- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Սեպտեմբերի 7-ին կառավարության նիստում հնչեցված ելույթով հրաժեշտ տալով իր պաշտոնին, Հովիկ Աբրահամյանը ելույթը եզրափակեց՝ հայտարարելով, թե ակտիվ քաղաքականության մեջ մնալով կշարունակի հասարակության անջրպետները հաղթահարելու իր առաքելությունը:
Հովիկ Աբրահամյանը փաստորեն մնալու է ակտիվ քաղաքականության մեջ, բայց ինչ է դա նշանակում, չի մանրամասնել: Երկու տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած լինելու պարագայում Հովիկ Աբրահամյանի համար թերեւս անարժանապատիվ պետք է լինի զբաղեցնել դրանից ցածր որեւէ պաշտոն: Առավել եւս հասարակության անջրպետները հաղթահարելու մեծ առաքելության պայմաններում:
Ո՞րը կարող է լինել այն պաշտոնը, որ թույլ կտա Հովիկ Աբրահամյանին մնալ ակտիվ քաղաքականության մեջ, ինչպես ասում է ինքը: Դա կարող է լինել ԱԺ նախագահի պաշտոնը, որը ըստ Սահմանադրության ավելի ցածր կլինի, քան վարչապետը՝ առաջին դեմք լինելու է վարչապետը, բայց քաղաքական առումով կլինի համարժեք՝ երկու տարի վարչապետ եղած լինելու հանգամանքի համեմատ:
Խորհրդարանի նշանակած նախագահի պաշտոնը հազիվ թե համարվի ակտիվ քաղաքականության միջոց, քանի որ «անգլիական թագուհին» ակտիվ քաղաքական կարգավիճակ չէ, իսկ Հայաստանի նախագահի պաշտոնը նոր Սահմանադրությամբ փաստացի վերածվում է դրան:
Կա վարչապետի պաշտոնին վերադառնալու տարբերակը, բայց Հովիկ Աբրահամյանի ելույթը, տոնայնությունը, տրամադրությունը եւ շեշտադրումները վկայեցին, որ այդ տարբերակը չափազանց տեսական է, գրեթե անիրականանալի:
Կդառնա՞ Աբրահամյանն ԱԺ նախագահ: Չի բացառվում, իհարկե: Բայց այստեղ կա մի հանգամանք: Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ «ակտիվ քաղաքականության» մեջ շարունակելու է հասարակության «անջրպետները վերացնելու իր առաքելությունը»:
Խնդիրն այն է, որ այդ առաքելությունն ու ԱԺ նախագահի պաշտոնը, ու ընդհանրապես Հայաստանում իշխանական որեւէ բարձր պաշտոն անհամատեղելի են: Դրանք համատեղելի կարող են լինել այն դեպքում, երբ հասարակությունն ինքն է իր քվեարկությամբ ձեւավորում իշխանությունն, ու դրա հիման վրա են որոշվում պաշտոնները զբաղեցնողները: Բայց, եթե հասարակությունը ձեւավորի իշխանություն եւ դրա հիման վրա որոշվեն պաշտոն զբաղեցնողները, ապա մեղմ ասած կասկածելի է, որ Հովիկ Աբրահամյանը կամ ներկայիս իշխանության բարձրաստիճան որեւէ այլ մեկը լինի այդ իշխանությունն ու զբաղեցնի բարձր պաշտոն:
Հետեւաբար, «ակտիվ քաղաքականության» որեւէ տարբերակ՝ բարձրաստիճան որեւէ պաշտոնի տեսքով, որով կվերացնի հասարակությանանջրպետները, Հովիկ Աբրահամյանը թերեւս չունի: Հայաստանում նա ունի «ակտիվ քաղաքականության» մեջ մնալու եւ դրանով անջրպետ վերացնելու առաքելություն իրականացնելու մի տարբերակ՝ դուրս գալ ՀՀԿ-ից եւ բացել կամ սեփական, անպայման ընդդիմադիր կուսակցությունը, կամ անդամակցել եղածներից մեկին: Թեեւ, որպես կանոն, դա եւս անջրպետ վերացնելու հնարավորություն չէ, այլ հակառակը:
Հովիկ Աբրահամյանն ունի անջրպետ վերացնելու համար «ակտիվ քաղաքականության» մեջ լինելու մի այլ տարբերակ, որը Հայաստանից դուրս է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նախօրեին հայտարարել էր, թե հոկտեմբերին ՀԱՊԿ կունենա նոր գլխավոր քարտուղար, որը կլինի Հայաստանի ներկայացուցիչ: Բորդյուժան ասել էր, թե չի կարող անուն տալ, քանի որ դեռ պարզ չէ:
Հատկանշական է, որ նրա հայտարարությունը հնչել է Հայաստանում վարչապետի պաշտոնանկության ընթացքին զուգահեռ:
Հովիկ Աբրահամյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թերեւս ամենահարմար թեկնածուն է: Նախ դա կլինի «լավագույն ավանդույթների» ոգով, նկատի ունենալով այն, որ նախկին վարչապետ, Հովիկ Աբրահամյանի վաղեմի մրցակից Տիգրան Սարգսյանն էլ վարչապետի պաշտոնը թողնելուց հետո այժմ ԵՏՄ հանձնաժողովի նախագահն է: Հովիկ Աբրահամյանն էլ վարչապետի պաշտոնը թողնելուց հետո կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Իհարկե Սարգսյանն անցավ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հանգրվանով, բայց Աբրահամյանի դեպքում հնարավոր է արագացված տարբերակ:
Բացի այդ, կպահպանվի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնաթողությունից հետո Ռուսաստան աշխատանքի անցնելու ավանդույթը: Ինչպես հայտնի է, այնտեղ Սիստեմա ընկերությունում է աշխատում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանում է աշխատում Տիգրան Սարգսյանը, այնտեղ աշխատելու էր մեկնել նոր վարչապետի հավանական թեկնածու Կարեն Կարապետյանը, կան էլի այլ պաշտոնյաներ, որոնք այժմ տեղավորվել եւ հաց են վաստակում Ռուսաստանում: Ի դեպ, դրանով նաեւ կապահովվի հավասարակշռությունը, նկատի ունենալով այն, որ նրանցից մեկը՝ Կարեն Կարապետյանը, վերադառնում է Հայաստան:
Միեւնույն ժամանակ, պաշտոնաթողությունից հետո Ռուսաստան աշխատանքի մեկնելով, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները գոնե այդպես ինչ որ կերպ հավասարվում են շարքային քաղաքացիներին, որոնց համար էլ Ռուսաստանն ապրուստի միջոցն է:
Ամենակարեւորը՝ Հովիկ Աբրահամյանը միայն ՀԱՊԿ միջոցով կարող է ակտիվ վերացնել հասարակության անջրպետները:
Բանն այն է, որ ընդհանուր մտածողության, հասարակական եւ պետական փիլիսոփայության, տրամաբանության առումով անջրպետները հասարակության մեջ վերացնել պետք չէ, որովհետեւ անջրպետներն են բերում մտքերի, գաղափարների, տեսակետների բախում, առաջացնում մրցակցություն, բանավեճ, որից ծնվում են նոր մտքեր, նոր տեխնոլոգիաներ, գաղափարներ, որոնց վրա հիմնվում է առաջընթացը:
Հետեւաբար, քաղաքական եւ պետական գործիչների առաքելությունը պետք է լինի ոչ թե անջրպետների վերացումը՝ կեղծ կամ արհեստածին միասնականության ցուցանակ կամ դրոշ թափահարելով, այլ անջրպետների իրավա-օրենսդրական կարգավորումը, դրա համար անհրաժեշտ դատական անկախ համակարգի ձեւավորումը, կարգավորման այդ ինստիտուտների օրինական գործունեության, սահմանադրականության երաշխավորումը:
Ի վերջո, իշխանության տարանջատման սկզբունքն ինքնին անջրպետների սկզբունքն է, որ ամրագրվում է Սահմանադրությամբ, որովհետեւ միայն այդ սկզբունքի վրա կարող է հիմնվել առաջընթացը:
Ըստ այդմ, անջրպետ վերացնելու լավագույն եւ ամենաակտիվ հարթությունը կարող է լինել ՀԱՊԿ-ը, որը հենց այդ սկզբունքը տրորող պետությունների կամ կառավարման համակարգերի ռազմա-քաղաքական տանիքն է: Այդ միջավայրում է, որ անջրպետները չեն հանդուրժվում եւ ամեն ինչ համահարթեցվում է, իսկ տարակարծությունները, բանավեճերը, մրցակցությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, որոնք անխուսափելիորեն ենթադրում են անջրպետներ, քանի որ հասարակությունը չի կարող լինել գորշ ու միատարր զանգված, հռչակվում են «գունավոր հեղափոխություն» եւ դասվում արտաքին վտանգի շարքին:
Այդպիսով, Հովիկ Աբրահամյանն անջրպետ վերացնելու իր լավագույն առաքելությունը ակտիվորեն կարող է իրականացնել հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



