- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ջհանգիր Լֆիկյան
Հայ իրականության ամենախայտառակ երևույթներից մեկն այսօր պատգամավոր է (շնորհիվ Ծառուկյանի ցուցակի), կուսակցության առաջնորդ: Սա կուսակցություններ ու դրուժինաներ է ստեղծել դեռ մանուկ հասակից, քանզի սրա ուղեղն այլ ունակություն չունի, իսկ կուսակցություն կամ դրուժինա ստեղծելն էլ, ինչպես գիտենք, ընդհանրապես ուղեղ չի պահանջում: Սրա կուսակցությունն այսօր մասնակցում է ՏԻՄ ընտրություններին, սա իրեն համարում է ազգափրկիչ: Ունի սեփական դատարկ անձի մասին այնպիսի կարծիք, որ սրտխառնոց է առաջացնում: Բացի այն, որ սա իրեն համարում է մեծագույն քաղաքական գործիչ և հզոր ուղեղի տեր, իրեն դասել է նաև քաղաքական հալածյալների շարքին: Սրան թվում է, թե երկրի նախագահի աշխատակազմն էլ բանուգործ չունի և զբաղված է միայն իր անձի հետապնդումով:
Սրա ելույթները պառլամենտում լսել հնարավոր չէ: Սա կարծում է, թե ամեն անգամ ամբիոնին մոտենալիս արտահայտում է տիեզերական մտքեր, թեպետ սրա մտքերը վանում են նորմալ մարդկանց, սրա մտքերից գարշահոտ է գալիս:Դատեք ինքներդ` նախագահ Սարգսյանն աշխատանքից հեռացնում է մի քանի բարձրաստիճան զինվորականի, և սա անմիջապես դա վերագրում է իրեն, ասում է, թե եթե իմ ելույթը չլիներ, այդ պաշտոնանկությունները տեղի չէին ունենա:
Բայց այս դրուժիննիկը, կյանքում ոչ մի բան չստեղծած և հասարակության ու հասարակության նյարդերի հաշվին գոյատևող ոչնչությունը ոչ մի կերպ չի հանդարտվում. սրան թվում է, թե նախագահականից և անձամբ Վատիկանում ՀՀ դեսպան Մինասյանից հատուկ հրահանգներ կան, որպեսզի մեծն Ուրիխանյանի մտքերը չհնչեն եթերում, որպեսզի նա մեկուսացվի և այլն, և այլն:
Որքան էլ աբսուրդային թվա սրա այս համոզմունքը, պետք է ասել, որ, իրոք, նման բան հնարավոր է: Բանն այն է, որ սա ՀՀ ԱԱԾ տնօրենի մորաքրոջ որդին է, իսկ ԱԱԾ տնօրենն էլ, բնականաբար, մոտ հարաբերություններ ունի թե՛ նախագահի, թե՛ նրա մերձավորների հետ:
Եվ հնարավոր է, որ սրա խայտառակությունները թաքցնելու համար, Կուտոյան-Ուրիխանյան գերդաստաններն ամբողջությամբ չվարկաբեկելու համար, իրո՛ք կան հրահանգներ, որ սա եթերում չերևա, որպեսզի քիչ խայտառակվի:
Յուրաքանչյուր նորմալ մարդ հենց այդպես էլ կվարվեր. եթե տանդ ունես խայտառակություն, ապա ամեն ինչ անելու ես, որպեսզի այն շատ չտարածվի և հնարավորինս քիչ քեզ խայտառակի (օրինակ, Ժակ Շիրակն ուներ հոգեկան հիվանդությամբ տառապող դուստր, որին չհանձնեց համապատասխան հիմնարկներին, բայց ամբողջ կյանքը պահեց փակ սենյակի մեջ):
Հավանաբար, հենց այսպիսի խնդրանքով էլ պրն Կուտոյանը դիմել է երկրի նախագահի աշխատակազմի պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են ազգային եթերի և լրատվության համար:
Լավ է միայն, որ 2017-ին սրան պառլամենտում այլևս չենք տեսնի, հետևաբար, սրա դեգեներատ և պրիմիտիվ մտքերը հարկադրված չենք լսի, եթե, իհարկե, Գագիկ Ծառուկյանն այս անգամ էլ չսխալվի և սրան ցուցակ չմտցնի:
Հուսանք, որ հայ ամբիցիոզ երիտասարդությունն ի վերջո կհասկանա, որ քաղաքականությունից բացի աշխարհում այլ զբաղմունքներ էլ կան, որոնք թեպետ եկամտաբեր չեն, բայց գոնե «հայհոյանքաբեր» էլ չեն և չեն խայտառակում, զզվանք չեն առաջացնում:
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ



