USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մոսկվայում Արամ Պետրոսյանը պատանդառել է մարդկանց եւ սպառնում է պայթեցնել բանկը
2016-08-24 11:37:00
Տպել Տպել

Մոսկվայի Բոլշոյ Նիկիտսկի փողոցում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում 1961թ.-ին ծնված Արամ Պետրոսյանը պատանդառել է 4 մարդու եւ սպառնում է պայթեցնել բանկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Մոսկվայի բնակիչ Արամ Պետրոսյանի կրծքին ենթադրյալ պայթուցիկ սարք է կախված: Հաղորդվում է, որ 4 պատանդներից 2-ին նա ազատ է արձակել:

Պետրոսյանը զբաղվել է բժշկական նշանակության ապրանքների արտադրությամբ, եւ վերջերս սնանկ է ճանաչվել է: Բանկը զավթած տղամարդու հետ բանակցություններ են ընթանում:

Պետրոսյանը բազմիցս դիմել է պետական ատյաններին գործարարներին աջակցություն ցուցաբերելու առաջարկով: Հաղորդվում է, որ, հավանաբար, նա պատասխան չստանալով, ուշադրության արժանանալու համար դիմել է ծայրահեղ քայլի` հարձակում գործելով բանկի վրա:  Պետրոսյանի սոցցանցի էջում տեսաուղերձ է տեղադրված, որտեղ նա հանդես է գալիս ՌԴ իշխանություններին ուղղված որոշ առաջարկություններով:

13936786_922108004584474_1804760976_n (1)

Աղբյուր` ՏԱՍՍ

Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան

galatv.am

Այս նյութը դիտել են - 3568 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook