- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-08-05 00:19:00Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Վերջին տարիներին բազմաթիվ ահազանգեր էինք ստանում գործարարներից այն մասին, որ իրենց առեւտրային գաղտնիքները հասանելի են դառնում իրենց մրցակիցներին: Եվ այդ գաղտնիքները արտահոսում են պետական կառույցների միջոցով: Խոսքը առաջին հերթին հարկային եւ մաքսային մարմինների մասին է: Այսինքն եթե դուք որեւէ ընկերության հետ գործարք եք կնքել, որի մանրամասները գաղտնի են, հանկարծ այդ մասին ամենայն մանրամասնությամբ իմանում են ձեր մրցակիցները:
Օրինակ, դուք երկար ժամանակ փնտրել եք արտասահմանյան որեւէ ընկերության, որը ձեր ուզած ապրանքը էժան գնով վաճառում է, ռեսուրսներ եք ծախսել, բանակցել եք նրա հետ ու ի վերջո գործարք եք կնքել եւ ապրանք ներկրել:
Ձեր մրցակիցները շատ շուտով ամենայն մանրամասներով իմանում են այդ մասին եւ առանց ժամանակ ու ռեսուրս ծախսելու՝ ձեզանից «փախցնում» ձեր գործընկերոջը: Նույնը ներքին շուկայում: Դուք ձեր գործընկերների հետ ապրանքների կամ ծառայությունների մատակարարման գործարքներ եք կնքում, սկսում եք մատակարարել, եւ անմիջապես ձեր մրցակիցները իմանում են գործարքների բոլոր մանրամասները: Նրանք քաջատեղյակ են, թե ինչ ապրանք գնեցինք, ումից, ինչ գնով, ինչ քանակությամբ եւ այլն:
Գործարարի համար այդ տեղեկատվությունը «սրբության սրբոցն է» ու հանկարծ դա դառնում է մրցակիցների սեփականությունը: Այս խնդիրը վաղուց կա, եւ դա նորություն չէ: Բայց գործարարները խուսափում են այս մասին հրապարակավ խոսելուց:
Օրերս, սակայն, գործարար Գեղամ Մոսինյանը իր ֆեյսբուքյան էջում մի ուշագրավ գրառում էր արել. «Խնդրում եմ օգնեք խորհրդով. իմ ֆիրմայի տվյալները գողացվում են հարկայինի կամ ֆինանսների նախարարության ծախու աշխատողների միջոցով եւ օգտագործվում են մրցակից ֆիրմաների կողմից... Խոսքը վերաբերվում է էլեկտրոնային հաշիվ- ապրանքագրերին, որոնցով ես մատակարարում եմ ապրանք կամ ստանում եմ: Այժմ դեղագործական բոլոր ֆիրմաների տվյալները գողացվում են, ու ժամի ճշտությամբ, ու օգտագործվում են շանտաժի համար: Ֆինանսների նախարարությանը բողոքել չեմ կարող, որովհետեւ ծախողներն իրենք են: Մնում է ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը:
Նման իրավիճակից դուրս գալու փորձ ունեցողները թող արձագանքեն: Հուսով եմ կարձագանքեն նաեւ համապատասխան իրավապահները»,- գրել էր գործարարը: Գեղամ Մոսինյանը զբաղվում է դեղերի ներկրմամբ եւ մեծածախ վաճառքով:
Մեր հետ զրույցում գործարարը չմանրամասնեց, թե կոնկրետ որ «մրցակից ֆիրմայի» մասին է խոսքը: Նշենք, որ Հայաստանում դեղի ներմուծմամբ եւ մանրամեծածախ վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերությունը «Նատալի ֆարմն է», որը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:
Վերջինիս ջերմագույն կապերը հարկային ու մաքսային մարմինների ղեկավարների հետ հայտնի են բոլորին: Օրինակ, երբ ՀՀ մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանի դեմ 2005 թ. մահափորձ իրականացվեց հենց մաքսայինի շենքի առաջ, իրավապահների հետ գրեթե միաժամանակ դեպքի վայր ժամանեց Սամվել Ալեքսանյանը: Երբ մաքսային ծառայությունը ղեկավարում էր Գագիկ Խաչատրյանը, մեր թղթակիցը նրան հարց էր ուղղել շաքարավազի ներկրման որոշ ցուցանիշների վերաբերյալ: Հարցն ուղղելուց մի քանի րոպե անց խմբագրություն էր զանգահարել Սամվել Ալեքսանյանը եւ փորձել էր կանխել իր ներկրած շաքարավազի մասին հրապարակումը:
Այն, որ մեր թղթակիցը պատրաստում էր նման հրապարակում, հայտնի էր միայն Գագիկ Խաչատրյանին:
Տարիներ առաջ առանձին ընկերությունների առեւտրային գաղտնիքները շատ ավելի բարդ էր գողանալը եւ այլ ընկերություններին տրամադրելը: Սակայն հիմա, երբ ընկերութունները հիմնականում աշխատում են էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերով, այդ երեւույթը հնարավորինս պարզեցվել ու հեշտացել է: Ինչ է տեղի ունենում: Երբ դուք ձեր գործընկերոջը ապրանք եք մատակարարում, ապա էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր եք «դուրս գրում», որը անմիջապես հայտնվում է ՊԵԿ-ի համապատասխան բազայում: Հարկայինի աշխատողը, որը ունի այդ բազայից օգտվելու իրավունք, համակարգչի ստեղնաշարի մի քանի կոճակ սեղմելով՝ ձեր բոլոր հաշիվ-ապրանքագրերը կարող է էլեկտրոնային փոստով ուղարկել ձեր մրցակցին, ու վերջինս արդեն տեղեկացված կլինի, թե ումից ինչ ապրանք եք գնել, ինչ գնով:
Այս տեղեկատվությունը լրիվ բավարար է, որպեսզի ձեր մրցակիցը կարողանա «կանալները վառել», վաճառողին շանտաժի ենթարկել, մանավանդ երբ ունի համապատասխան «մեջք» իրավապահների ու իշխանության շրջանում: Թե ինչ է տեղի ունեցել կոնկրետ գործարար Գեղամ Մոսինյանի հետ, առայժմ հայտնի չէ: Ընդամենը նշենք, որ կայացած երկրներում առեւտրային գաղտնիքը պետական կառույցից «դուրս հանելը» համարվում է ամենալուրջ տնտեսական հանցագործությունը եւ նման բան անելու համար պաշտոնյաներին երկարատեւ ազատազրկման կդատապարտեն ու ամբողջ ունեցվածքը կբռնագանձեն: Իսկ մեզ մո՞տ: Մեզ մոտ սա համատարած բնույթ է կրում:
Իհարկե, հարկայինի, մաքսայինի կամ այլ մարմինների աշխատակիցները այդ ինֆորմացիան անվճար ու բարեգործարկան հիմունքներով չէ, որ տրամադրում են ընկերություններին: Սա աղճատում է ամբողջ տնտեսական համակարգը, խաթարում ազնիվ տնտեսական մրցակցությունը:
Հնարավո՞ր է արդյոք վերացնել այս երեւույթները: Իհարկե հնարավոր է եւ դրա համար ընդամենը ցանկութուն է պետք: Խնդիրն այն է, որ մասնավորապես հարկային ծառայության տվյալների բազա մուտք գործելու համար աշխատակիցները ունեն իրենց գաղտնաբառերը, եւ ցանկության դեպքում իրավապահները կարող են առանց մեծ ջանքեր թափելու իմանալ, թե որ աշխատակիցները երբ են մտել բազա, ինչ տեղեկատվություն են ուսումնասիրել, հօգուտ ում են աշխատել եւ այլն: Միայն ցանկություն: Եթե լինի այդպիսի ցանկություն եւ նպատակադրում, ապա մենք պետք է ականատեսը լինենք , թե ինչպես են իրավապահները ներխուժում ՊԵԿ, բոլորին դուրս հանում շենքից, բռնագրավում համակարգիչները եւ այլն: Սա ստանդարտ պրոցեդուրա է:
Բայց ինչ- որ բան հուշում է, որ մեր իրավապահները այդպիսի ցանկություն չեն ունենալու:
Տեսնենք, թե գործարարի այս ֆեյսբուքյան հրապարակումը ինչ ընթացք կստանա:
Նկարում` գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur

«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun

«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ

Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»

Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»

ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur

Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun

Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մայր Աթոռը շրջափակված է.armlur

«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur

Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ».Գազագողության բանդան կրկին ակտիվացել է. պատգամավորի որդին գրավով դուրս է եկել հետախուզումից

Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Civic

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա

Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak

Բացահայտվել են COVID-19- դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը

«Դարի հանցագործությունը»armlur

«Ժողովուրդ». Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում

Հակակոռուպցիոն կոմիտեն կմտնի էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն. ձերբակալություններ ու մեղադրանքներ են սպասվում.armlur