USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 02 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱԱԾ հնաբնակները Գեորգի Կուտոյանից որոշել են վրեժխնդիր լինել. «ՀԺ»
2016-08-06 01:26:00
Տպել Տպել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով ԱԱԾ պետի տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը պայմանավորված է «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման շրջանակներում նրա մասնակցությամբ կամ առնվազն տեղեկությամբ կատարված դավադրությամբ:

Ըստ այդ տեղեկությունների, Եպիսկոպոսյանը նախապես տեղյակ չի եղել խմբի ծրագրերից, բայց վերադասին տեղյակ չի պահել: Իրավապահ համակարգում համոզված են, որ անհնար է ԱԱԾ-ն 30 հոգու հեռախոսներից ու պլաններից տեղյակ չլիներ այն դեպքում, երբ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից հետո նրանք հայտնվել էին այդ կառույցի ուշադրության կենտրոնում:

Իսկ ԱԱԾ-ում հնաբնակները դժգոհ են նորանշանակ պետ Գեորգի Կուտոյանից և այդ պատճառով էլ որոշել են այդպես վրեժխնդիր լինել՝ կարծելով, որ պատասխանատվությունը նրա վրա կընկնի: Գեորգի Կուտոյանը, սակայն, կարողացել է մանևրել և Հրանտ Եպիսկոպոսյանին պաշտոնանկ անել»:

Այս նյութը դիտել են - 7393 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook