- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Տաշիր Սամո՞ն է ձևավորում կառավարությունը
Կառավարության կազմի փոփոխություններին զուգընթաց շրջանառության մեջ դրվեց մի տեղեկություն, համաձայն որի բարեփոխումների դեպքում հայտնի գործարար Սամվել Կարապետյանը խոստացել է Հայաստանում խոշոր ներդրումներ կատարել: Խոսում էին մինչև 5 միլիարդ դոլարի հասնող հատկացումների մասին: Ճշմարտություն է սա, թե ընդամենը բարի ցանկություն, դեռևս հստակ չէ: Փոխարենն այս օրերին նույն Սամվել Կարապետյանի անունը ավելի ու ավելի հաճախ է հիշատակվում, ընդ որում, բոլորովին ոչ նրա գործունեության ոլորտին առնչվող թեմաների դեպքում: Եթե վստահելու լինենք այդ լուրերին, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե Տաշիր Սամոն ուղղակիորեն միջամտում է նոր կառավարության ձևավորման գործընթացին:
Օրինակ, այսօր գրվեց այն մասին, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմերին էր ներկայացնում նորանշանակ նախարարին, իսկ Գագիկ Բեգլարյանը ներկա չի եղել հանդիպմանը: Եվ անմիջապես լրատվամիջոցները հայտնեցին, որ Բեգլարյանի ու Կարեն Կարապետյանի հարաբերությունները լարվել են նրա չվերանշանակվելուց հետո: Ըստ լուրերի` Գագիկ Բեգլարյանի որդու` սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած հարսանիքին ներկա է եղել նաև նորանշանակ վարչապետը, ու նրանք բավականին ջերմ շփվել են: Ամեն ինչ փչացել է սեպտեմբերի 20-ից հետո. ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը չի միջնորդել Բեգլարյանի վերանշանակման հարցում:
Ստացվում է, որ Կարապետյան Սամվելը գլխավոր միջնորդի դերն է ստանձնել: Գրեթե նմանատիպ մի տեղեկություն էլ առնչվում էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Բնական է, որ այս տիկինը նույնպես ցանկանում է պահպանել իր պաշտոնը: Եվ հիմա խոսում են այն մասին, որ Հակոբյանը նախարարի իր պաշտոնը փորձում է պահպանել Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրների միջոցով: Ինչպես հայտնի է, Հրանուշ Հակոբյանը և Կարապետյանները խնամիական կապ ունեն, իսկ Կարապետյանները լավ հարաբերություններ ունեն նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որը Սամվել Կարապետյանի քավորն է, իսկ վարչապետը թե Ռուսաստանում, թե Հայաստանում վայելում Է երկու եղբայրների աջակցությունը։ Նույնիսկ պնդումներ հնչեցին այն մասին, որ Հրանուշ Հակոբյանը հենց նույն Կարապետյան եղբայրների շնորհիվ է ստացել նախարարի պաշտոնը։
Այս կարգի լուրերի առատությունը անուղղակիորեն հարվածում է նոր վարչապետի հեղինակությանը: Ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է, որ պատկերը հենց այդպես ներկայացվի: Մնում է հուսալ, որ Կարապետյան Կարենն իր գործողություններով հակառակը կհաստատի: Այլապես Կարապետյան Սամվելը կվերածվի Հայաստանի դե ֆակտո վարչապետի:
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ



