- 2026-04-10 15:24:00Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հին Չինաստանում, երբ կանայք ջղայնացած էին լինում կամ՝ տխուր, բարձրանում էին փոքրիկ բեմերի վրա, որ փողոցներում տեղադրվել էին հատուկ նրանց համար, և, այնտեղ կանգնած, ազատություն էին տալիս իրենց կատաղությանը կամ արցունքներին: Արժեր ամեն տեղ վերականգնել և յուրացնել նման խոստովանարանների ավանդույթը, թեկուզ՝ այս կամ այն հոգեթերապիայի սենյակները, որ այն ինչ կա, զգում է բեմադրիչը, չբարձրացնի թատրոնի բեմ ու հանդիսատեսի գլխին քարոզ կարդա: Նարինե Գրիգորյանի՝ Հովնանից հետո գնալու էի՝ Ես զանգահարելու եմ եկել ներկայացումը նայելու, բայց վերջին օրով ասացին, որ ներկայացումը թատրոնի խաղացանկից հանել են... ու քանի որ այդպես էլ չնայեցի Գ. Գ. Մարկեսի. «Ես զանգահարելու եմ եկել» ներկայացումը, ուրեմն խոսեմ Հովնանից...
Համոզեցին, թե գնա թատրոն, լավ գործ կա... կզարմանաս... Հովնան - բեմադրւթյունը՝ Նարինե Գրիգորյանի... Թատրոն, բեմ, հետաքրքիր նկարչական ձևավորում՝ լուսային, տեխնիկական հետաքրքիր մոտեցում, որ կարելի է սիրել, բայց... Քիչ է սիրել ներկայացման մեջ առանձին դետալները, թողնելով բենադրության հիմքը՝ ասելիքը... հայտնվեցի սատանաների աշխարհում... Ափսոս, Նարինե Գրիգորյանից շնորհքով բան էի սպասում, որովհետև շնորհքով մարդ է Նարինեն... Տարիներ առաջ նայել էի նրա՝ «Կապույտ գունդ» ներկայացումն ու անկեղծ հիացած էի... չէ, չեմ ուզում, ինձ մի համոզի, ոչ էլ ստիպի, որ զարմանամ:
Աշխարհում այնքան բան կա, որ կարող ես զարմանալ, հատկապես այսօրվա թատրոնում, որ այս ներկայացումը անկեղծ չէր կարող զարմացնել ինձ, հատկապես, երբ զգում էի, թե ճնշումս, ինչպես է բարձրանում: Թույլ տուր զգամ, ապրեմ. ես կամ կզգամ կամ ոչ... Չզգացի հոգին... միգուցե ներկայացումը քարոզ էր, ինչպես աղանդավորներն են սիրում քարոզել, իրենցով անել մարդուն, շեղել ճիշտ ճանապարհից, դռնեդուռ ընկնել ու քարոզ խոսել: Նայում էի հանդիսատեսին, հետո կողքիս նստած մարդկանց, ովքեր թատրոնի հետ մի քիչ կապ ունեն, նրանք էլ սպասում էին, ուր որ է ներկայացումը ուղղորդելու է դեպի հանդիսականը, սակայն մեր սպասումը չարդարացավ...
Թատրոնում, ներկայացման առաջանայինը հանդիսականի զգացմունքներն են, որոնք ծնունդ են առնում ներկայացումից եկող տպավորություններից: Չէի հասկանում, որտեղ եմ հայտնվել... կարող եք հանգիստ քարերը հավաքել ու իմ գլխին տալ, բայց ներողություն, որ չհասկացա. ի՞նչ կապ ուներ Հովնանը, Եհովայի հետ... հավաքել այստեղից-այնտեղից, գրական գործ սարքել, այն էլ աստվածաշնչյան մոտիվներով ինչ-որ անհասկանալի բան բեմադրել, ինչպես որ ուզում ես, չունենալով ասելիք, հետն էլ աստվածաշնչյան թեման աղավաղել: Բեմադրությունը առանձին-առանձին կադրերով սիրուն է, թվում է, թե հիմա ուր որ է պայթյուն տեղի կունենա, սպասում ես ու սկսում չարանալ... սպասում ես ու այդպես էլ երկար ձգձգվող տեսարանները քեզ ոչինչ չեն տալիս, միայն աննպատակ ձգձգվում են տեսարաններն ու ավելի նեղսրտում ես, որ բեմի վրա ոչինչ տեղի չի ունենում, բացի գլխավոր հերոսից, որ անընդհատ ներկայանում էր, որ ես Հովնանն եմ... իմ կողից սխալ կլինի, որ ասեմ, Նարինե Գրիգորյանը չունի երևակայություն բեմադրություն սարքելու մեջ, բայց այստեղ սյուժեն է միգուցե նրան խճճել:
Չդիմացա, դուրս եկա թատրոնից ու ուզում էի մարդ սպանել... հիմա կարող եք ասել, որ ներկայացումից ազդվել ես, որ ուզում էիր մարդ սպանել. բնավ: Երբեք նման զգացողություն չեմ ունեցել, ներկայացումը դեռ չավարտված, ճնշվում եմ, թվում է՝ մեկը գլխիցս է բռնել, մյուսը՝ սիրտս տեղից հանել, ոտատակ է առել:
Դերասանների խաղը՝ պլաստիկան, չի քննարկվում անշուշտ, որովհետև դերասանները իրենց առջև դրված խնդիրը լուծել էին. ուրախացրեց ինձ, բայց դա քիչ էր, որ բեմադրությունը գրավեր ինձ, ավելին՝ Նարինե Գրիգորյանը այդ բեմադրությամբ ոչ թե մարդու հոգին էր փրկում, այլ հոգին սպանում՝ աղավաղում էր: Ցնցված դուրս էին գալիս մարդիկ թատրոնից, քչերի դեմքին բացասական ապրում նկատեցի: Հիմա հանգիստ կարող եք ասել, դու ես մեղավոր, ինչ կապ ունի ներկայացումը. ո՛չ, ներկայացումը մարդու հոգու հետ չի կարող խաղալ՝ քայքայել... այսպես, թե այնպես մարդու հոգին առել, ծախել են...
Արթուր Հայրապետյան
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



