USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 15 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Որքան կարողություն ունի Վահան Մարտիրոսյանը. «Ժողովուրդ»
2016-10-08 04:28:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, պարզվում է, բավական պատկառելի հարստություն ունի:

Նա պաշտոնապես հայտարարագրել է 2 բնակարան, մեկական հողամաս, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, այգետնակ և անհատական բնակելի տուն: Նա ունի «Mercedes-Benz S 350 L», «Merceses-Benz S 500 L 4 Matic» և «Posche Panamera GTS 4.8» մակնիշի ավտոմեքենաներ: Հայտարարագրել է 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս: Նրա փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 520 հազար դոլար եւ 15 մլն 200 հազար դրամ:

Իսկ ինչ վերաբերում է գումարային ունեցվածքին, ապա նշենք, որ նախարարը պաշտոնապես ունի 26 մլն 192 հազար դրամ, 627 հազար 926 դոլար, 321 հազար 966 եվրո: Այս տարվա ութ ամիսներին նրա եկամուտները կազմել են 56 մլն 157 հազար դրամ, որից աշխատավարձը կազմել է ընդամենը 1 մլն 440 հազար դրամ: Իսկ մնացած գումարները նա հայտարարագրել է որպես շահաբաժին կամ վարձակալության դիմաց ստացված եկամուտ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Այս նյութը դիտել են - 2584 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook