- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայկական չիրը պարզապես ապրանք ›››
Տպել
Կառավարության այսօրվա նիստում ուշագրավ երկխոսություն տեղի ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի միջև:
Երբ Արծվիկ Մինասյանը ներկայացնում էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Նանման» ընկերությանը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու և «Շանթ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցերը, նորանշանակ վարչապետը հետաքրքրվեց՝ մոնիտորինգ իրականացվո՞ւմ է՝ պարզելու համար, թե տարբեր ժամանակատհատվածներում կառավարության արտոնություններից օգտվող ընկերություններն ինչ աշխատատեղեր են բացել:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ նման համակարգ գոյություն չունի՝ դա պարզելու համար:
“Ինչո՞ւ”,- հարցրեց վարչապետը:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ երկու պատճառով՝ նախ, ընկերությունում այցելությունը դիտվում է որպես միջամտություն նրանց աշխատանքին, դրա համար իրենք հարցումների միջոցով են փորձում տեղեկություն ստանալ: Նրան ընդհատեց Կարեն Կարապետյանը:
“Պարոն Մինասյան, ես չեմ ասում՝ դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: Ես ուզում եմ հատուկ նշել՝ ՊԵԿ-ին ես նոր հանձնարարություն չեմ տվել, ես ՊԵԿ-ին ասել եմ՝ ինքը իր գործառույթը կատարի ընդամենը: Այդ իսկ պատճառով կարող է իմ հանձնարարականը և դիմումը հնչի մի քիչ աբսուրդ, որովհետև ես ասում եմ այն, ինչ պետք է կատարի ՊԵԿ-ը: Այս պահին դուք լինելով էկոնոմիկայի նախարար, տալով արտոնություններ բիզնեսին, ստեղծելով բարենպաստ պայմաններ, որպեսզի բիզնեսը զարգանա, ստեղծի աշխատատեղ՝ հետաձգում եք գումարներ: Հետո էդ հարցը որևէ ձև մոնիտորինգ չի՞ արվում: Ես չեմ ասում՝ գնանք բիզնեսից տեղեկանք ուզենք, ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք, հաշվետվության ձև արեք”,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նա հետաքրքրվեց՝ ինչքան ժամանակ են ծախսում ընկերությունները՝ մինչև նման արտոնություն են ստանում:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ մոտ մեկ շաբաթ:
Վարչապետը նորից ճշտեց՝ «Նանման» ընկերությունը ե՞րբ է դիմել էկոնոմիկայի նախարարություն: Արծվիկ Մինասյանը կրկնեց՝ գրեթե մեկ շաբաթ առաջ:
«Չեմ հավատում»,- արձագանքեց վարչապետը:
Դրանից հետո Արծվիկ Մինասյանն ասաց, որ լրացուցիչ կներկայացնի այդ տեղեկությունը:
«Չգիտե՞ք»,- հարցրեց Կարեն Կարապետյանը:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս պահին չգիտի:
«Բա ինչո՞ւ չգիտեք, պարոն Մինասյան: Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրանք իրանց ապահով զգան, որ որևէ մեկն իրենց չխոչընդոտի: 1.5 մլն դրամ արտոնություն է խնդրում, երևի մի յոթ ամիս նամակագրություն է գրել, մենք պետք է էդ ամեն ինչը դասակարգենք, որ բյուրոկրատիան վերացնենք: Կա խաղի կանոն, հայտարարում ենք՝ ով այս խաղի կանոնի տակ է, համապատասխան նախարարությունն արտոնությունը տալիս է, բերում է էստեղ: Պետք է լինի ձևակերպված խաղի կանոն, թե որի դեպքում ենք մենք տալիս արտոնություն: Մնացած առանձին դեպքերը հատուկ կնայենք»,- ասաց Կարեն Կարեպետյանը:
Նա նաև հանձնարարեց հստակ տեղեկություն տալ իրեն, թե նախկինում բիզնեսին տրված արտոնություններն ինչ արդյունք են տվել, որքան հետաձգված գումար է վերադարձվել բյուջե, քանի աշխատատեղ է բացվել և այլն:
Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ իսկապես շատ լուրջ խնդիր է, երբ ներդրողի ձեռքից բռնած ոչ միայն ներդրման պահին, այլ դրանից հետո բյուրոկրատիան թեթևացնելու, չհիմնավորված միջամտությունը հանելու առումով աշխատանք է տարվում: Ներկայում, ըստ նրա, այդ ուղղությամբ աշխատանք տարվում է, առաջիկա գործողությունների գործիքակազմը կներկայացնի:
«Էկոնոմիկայի նախարարությունում անգամ մեկ օր ավելի որևէ ներդրող չի սպասում: Կարող եք հարցումներ կատարել»,- վրդովված նշեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը:
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



