USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արցախի խաղաղությունը Մայր Հայաստանի խաղաղ լուսաբացներով է ամրագրվում
2016-07-18 15:36:00
Տպել Տպել
Այս օրերին, որպես մտավորական՝ ծանր ապրումների մեջ եմ՝ կապված հայաստանյան իրադարձությունների հետ: Եվ ուզում եմ ի լուր ամենքի ասել, որ լավ օրերի երազանքներով փառավորված՝ Արցախի խաղաղ գիշերները, մեր ներկան ու գալիք օրը Մայր Հայաստանի խաղաղ լուսաբացներով է ամրագրվում՝ որպես ազգի անպարտելիության, նրա մարտական ոգու, ազգային հպարտության, հերոսացումի և նվիրաբերումի արտահայտություն:
 
Հիշենք, որ Արցախյան պատերազմի մարտական ճանապարհ անցած ազգի նվիրյալները ծանր փորձություններով են անցել ու կերտել այդ հաղթանակը, սահմանին կանգնած հայ զինվորի ու սպայի մարտական ոգին մեր միասնականության հետ է կապված, մեր անվտանգության պահպանման և խաղաղության հարատևության երաշխավորն են նրանք, որոնք իրենք հոգում ապրելու, արարելու հզոր կամք ունեն ամբարած:
 
Չմոռանանք, որ այս օրերին Արցախի տարածքների հարց է դրված, մեր գոյությունը, մեր ապրած ամեն մի օրը հայ զինվորի կորստյան դառնագին բոթով է ամրագրվում, և հեռու չեն այն օրերը, երբ հերոսացման ու հավերժության ճանապարհը ամրագրեցին մեր մի շարք հերոսներ ապրիլյան պատերազմական դաժան օրերին: Հայոց մայրերի կարոտի կանչ ունենք, խաղաղ օրերի մեծ երազանք, հայոց բանակի լինելություն, մեր ժողովրդի անսասան կամք, չնայած լավագույն կյանքի մասին երազանքներն այսօր շատ են, սպասելիքները` քիչ…
 
Եկե՛ք մոռացության չտանք մեծ բանաստեղծի` հայ ժողովրդի փրկությունն իր հավաքական ուժի մեջ տեսնելու պատգամը և հիշենք, որ հայության փրկությունն ու ապագան Հայաստանի մեջ է՝ իմաստավորված ժողովրդավարական միասնական բովանդակությամբ՝ որպես աշխատասիրության, խիզախության, արարման, ինքնության ամրապնդման հավիտենական նվիրաբերում:
 
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
 
Այս նյութը դիտել են - 6930 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook