- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հայաստանյան ընդդիմությունն իր առջև լուրջ խնդիր է դրել՝ մինչև տարեվերջ հստակեցնել, թե նրանցից որ մեկն է վաստակելու «Հայաստանի վաստակավոր ընդդիմադիր» կոչումը, կարծես այդ պատվին արժանանալուց անմիջապես հետո երկրի ամբողջ բնակչությունը կանգնելու է այդ քաղաքական ուժի թիկունքին: Իսկ նման մրցակցության պայմաններում այլևս խոսք լինել չի կարող միավորվելու, մեկ ճակատով հանդես գալու մասին, որքան էլ որ ժամանակ առ ժամանակ մի շարք իդեալիստներ և ուտոպիստներ ակնարկեն այդ մասին:
Սակայն ընդդիմության բանակում ծավալվող թեժ մարտերի առանձնահատկությունն այս անգամ այն է, որ իշխանությունները բացարձակ մասնակցություն չեն ցուցաբերում դրանց, թեև պիտի սպասվեր, որ գլխավոր պայքարն ընթանալու է իշխանության և ընդդիմության միջև, ինչպես լինում է բոլոր նորմալ երկրներում և ներքաղաքական հարաբերություններում: Իսկ մեզ մոտ պարզվեց, որ վերևները դրա կարիքը բոլորովին չունեն, քանի որ մրցակցի դաշտում շատ լավ էլ իրար միս են ծամում, ու դեռ հայտնի չէ, թե այդ «ճաշկերույթից» ով դուրս կգա ողջ ու կշտացած:
Ահա, օրինակ, այսօր գլխավոր ընդդիմադրի հավակնորդ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կրկին հրապարակել է մեղադրանքների մի ամբողջ փաթեթ գրեթե բոլոր տեսանելի ընդդիմադիր կուսակցությունների մասին:
Մեջբերենք նրա խոսքերից մի հատված՝ առանց մեկնաբանությունների.
«Վարդան Օսկանյանը Սերժ Սարգսյանի արտգործնախարարն է եղել, երբ Սարգսյանը վարչապետ է եղել, ու հանուն նրա` Բաղրամյան 26 գնալու, միջազգային ատյաններում արդարացրել է ժողովրդի սպանդը:
ՕԵԿ-ը 2008-ին դե ֆակտո, 2013-ին դե յուրե` նախագահականում Սերժ Սարգսյանի թեկնածությունն է պաշտպանել ու եղել է կոալիցիայի մաս:
ԲՀԿ-ն 2008-ին դե յուրե, 2013-ին դե ֆակտո` պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը վստահության քվե է տվել Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի կառավարությանը:
ՀԱԿ-ի մասին. Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի շփումը նամակագրության ժանրում, հուլիսի 22-ի հայտարարությունը «Սասնա ծռերի» մասին, խայտառակ հայտարարություն է` Սարգսյանի ռեժիմը պաշտպանող ու հովանավորող: 4+4+4 ձևաչափով բանակցություններն էլ համարում եմ մարիոնետային...»:
Բոլոր ճակատներում ծախված լինելու Փաշինյանի պնդումները, ինչ խոսք, անպատասխան չեն մնա: Բայց հիմա էականը դա չէ, այլ այն, որ վաղը, սա լսելուց հետո, ցանկացած իշխանամետ կարող է հայտարարել. «Խնդրեմ, դա էլ հո մենք չե՞նք ասում, ձեր ընդդիմության թևից են մեղադրում»:
Եվ ամեն անգամ, հենց առիթը ներկայանա, նրանք հղում կկատարեն Նիկոլի խոսքերին՝ իրենց մտքերը թողնելով ավելի լավ ժամանակների համար:
Այդ պատճառով էլ վաստակավոր ընդդիմադրի տիտղոսը դեռ թափուր է, քանի որ մինչ օրս չի հստակեցվել, թե հատկապես ինչ վաստակի համար այն պիտի շնորհվի:
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



