USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ու դուք սրան դեսպա՞ն եք ուղարկել…
2016-08-15 12:52:00
Տպել Տպել


Ամենևին էլ նորություն չենք լինի բացահայտած,եթե ասենք, որ ներկայումս Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները, որ ընդունակ են` իրական հարված հասցնելու հայոց պետականությանը, հիմնականում գալիս են արտաքին աշխարհից. աշխարհաքաղաքական այս գերլարված իրավիճակում,երբ ոչ միայն Արցախի,այլև Հայաստանի գոյության հարցը,ինչպես ասում են,մազից է կախված,առավել քան երբեք կարևորվում է  միջազգային հարաբերություններում մեր կողմից դրսևորած ճարպկությունն ու  խորաթափանցությունը,որի շնորհիվ, միայն,հնարավոր է դառնալու կանխել այն վերահաս աղետը,որ ներկայումս կախված է Հայաստանի գլխին. իսկը ժամանակն է,որպեսզի մեր օտարերկրյա դեսպաններն ու դիվանագետները բանեցնեն իրենց ունեցած ողջ ներուժն ու կարողանան ուղիներ գտնել` Հայաստանի համար օրախնդիր դարձած հարցերը լուծելու:

Բայց ողջ խնդիրը կայանում է այն բանում,որ Հայաստանի ղեկավարության անպատասխանատու կադրային քաղաքականության արդյունքում վաղուց մեզանում դեսպանի պաշտոնը չի ընկալվում որպես յուրօրինակ ծառայություն` պատերազմող մեր պետությանն`ավելի շատ ընկալվելով որպես մարդկանց կա՛մ պատվավոր աքսորի ուղարկման հարգի ձև,կա՛մ այս կամ այն հանրապետականին պատվելու մեթոդ. Մանվել Բադեյանի օրինակը`ասվածի վառ ապացույց:

Չնայած թվում էր` թեման այս այլևս փակ է ու դրան վերադառնալն`անիմաստ զբաղմունք, պարզվում է,սակայն,որ այն դեռևս թեժ է մնում`հարուցելով այն մարդկանց զայրույթն ու  զարմանքը, որոնք, ինչպես պարզվում է, տուժել են Մանվել Բադեյանի հայաստանյան գործունեությունից:

Այսպես`քաղաքացիներից մեկը բաց նամակ է հրապարակել մամուլում,որով հանրության ու,ինչու ոչ,նաև պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա,որ Բադեյանն իրեն ժամանակին,ինչպես ասում են, գցել է ու կլորիկ գումար յուրացրել: Նամակում հեղինակը պատմում է, որ 1997 թվականին, երբ անձնական սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող քաղաք Երևան, Րաֆֆու Փողոց N31 հասցեում գտնվող «Լյուքս» խանութը վաճառեց Մանվել Բադեյանին 130.000 ԱՄՆ դոլարով, Մ. Բադեյանի խնդրանքով իր սեփականություն հանդիսացող խանութի առքուվաճառքը  ձևակերպեց նվիրատվության ձևով, որպեսզի Բադեյանն ազատվի պետական հարկուտուրքից։ Բադեյանը քաղաքացուն խնդրել էր նաև, որպեսզի գումարը վճարի մաս-մաս՝ վեց-յոթ էտապով։Ու չնայած վաճառված գույքի համար ընդհանուր 130.000 դոլարի 80.000 դոլարը նրանից քաղաքացին ստացել է,սակայն,ինչպես պարզ  է դառնում, մնացած 50.000 դոլարն առ այսօր քաղաքացին չի կարողացել ստանալ, քանի որ տարբեր պատրվակներով Բադեյանը հրաժարվում է վճարել այն։

Հայաստանում ցանկացած մեկն էլ շատ լավ տեղյակ է այն իրական բարքերի  ու ընդունված կանոնների մասին, որոնք բնորոշ են հայկական էլիտային.շատերը նույնիսկ ժամանակի ընթացքում համակերպվել են այդ ամենի հետ: Բայց մի բան է հասարակությունից թալանած փողերով  ցոփ ու շվայտ կյանք վայելելը խաղաղության պայմաններում և բոլորովին այլ բան` պատերազմական ժամանակներում: Լա՛վ,տեսնես ո՞ւմ  մտքով անցավ`այնպիսի մի  կասկածելի դեմքի,ինչպիսին Բադեյան Մանվելն է,ուղարկել Հայաստանի դեսպան մի տարածաշրջան,որում տեղի ունեցող գործընթացներն անմիջական առնչություն ունեն Հայաստանի անվտանգության հետ: Տեսնես ինչի՞ մասին է հիմա բանակցում Բադեյանը արաբների հետ, և կամ որո՞նք են նրա աշխատանքի պտուղները:

Անկասկած է`քանի դեռ Հայաստանում մարդուն պաշտոնի նշանակելիս առաջնային գործոն դիտարկվում է փողը, անձի` համապատասխաններին մաղարիչ անելու ունակությունը, առաջընթացի հույս կարող ենք չունենալ: Բայց սա նախևառաջ պետք է գիտակցեն ոչ այնքան հասարակ քաղաքացիները,որոնցից,խոշոր հաշվով,ոչինչ կախված չէ,այլ` նախևառաջ բարձրագույն ղեկավարությունը,որը,սակայն,ոչ միայն ոչ մի կերպ չի ջանում վերջ դնել այս «կատավասիային»,այլև ամենաբարձր մակարդակով հովանավորում է կոռուպցիան Հայաստանում:

norlur.am

Այս նյութը դիտել են - 7220 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook