USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 10 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ազատ արձակեցինք եւս մեկ ոստիկանի, ամսի 23-ին կայանալու է նրա նշանադրության արարողությունը»
2016-07-18 10:02:00
Տպել Տպել

varujan avetisyan

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ տարածքից ազատ է արձակվել եւս մեկ ոստիկան: Սա նա համարեց բարի կամքի դրսեւորում իրենց կողմից, քանի որ առաջիկայում կայանալու է ոստիկանության ներկայացուցչի նշանադրության արարողությունը. «Ազատ արձակեցինք եւս մեկ ոստիկանի՝ Դավիթ անունով երիտասարդ տղայի, այս ամսի 23-ին նրա նշանադրության արարողությունն է լինելու, դրա համար որոշեցինք թույլ տանք գնա՝ բարի կամք դրսեւորելով, այդ փոքր նվերը մեր կողմից որոշեցինք անել, ուղղակի զուտ մարդասիրական նկրտումներից ելնելով»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում պահվում է ոստիկանության 4 ներկայացուցիչ: Վերջիններիս ազատ արձակելու տարբերակ այս պահին, ըստ Վ. Ավետիսյանի, չի քննարկվում. «Մոտեցում չկա որեւէ մեկին ազատ արձակելու, սա ուղղակի հատուկ դեպք էր, դրա համար արվեց: Այսօր փոխզիջումների լեզվով են սկսել խոսել, բայց տեսնենք, Հունան Պողոսյանն ասեց, օգտագործեց փոխզիջում տերմինը, հիմա թե ինչ կլինի, տեսնենք»,- նշեց նա:

Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ընթացող բանակցությունների շրջանակներում է այդ որոշումն ընդունվել՝ ազատ արձակել եւս մեկ ոստիկանի: Նշեց, թե բանակցություններն այլ բովանդակություն ունեն, որի մասին դեռեւս չեն ցանկանում բարձրաձայնել. «Միայն գիտեմ, որ ինչ-որ պրոցես կա, բայց թե ինչ, չեմ կարող ասել, ընդամենը գիտեմ, որ ինչ-որ պրոցես կա, բայց թե ինչի մասին, մինչեւ երբ ու ինչ պայմաններով, ինչ ժամկետում, չգիտեմ»:

Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակն ասաց նաեւ, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներն ունեին միայն սննդի խնդիր, սակայն այդ հարցն այժմ լուծվել է: Իրենք եւ ոստիկանները միասին են սնվում, զրուցում, իսկ գիշերն էլ հատուկ հերթափոխով են քնում-արթնանում. «Ջրի խնդիր չկա, սննդի խնդիր կար, էսօր մի փոքր բերեցին ոստիկանների միջոցով, միասին ենք ճաշում: Այստեղ հատուկ միջոցներ են ձեռնարկվում, դիրքեր կան, հերթապահություն կա, շատ խիստ կարգապահություն կա: Մենք թիվ չենք ասում, բայց կարող եմ ասել, որ պատրաստ ենք լուրջ հակահարված տալու համար, եւ այդ հակահարվածը ռեժիմի վերջն է լինելու»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեն ՊՊԾ-ում գտնվող ոստիկանները. «Իրենք փորձում են իրենց ծառայողականի շրջանակներից դուրս չգալ, չեմ ուզում այդ առումով ինչ-որ որակումներ տալ իրենց վերաբերմունքին»,- եզրափակեց նա:

Հերմինե Մկրտչյան

Այս նյութը դիտել են - 5944 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook