USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 15 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Էդգար Սողոմոնյան. «Էստեղ եմ իմ կամքով, որ Սերժը վեր կենա գնա իր աթոռից»
2016-07-20 06:57:00
Տպել Տպել

khorenaci

«Էդգար Սողոմոնյանը մնալու է իր դիրքերում, ինքը Հայրենիքի համար է ոտքի կանգնել եւ ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ»,-քիչ առաջ «Ա1+»-ին տեղեկացրեց Էրեբունիի ՊՊԾ շենքում գտնվող ապստամբ Պավլիկ Մանուկյանը: Ոստիկանության քիչ առաջ կազմակերպած ասուլիսը, որտեղ Էդգար Սողոմոնյանի եւ Գառնիկ Հովակիմյանի ծնողները պահանջում էին իրենց որդիներին վերադառնալ իրենց մոտ, Պավել Մանուկյանը գնահատեց որպես «կապիկություն»:

«Ոստիկանությունը կապիկության բոլոր ձեւերն էլ ունի, նույն կարծիքին են նաեւ տղաները»,-ասաց պարոն Մանուկյանը: Այնուհետեւ նա հեռախոսը փոխանցեց Էդգար Սողոմոնյանին, որն ասաց. «Ինձ ոչ ոք չի ստիպել, ստեղ ստիպողական ոչ մի բան չկա, եկել եմ իմ կամքով, իմ Հայրենիքը պաշտպանելու համար, որ Սերժը վեր կենա գնա էդ աթոռից»: Էդգար Սողոմոնյանը դժվարացավ անձամբ գնահատել ոստիկանության արարքը, սակայն ավելացրեց, որ ոչ մեկի մոտ էլ չի վերադառնալու: «Մնալու եմ մինչեւ վերջ»,-թեման փակեց Էդգար Սողոմոնյանը:

a1plus.am

Այս նյութը դիտել են - 7706 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook