- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ջհանգիր Լֆիկյան
Երկրի մեծագույն ողբերգությունների շարքում երևի թե ազգային ջոջի քամելեոնացված տեսականին է։ Նրանց համար չկա հայրենիք։ Նրանց համար չկա դասակարգ։ Չկա հավատարմություն որևէ գաղափարի հանդեպ։ Կա մշտապես ջրի երեսին մնալու անհագուրդ կիրք և Վոլանդին հարիր վարպետություն։ Եվ մնում են, կեղծում և կեղեքում են, օրհնաբանում են օրվա իշխանությանը օրն ի բուն, և այս տեսակի համար հանրային թուքումուրն ու պատմության անարգանքը (չմոռանանք, ոչինչ չի մոռացվում` ո՛չ սխրանքը, ո՛չ էլ քծնանքը) հորդառատ անձրևի կենարար շիթեր են։
Չարենցավանում ժամանակին մի կարի արտադրամաս բացվեց, ուր հիմնականում կարում էին կանանց համար նախատեսված ներքնազգեստ ու բավարարում էին գավառական այդ կենտրոնի իգական սեռի պահանջարկը։ Ժամանակի ընթացքում արտադրամասը դարձավ ֆաբրիկա, Չարենցավանը արդյունաբերական հարուստ քաղաք էր, բնակիչներն էլ, բնականաբար, երջանիկ էին իրենց ապահով կենցաղով։ Երջանիկ չէր Երևանից Չարենցավան տեղափոխված Խոսրովը։
Այս համառ ու պնդաճակատ երևույթը դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և բավականաչափ հասցրել էր վարկաբեկվել, որպես (ազնիվ լինենք, ոչ շատ խոշոր, անփույթ ու դդմագլուխ ուսանողների գրպաններին հարիր) գումարի դիմաց քննական թվանշան թխող մեկը։ Իհարկե, որպես իր ժամանակի հարազատ ծնունդ, Մելիքի որդի Խոսրովը ոչինչ արտասովոր չէր ձեռնարկում, բուհական կաշառակերությունը ուղղակի ախտահարել էր ողջ համակարգը (շինարար Կարեն Սերոբիչի ժամանակ), պոլիտեխնիկը բացառություն չէր, քիչ թե շատ տանելի բարքեր էին իշխում միայն Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Սակայն Խոսրով Հարությունյանը աչքի էր ընկնում մի այլ հատկանիշով. նա ապաշնորհ էր։
Չարենցավանում Խոսրով Մելիքիչը դասավանդում էր տեղի «ֆեզեում», այդպես էր գավառական տեխնիկումի ժողովրդական անվանումը։ Դասավանդելուն զուգահեռ շարունակում էր դրամակորզումը, անշուշտ, ավելի քիչ քանակով, քան անում էր դա մայրաքաղաքում։
Կարի արտադրամասից տեղափոխվելով ֆաբրիկա և զբաղեցնելով տնօրենի աթոռը, նա, ըստ էության, շարունակում էր Խորհրդային Հայաստանում լայն տարածում գտած միջակությունների հաղթարշավը։ Այո, նա ընդգծված միջակություն էր և փայլուն էր յուրացրել միջակություններին առաջ մղող մեքենայի բոլոր կոճակների տեղն ու դրանց նպատակները։ Խոսրովը առաջինն էր խորիմաստ տմբտմբացնում գլուխը, երբ վերադասը կարիք ուներ ստորադաս օղակների լռիկ համաձայնության, ժպտում էր, երբ դա պետք էր, մի խոսքով` ամրապնդում էր սեփական դիրքերը։ Իհարկե, նրա (ինչպեսև բոլոր մյուսների) գլխավոր պարտականությունն էր` ժամանակին և ճշգրտորեն ստվերային տուրքը (այլ կերպ բնորոշած` գողոնը) հանձնել համապատասխան օղակին, նաև բավարարել Չարենցավան քաղաքի, Հրազդանի շրջանի և, առհասարակ, ՀԽՍՀ ղեկակար անձանց կանանց և սիրուհիների ներքնազգեստային պահանջմունքը։
Նրա հավատարմահպատակությունը կոմկուսային մաֆիային աննկատ չէր կարող մնալ։ Չարենցավանին հենց նման մի ղեկակալ էր անհրաժեշտ, անդեմ, հլու և հակահանրային։ Մելիքի որդին դառնում է Չարենցավանի քաղսովետի գործկոմի նախագահ, երբ արդեն վարկաբեկված էր ոտքից գլուխ։ Քաղաքը մատնվեց անտերության։ Քաղաքը ուղղակի տնքում էր խոսրովյան անբարո տուրքերի տակ։ Յուրաքանչյուր ստվերային գործարք գտնվում էր նրա անմիջական վերահսկման ներքո։ Բուռն թափով էր կառուցվում միութենական նշանակության մի քանի գործարան ունեցող այս բնակավայրը։ Սակայն չկար մեկը, ով իրեն հասանելիք բնակարանը ձեռք կբերեր «հոր խերի», այսինքն` անվճար։
Քամելեոնը ապշեցուցիչ կենսահամակարգ է։ Վարչակուսակցական քամելեոնը` առավել ևս։ Չարենցավանը բավականին եռանդով էր մասնակցում արցախյան շարժմանը, գործարաններն անցել էին գործադուլի, քաղաքացիները ցանկացած ճանապարհով հասնում էին Երևան, Թատերական հրապարակ։ Որպես օծյալ քամելեոն Խոսրով Հարությունյանը չկորցրեց պատմական պահը և քաջ գիտակցելով, որ մնում է խաղից դուրս, մի կողմ դրեց կոմունիստական անցյալը, այրեց պատվոգրերն ու կուսակցական կյանքի մյուս կարևոր բաղադրիչները, բայց, իհարկե, անաղարտ պահպանեց կոմկուսային անցյալի նյութական հուշը, շքեղ բնակարանների, ամառանոցի և այլնի տեսքով։
Կարճ ժամանակ անց Խոսրով Մելիքիչը հայտնվում է անկախ Հայաստանի խորհրդարանի տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահի տաքուկ և խոստումնալից բազկաթոռին։ Ցավոք, ՀՀՇ-ին անհրաժեշտ էին քաղաքական քամելեոններ։ Խոսրովը դարձյալ ձիու վրա էր, երբ նրա իսկական և արժանի տեղը նորանկախ Հայաստանում, Մելիքի խայտառակ զավակի գնահատականը տրվեց նրա երիցս խաբված ընտրողների կողմից։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ զանգվածային ցույցեր էին կազմակերպվել, Չարենցավանը կամենում էր հետ կանչել քամելեոնին։ Չհաջողվեց, երկրի օրենքը չէր նախատեսում նման բան։ Ցավոք, չէր նախատեսում։
Կարծես թե սովորական նոմենկլատուրային կենսագրություն է։ Շատերը Խորհրային Հայաստանի կոմկուսական-կոմերիտական միջնախավից, երբեմն էլ վերնատյանից ի հայտ եկան նոր երկրի կառավարման ղեկանիվների մոտ։ Հիշենք թեկուզ Վլադիմիր Մովսիսյանին, ով բարի հետք էր թողել Խորհրդային Հայաստանի պատմության մեջ, որպես ազգային նկարագրի տեր պետական գործիչ։ Խոսրովն այլ տեսակ էր։ Եվ չափազանց տեղին էր ըմբռնվել ՀՀ վարչախմբերի կողմից։ Ըմբռնվել էր, հետևապես նաև գնահատվել էր։ Նրա վարչապետ դառնալը նորանկախ երկրի գլխին կախված կարկտաբեր ամպ էր. որքա՜ն պետք է պետականությունը արժեզրկվեր, որ կարիքն զգար նման անբարեհույս և տկար գործչի։ Խոսրովի ցատկը վարչապետական և խորհրդարանի նախագահի գահաթոռներ, ինչ խոսք, բուն քաջնազարյան զավեշտախաղ էր։ Էությամբ հնակարկատը կոշիկի գործարան ղեկավարելով բնավ չի վերափոխվում։
Խոսրով Հ.-ին այսօր էլ գահաթոռ են տրամադրել։ Այս ծերունի ճամարտակը գնալով վտանգավոր է դառնում։ Պետություն, հանրային շահ, ազգային գաղափար և համահայկական ակնկալիքները նրա համար ա-ից մինչև ֆ նույնացված են իշխանության կամքի և քմայքի հետ։ Այս ծերունի ճամարտակը պետք է որ երախտապարտ լինի իր քամելեոնյան կուռքերին, չէ՞ որ նրա ստորաքարշ դավերը երկրի և ժողովրդի նկատմամբ լիառատ վարձատրվել են, այսօր իշխանական վերնահարթակում հայտավորվել են նրա որդիները։ Ոչինչ նոր չէ, նրա զավակները քամելեոնյան ոչ պակաս թրծված գործիչներ են և հավուր պատշաճի կծառայեն հակահամակարգի նոր սերնդին։ Իսկ Խոսրով Մելիքի Հարությունյանը վաստակաշատ քաղքամելեոնի իր գոլ ճահճից արհամարհական հայացքները կուղղի դեպի Սիս և Մասիս։ Իրավունք ունի։
Խոսրովի վտանգավորությունը կարծես թե ընկալվեց ընթերցողի կողմից։ Այսօր նա քծնանքի բազմաբնույթ շիթեր արձակելով փառաբանում է գործող նախագահին, ժամանակի վարչապետին և ԱԺ նախագահին։ Վաղը, եթե մնաց թամբի վրա, կփառաբանի իր նոր կուռքերին, եթե անգամ նրանք լինեն հանրապետությունը օկուպացրած արտաքին ուժերը։
Լավ, ո՞րն է Խոսրովի մշտակայունության գրավականը։ Նա իր անցյալի բոսերին չի պախարակում, հավատարիմ մնալով ներաշխարհի պատվիրանին` քծնել վերում կանգնածին, անգամ եթե նրանք գահընկեց են արված։ Խոսրովը և մյուս քամելեոնակերպերը հենց այս նվիրականությամբ են շահում։ Եվ քանդում են պետության հիմքերը։ Եվ հենց որ Խոսրովն ու մյուս քամելեոնները (այստեղ նաև ամբողջ կուսակցություններ կան) վերջնականապես օտարվեն իշխանությունից, կնշանակի, որ ինչ-որ բան շտկվել է, երկիրը երկիր է դառնում։
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur
«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun



