- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Իմ սուրբ հավատը… Սիրում եմ նրան երբեմն նույնիսկ, երբ հուսահատված, ցնցումից հետո նոր ուշքի եկած, բացում է հանդես, սիրով գեղգեղում, իր անուշաբույր և թովիչ ձայնով հոգիս է գրկում մեղմիվ շոյանքով և կամ տխրամած, գգվող հայացքով, խենթացած հոգով լուսե մի սիրուն կյանք է երազում:
Ես հավատում եմ լուսավոր օրվան, որ պիտի բացի նոր արշալույսներ, ես հավատում եմ մարդու երդումին, երբ գիտեմ նույնիսկ սուտն է բարբառում խրախճանքի մեջ, երբեմն ցավոտ մտքերս խառնում, չի թողնում նույնիսկ հավատից խոսեմ:
Մի փոքրիկ հավատ, որ ինձ հետ է միշտ, բայց հավատն ի՞նչ է, երբեմն նույնիսկ խաբված եմ լինում, բայց հավատում եմ, որ իբր ոչինչ չի եղել կարծես: Երբեմն ուրախ, երբեմն տխուր թռչկոտում է նա, թախծոտ օրերիս գրկում եմ նրան անափ կարոտով, փայում-փայփայում, որ նա չհանգչի, չեմ ուզում ապրել մարած հավատով: Ուզում եմ մարդուն տեսնել անարատ, հպարտ քայլվածքով, հավատով լցված, երբեմն սուտը հերքել եմ ուզում, որ ապրեմ խաղաղ խառը մտքերիս հարածուփ ծովում:
Ափսո՜ս, իմ հավա՛տ…Արևոտ լեզվով խոսում եմ կամաց, կարոտս նորից հևում է հանդարտ, մի տխուր հավատ դողում է հանկարծ, թևաթափ հոգիս գգվում է նրան, որ չանշնչանա, չմարի անձայն: Մաքուր հավատս լռում է հանկարծ, կեղծիքի կողքին մի բուռ է դառնում, համրանում նույնիսկ, չի ուզում անգամ իր լեզվով խոսել: Նա միշտ ինձ հետ է՝ իր կողքին պահած մի կտոր կարոտ ու մի կտոր հույս, մենությանս մեջ լռին ու անձայն, մեղմիվ շոյանքով գրկում է ինձ, լռության ձայնն էլ՝ հոգուս հարազատ, հեքիաթ է հյուսում տխրամած ու հեզ հավատիս մասին՝ մի կտոր դարձած:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



