- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Էրեբունի և Նուբարաշեն դատարանում` դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, քննվում է «Սևան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արամ Նիկողոսյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամ» առցանց լրատվամիջոցի: Հերթական դատական նիստը նշանակված է հուլիսի 21-ին: Հայցվորը, բացի հերքումից եւ ներողություն խնդրելուց, նաեւ պահանջում է 1մլն դրամ գումար՝ որպես պատվին, արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում:
Դատարանի դիմելու պատճառը «Հայկական ժամ» կայքի հրապարակումն է, ըստ որի` մոտ երկու տարի առաջ Սեւան բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին տնօրեն Արամ Նիկողոսյանին վերընտրվելու երաշխիքների համար Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մոտ 60 հազար ԱՄՆ դոլար է վերցրել՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին տալու համար, սակայն Ա. Նիկողոսյանը չի վերանշանակվում, իսկ քաղաքապետն էլ գումարը ետ չի տալիս բժշկին:
Արամ Նիկողոսյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը. «Դա սուտ ինֆորմացիա է, որով ուզում են ինձ վարկաբեկել: Ցավ այն է, որ որեւէ խոսակցություն չի եղել, տանը նստած իմ մասին կաշառքի հոդված են տպում, որ ես կաշառք են տվել, էն էլ, որ ես հիվանդանոցի տնօրենի մրցույթին չեմ մասնակցել: Ես դատի եմ տվել «Հայկական ժամ» կայքին, փաստաբանս զբաղվում է էդ գործով կամ պետք է կայքը ապացուցի, որ ես կաշառք եմ տվել, կամ էլ հերքում տա»:
«Հայկական ժամ» կայքը նաեւ գրել էր, որ մարզահամերգային համալիրի տարածքում գտնվող Հավանա սրճարանում Արամ Նիկողոսյանը, Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, հանդիպել են կայքի խմբագրին ու հայտնել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ բարկացել է ու պահանջել ամեն գնով կորցնել այդ հրապարակումը:
Արամ Նիկողոսյանին հարցրինք արդյո՞ք այդպիսի հանդիպում տեղի է ունեցել, նա պատասխանեց. «Մենք խմբագրի հետ հանդիպել ենք, ասել ենք` ինչի համար էս գրել, ում պատվերն ես կատարում: Եթե մեզ կտաս այն աղբյուրը, որ քեզ էդ ինֆորմացիան տվել է, մենք քեզ հետ գործ չունենք: Խմբագիրն ասաց, որ տեղեկության աղբյուրը չեն բացահայտի, մենք էլ ավելացրինք, որ որքան շատ բաներ տպես, այնքան դատի կտանք: Թող դատարանում ապացույցի, որ ես Սեւանի քաղաքապետին կաշառք եմ տվել, եթե չապացուցեց, թող պատժվի, որ էլ սուտ բան չգրի»:
Արամ Նիկողոսյանին լսելուց հետո զրուցեցինք նաեւ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ. «Նախ դուք գրագետ մարդ եք: Առաջինը՝ իմ անունը Ռուդիկ է, ազգանունս՝ Ղուկասյան: Ես ձեր հոր թայն եմ, Ուդո չեմ, ո՞վ է մտցրել ձեր գլուխը: Երկրորդ՝ Արամ Նիկողոսյանի հերն էլ անիծեմ, կաշառք տվողի, վերցնողին էլ հետը: Դուք չեք հասկանում, որ հիվանդանոցի գլխավոր բժիշկ նշանակում է մարզպետը, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ», ասաց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը:
Ըստ ամենայնի` նա նեղվել էր երեկ մեր թերթում հրապարակված լուրից, որում անդրադարձել էին Սեւանի ՏԻՄ ընտրությունների շուրջ զարգացող խմորումներին եւ հավանական թեկնածուներին:
Նելլի Կարապետյան
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



