USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 20 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Խայտառակ իրավիճակ Ջրառատում. Երանոսյանը զորք էր բերել Lragir
2016-09-19 01:51:00
Տպել Տպել
Երեկ Արմավիրի մարզի ջրառատ համայնքի ընտրություններում վերընտրվեց գործող գյուղապետը՝ Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդին՝ Սամվել Գալստյանը: Ընտրությունների ողջ ընթացքում Երանոսյանի որդին իր շքախմբով գտնվում էր ընտրատեղամասերի շրջակայքում՝ ընդհուպ մուտք գործելով օրենքով արգելված գոտիներ:

 Նշենք, որ ընտրատեղամասերից մեկում վստահված անձինք և դիտորդները հայտնաբերել էին դատարկ ծրարներ և արձանագրել կարուսելի դեպքեր: Իսկ ձայների հաշվարկից հետո, երբ պարզ է դարձել, որ գործող գյուղապետը վերընտրվել է, ընտրատեղամասերից դուրս լարվածություն է առաջացել երկրորդ տեղում հայտնված թեկնածուի կողմնակիցների և գործող գյուղապետի համախոհների միջև: Կարճ ժամանակ անց այստեղ են բերվել ոստիկանության զորքեր, որոնք ցրել են հավաքված բազմությանը:

 Հավաքվածները բողոքում էին, որ գեներալը նորից զորքը հանեց ժողովրդի դեմ:

 Փաստորեն, Լևոն Երանոսյանը ոստիկանության զորքերն ազատորեն օգտագործում է ազգականների իշխանությունը պահելու համար: 

lragir.am

Այս նյութը դիտել են - 1297 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook