լրատվական-վերլուծականը Հայաստանում տեղի ունենալիք կամ ունեցող գործընթացների վրա, իհարկե ցույց կտա ժամանակը, բայց որ առաջիկան կայքի համար ֆինանսական տեսանկյունից բավական ձեռնտու է լինելու, կասկածից վեր է. ուր-ուր, բայց այստեղ լավ են սերտել ինֆորմացիայի վրա փող աշխատելու գաղտնիքները...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ



