- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պարբերաբար տեղեկություններ է հրապարակում անշարժ գույքի շուկայի վերաբերյալ, որոնք առաջին հայացքից՝ չոր վիճակագրության շարքից են, սակայն իրականում արտահայտում են Հայաստանի սոցիալ-տնտեսական տխուր, ողբերգականորեն տխուր պատկերը: Օրինակ, այդ տվյալների համաձայն՝ 2016 թվականի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 14 658 գործարք: Այս գործարքներից 13,4%-ը (1964) անշարժ գույքի գրավադրման գործարքներն են։
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի մայիսին իրականացվել է անշարժ գույքի գրավադրման 1355 գործարք։ Ինչո՞վ է պայմանավորված գրավադրման գործարքների կտրուկ՝ 45%-անոց աճը՝ ընդհանուր գործարքների քանակի նվազման ֆոնին։ Անշարժ գույքի գրավադրման աճը նշանակում է, որ զգալիորեն ավելացել են անշարժ գույքի գրավով վարկեր եւ փոխառություններ վերցնելու գործարքները։ Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ զգալիորեն ավելացել են այն մարդիկ ու ընտանիքները, որոնք այս կամ այն սոցիալական խնդրի լուծման համար այլ ելք չգտնելով՝ ստիպված դիմում են ամենածայրահեղ քայլին՝ իրենց ունեցվածքի (հնարավոր է՝ միակ կամ վերջին) գրավադրման միջոցով փոխառություններ են վերցնում՝ աստղաբաշխական տոկոսներով:
Ընդ որում, այս գրավադրումները որեւէ առնչություն չունեն հիպոթեքային շուկայի հետ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, որովհետեւ հիպոթեքային վարկավորման դեպքում կատարվում է նաեւ օտարման գործարք (ձեւակերպվում է առքուվաճառք եւ տունը գրավադրվում է բանկում)։
Այսինքն, հիպոթեքային շուկայի կտրուկ աշխուժացման դեպքում օտարման գործարքները նույնպես պետք է ավելանային։ Սակայն նույն Կադաստրի տվյալներով՝ անշարժ գույքի օտարման գործարքների քանակը 2015թ. մայիսի համեմատ՝ նվազել է շուրջ 10%-ով։ Այսինքն, մեր քաղաքացիներն անշարժ գույքը գրավադրում են` այլ վարկեր վերցնելու համար։
Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն բանկերին կամ վարկային կազմակերպություններին։
Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում է գտել անշարժ գույքի գրավի դիմաց «տոկոսով փող տալու» պրակտիկան, երբ դրանով զբաղվում են անհատները՝ բավականին բարձր, բանկային՝ առանց այդ էլ բարձր տոկոսադրույքներից ավելի բարձր տոկոսադրույքով։
Այնպես որ, Կադաստրի հրապարակած տվյալները «փչացնում» են վերջին ամիսներին Ազգային վիճակագրական ծառայության տիտանական աշխատանքը՝ տնտեսական աճի «փայլուն», «թռչկոտող», «առաջանցիկ» տեմպեր ցույց տալու ուղղությամբ: Իրականում տնտեսական անկումը, իրական, ոչ վիճակագրական անկումը մուտք է գործել գրեթե ամեն ընտանիք, ամեն տուն, որոնց մի մասն արդեն դառնում է գրավի առարկա՝ գոյատեւման խնդիր լուծելու համար»:
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



