USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վարչապետը հուշում է նախագահին, որ նա պետք է հեռանա․
2016-10-01 12:41:00
Տպել Տպել

Ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը Երևանում է: Ընդհանրապես նրան պետք է լուրջ մարդ համարել` ի վերջո, իսկական գիտնական է, իսկ Խորհրդային Միությունում ամեն մի թափթփուկ գիտությամբ չէր զբաղվում, ի տարբերություն այսօրվա Հայաստանի: Ինչևէ, այստեղ նա հարցազրույցներ տվեց, որից մեկում երկու ուշագրավ բան ասաց:

Առաջինը: Նա ասաց, թե դեռ վարչապետ Սերժ Սարգսյանին խորհուրդ էր տվել գտնել աշխարհի տարբեր երկրներից 11 տաղանդավոր հայ, վստահել նրանց առանցքային ոլորտներ, և նրանք այդ ոլորտները կարգի կբերեին ու կզարգացնեին:

Սերժ Սարգսյանն այլ բան արեց` նա բերեց Տիգրան Սարգսյանին, սա էլ իր հերթին` դեգեներատների, պրոֆեսիոնալ հոգեկան հիվանդների մի թիմ, որոնք մյուս կոմերսանտ նախարարների հետ երկիրը հասցրեցին մինչև 2014թ. իրավիճակը:

Հետո եկավ Հովիկ Աբրահամյանը, որը հրաժարվեց դեգեներատներից ու պրոֆեսիոնալ հիվանդներից, մնացին միայն կոմերսանտները: 2014-ից երկու անգամից ավելի արժեզրկվեց ռուսական ռուբլին, 2,4 անգամ կրճատվեցին տրանսֆերտները, և երկիրը հասավ այս օրին: Հիմա եկել է Կարեն Կարապետյանը, որը գրեթե նույն Տիգրան Սարգսյանն է իր սնոբիզմով ու գիտելիքների մակարդակով, բայց տարբերվում է նրանից հոգեկան առողջության նորմալ վիճակով, մի խոսքով, դեգեներատներ չբերեց կառավարություն:

Մնացել է միայն մեկը, որի պաշտոնը ոչ մի բան չի նշանակում, որից ոչ մի բան կախված չէ, որի առաքելությունն այն է, որ սրան ցույց տան Արևմուտքին ու ասեն, թե` տեսեք, ձեր կողմերում կրթված մարդուն մենք պահում ենք իբր պատասխանատու պաշտոնի:

Բանն այն է, որ խորհուրդ տալ և նույնիսկ հանճարեղ խորհուրդ տալը շատ հեշտ բան է: Աղանբեկյանը, հավանաբար, չի հասկացել, որ 11 հոգի դրսից բերելը անհնար է Հայաստանի համար, քանի որ Հայաստանի առաջին դեմքին հանրությունը չի ընտրում, այլ էլիտան է ձայն բերում նրա համար: Իսկ էլիտային չի կարելի ասել, թե` գնացեք ձայն բերեք, ընտրությունները կոռեկտ կեղծեք, որ քաքը չընկնենք, որ ես ընտրվեմ նախագահ, որպեսզի արտասահմանից տաղանդավոր մարդկանց բերեմ:

Սա նոնսենս է:Այդ դեպքում առաջին դեմքի պաշտոնին հավակնողին ուղղակի կասեն հայտնի ֆիլմի հերոս Արիստոֆանի պես. «Тогда сам выбирай колор и сам крась»:

Մի խոսքով, իմաստուն Աղանբեկյանը զուր տեղը տաղանդավոր խորհուրդ էր տվել վարչապետ Սարգսյանին՝ չիմանալով իր ժողովրդին ու երկիրը: Հուսով ենք, նա դեռ շատ կապրի և կսովորի ևս մի քանի բան, որոնք այսօր չգիտե:

Երկրորդ: Աղանբեկյանն այս անգամ Հայաստան եկավ Կարապետյանի հրավերով, համենայն դեպս, այդպես խոսվում է: Եվ ինչպես ընդունված է հայ էլիտարների մոտ, իր հյուրին ուղարկեց նաև նախագահ Սարգսյանի մոտ (հիշեցնենք, որ հյուրերին նախագահի մոտ տանելը համարվում է բավականին պատվաբեր գործ և լուրջ աշխատանքի նշան հայ իշխանավորների համար: Օրինակ, Միհրան Պողոսյանը մի անգամ նախագահի մոտ տարավ անգամ Ռուսաստանի ԴԱՀԿ ծառայության ղեկավարին` մի չինովնիկի, որի անունն անգամ Վլադիմիր Պուտինն էլ չգիտեր, բայց Սերժ Սարգսյանը ծանոթացավ և զրուցեց նրա հետ):

Իսկ երբ լրագրողը հարցրեց, թե այս անգամ ի՞նչ խորհուրդ տվեցիք Սերժ Սարգսյանին, Աղանբեկյանը պատասխանեց. «Հեռանալ: Նա ցույց տվեց, որ չի կարող ոչինչ անել» Սա էլ է, բնականաբար, զուր խորհուրդ, մանավանդ որ չի ասել, թե ում օգտին հեռանալ` Շմայս բռնաբարի, դեգեներատ Ներսես Երիցյանի, թե Գալուստ Սահակյանի, Տիգրան Ուրիխանյանի, թե Էդմոն Մարուքյանի և այլն, և այլն: Նշենք, որ մինչ այդ Աղանբեկյանը գովերգի խոսքեր էր ասել Կարեն Կարապետյանի հասցեին, բարձր էր գնահատել նրան...

Ի՞նչ է սա նշանակում: Ցանկացած իշխանական արքունիքում սա կորակվի որպես լկտիություն, որպես դավադրություն: Բանն այն է, որ Հայաստանի բոլոր վարչապետերն են ունեցել հյուրեր, պաշտոնական և անձնական, և դրանցից շատերին ընդունել է նաև Հայաստանի նախագահը: Բայց դրանցից և ոչ մեկը չի ասել, թե` նախագահ ջան, դու հեռացիր, և հետևաբար, մամուլին էլ չի հաղորդել իր ասածը:

Աղանբեկյանը արջի ծառայություն մատուցեց Կարապետյանին: Եթե նրան վարչապետի պաշտոնը խոստացված էր մինչև 2018թ. ապրիլ ամիսը, ապա առնվազն մեկ տարով կրճատվեց խեղճ Կարապետյանի պաշտոնավարումը, և նրան 2017-ի ապրիլի 2 կասեն այն, ինչ ասացին Աբրահամյանին 2016-ի սեպտեմբերին:

Մեր մեջ ասած, սիրուն չի… 20 օրվա նշանակված է, բայց արդեն հեռուն է նայում, հուշում է, թե հեռացիր: Ո՞վ կների նման բաներ...

shame.am

Այս նյութը դիտել են - 2318 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook