- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նիդերլանդների Մաաստրիխտի պաշտոնանկ արված հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը բաց նամակ է գրել Տեր Ասողիկ քահանա Կարապետյանին: Տեր Ասողիկը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում, անդրադառնալով Տեր Արմենի՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի կազմակերպված ակցիայի ժամանակ հնչեցրած բացման ու փակման խոսքին, համոզմունք էր հայտնել, թե Տեր Արմենի «պահվածքը և մոտեցումը վայել չեն հայ հոգևորականին»: Տեր Ասողիկը Տեր Արմենին հեռացրել է նաև իր ֆեյսբուքյան ընկերների շարքից:
Հիշեցնենք, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը պաշտոնազուրկ է արվել Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի կազմակերպված ակցիայի ժամանակ հնչեցրած բացման ու փակման խոսքից հետո: Տեր Արմենը, սակայն, պաշտոնից զրկվելով՝ կարգազուրկ չի արվել, քանի որ ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին:
Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի գրառումը
Տեր Արմեն քահանա Մելքոնյանի պատասխան բաց նամակը.
1.- «Մօտեցումը և պահուածքը վայել չէ Հայ հոգևորականի»։ Միթէ ո՞ր մօտեցումն ու պահուածքը նկատի ունէք. այն որ ես կանգնած իմ իմ ժողովուրդիս ու հօտիս կողքին անոնց արդար պահանջքներու՞ն համար, կամ թէ որովհետև կը մերժեմ Հայաստանի մէջ տեղի ունեցող սպառնալիքներն ու անարգութիւնները ոստիկաններու կողմէն մեր մայրերուն և քոյրերուն նկատմամբ։
Այս ուղղութեամբ ձեզի միայն մէկ ձևով կարող եմ իրաւունք տալ. ես պէտք չէր ցուցարարներուն կողքին լինէի արտասահմանում, այլ պէտք էր բոլոր պարտականութիւններն ու պարտաւորութիւններս լքելով, խաչս ձեռքս առնելով իջնէի խորենացի ու արգելք հանդիսանայի որ մարդիկ անարգանքի ու բերման ենթարկուեն։ Սակայն սրա մէջ էլ ես մեղք չունեմ. քանի այսպիսի քայլի մը դիմելու համար պարտաւոր էի Սուրբ Էջմիածնի՝ մայր Աթոռի հաւանութիւնը ունենալ վստահ լինելով որ պիտի չկարենայի ձեռք բերել։
2.- Ո՞րն է «Հայ առաքելական եկեղեցւոյ հաշտարար ու խաղաղարար վերաբերմունքն ու առաքելութիւնը»։ Լռե՞լ երկրի մէջ տեղի ունեցող անարդարութիւններուն և մարդկային իրաւունքներու ոտնակոխութեան, ա՞յս պիտի ըլլայ մեր եկեղեցւոյ վերաբերմունքը այս իրավիճակին, բնաւ և երբեք. մենք մեր եկեղեցւոյ հայրերէն սորուած ենք որևէ վտանգ սպառնացող ներքին կամ արտաքին թշնամիներուն առջև խաչը շալկել ու պայքարիլ մեր ժողովուրդի իրաւունքներու համար։ Այս արտայայտութեան մեծագոյն օրինակն են Ղևոնդեանց քահանաները Սուրբ Ղևոնդ երեցի գլխաւորութեամբ։
3.- «Խորը ցավ եւ վրդովմունք պատճառեցիք»: Զարմանում եմ ձեր այս խօսքերին սիրելի Տէր եղբայր։ երանի թէ համարձակութիւնն ունենայիք ձեր ցաւն ու վիշտը յատնել (եթէ գոյութիւն ունեն) այն ինչին որ ենթարկւում են մեր մայրերն ու քոյրերը, երիտասարդներն ու նոյնիսկ անչափահասները մեր հայ ոստիկանների ձեռքով։ սակայն ըստ երևոյթին մարդկային արժէքներն ու չափանիշները փոխուել են ձեր մօտ, և ձեր մատների արանքով տեսնում էք միայն այն ինչ որ ցանկալի չէ մեր իշխանութիւնների համար։
Ես էլ եմ ցաւ ապրում երբ տեսնում եմ որ հայրենիքի մեր հովիւները անհոգութիւնն ու անտարբերութիւնը իրենց հօտին նկատմամբ, և իւրաքանչիւրը իր աջը քաշած՝ մեկուսացած սպասում է թէ կշիռքի նժարը որ կողմն է իջնելու անմիջապէս փաթաթուելու նրանց շուրջ։
Ես վստահ եմ թէ եթէ «Սասնայ Ծռեր»ը Յաղթած դուրս գային (որը սպասելի է նաև այսօր և ամէն օր երկաթների հետևից), դուք այլ վերաբերմունք ու գնահատանք պիտի հնչեցնէիք իմ հասցէին կամ իմ ֆէյսպուքի նամակատուփին։
4.- Երանի թէ այս ձեր խոր ցաւն ու վիշտը հրապարակաւ Յայտնէիք ու հերքէիք Պատրիարքարան Փոխնորդ Տ. Արամ Եպս. Աթէշեանի ահաւոր դաւաճանական արտայայտութիւնը երբ Գերմաիան ընդունեց հայոց ցեղասպանութիւնը։
Ի վերջոյ փակեմ իմ նամակը Ն.Ս. Օ Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի խոհեմ խօսքերով.-
«Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք: Մտահոգ ենք, որովհետև մեր հայրենիքի հզորացումը, մեր միասնականության ամրապնդումը, մեր ազգային պահանջատիրության նոր խայծ, նոր թափ տալու համազգային պահանջը մեր ժողովրդի համար պետք է դառնա համազգային մտահոգություն: Հայաստանը միայն հող չէ, Հայաստանը նաև ու մանավանդ ժողովուրդ է իր պետականությամբ: Մեր սպասումն է, որ մեր ժողովրդի ղեկավարները Հայաստանում լսեն մեր ժողովրդին, կհետևեն մեր ժողովրդի սպասումներին, կարիքներին, պահանջներին»:
Տեր Արմեն քահանա Մելքոնյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուքյան էջից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը

Ուտել-թռնելը Դինուլիկի մոտ չի ստացվելու

Ռոբերտ Քոչարյան, Հայաստան դաշինք




