- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի համար ուրախ օր էր։ Իրականացավ նրա վաղեմի երազանքը՝ նրա նվիրյալ եւ մտերիմ Արթուր Դավթյանը նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ՝ այդ պաշտոնում փոխարինելով Հրաչ Բադալյանին, որից Կոստանյանը երազում էր ազատվել։ Համակարգին մոտ կանգնած անձինք վստահեցնում են, որ նախագահականում վաղուց էին տեղյակ, որ գլխավոր դատախազը չի ուզում աշխատել իր տեղակալի հետ։ Բայց հորդորել են անհաշտ կոլեգաներին լեզու գտնել միմյանց հետ։
Լեզու գտնելու փոխարեն գլխավոր դատախազը Բադալյանին աստիճանաբար դուրս է մղել աշխատանքից, հանձնարարություններ չի տվել։ 2013 թվականին, ինչպես հայտնի է, Հրաչյա Բադալյանին նշանակեցին Կոստանյանի տեղակալ եւ ազատեցին Երեւանի դատախազի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր, կարելի է ասել, անհիշելի ժամանակներից՝ 2001 թվականից։ Ի դեպ, նա վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրն է, նաեւ նրա հեռավոր ազգականը եւ հենց Աբրահամյանին է պարտական իր առաջխաղացման համար։
Գեւորգ Կոստանյանն ընդամենը 10 օր էր, ինչ գլխավոր դատախազ էր դարձել, եւ նրա առաջին հրամաններից մեկն Արթուր Դավթյանին Շենգավիթի դատախազի պաշտոնից հանելն ու քաղաքի դատախազ նշանակելն էր։
Օր օրի սեղմվում, նեղացվում էր Հրաչյա Բադալյանի պարտականությունների շրջանակը, նրա վրա գործեր չէին մակագրում, «աշխատում» էին նրա թիմի մարդկանց դեմ։ Իսկ նրա թիմը փոքր չէր, ոչ էլ թույլ․ նրանք համակարգում երկրորդ բեւեռն էին ստեղծել՝ ընդդեմ Կոստանյանի։ Եվ երբ Կոստանյանն զգաց, որ Բադալյանի թիմն ուժեղանում է, նախ պաշտոնից ազատեց նախկինում Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանին՝ «սեփական դիմումի համաձայն», իսկ նա Հրաչյա Բադալյանի աջ թեւն էր համարվում։ Այնպես որ, գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվելուց առաջ Բադալյանը գրեթե անգործ էր։ Գնում-գալիս էր աշխատանքի եւ ազատման դիմում չէր գրում։
Դատախազությանը մոտ մեր աղբյուրը հայտնում է, որ որոշ ժամանակ առաջ գլխավոր դատախազ Կոստանյանը գնացել է նախագահական՝ նախագահին ասելու, որ այլեւս չի կարող աշխատել Հրաչյա Բադալյանի հետ։ Այս անգամ նախագահը համաձայնել է լուծել խնդիրը հօգուտ Կոստանյանի՝ Հրաչյա Բադալյանի համար ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը նախատեսելով։
Բադալյանի համար անգամ պատրաստ են եղել նոր «տեղ» բացել՝ իրեն հոգեհարազատ վերահսկողական գործառույթներով։ Ի վերջո, եւ ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանը, եւ Հրաչյա Բադալյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի թեւի մարդիկ են եւ պետք է իրար հետ լավ աշխատեին։ Սակայն նոր նշանակումը չստացվեց։ Թե ինչու՝ աղբյուրները լռում են, ինքը՝ Հրաչ Բադալյանը, չի շփվում ԶԼՄ-ների հետ եւ պարզաբանումներ չի տալիս։ Տեղեկություն ունենք, որ նա, որպես դատախազության հնաբնակ, չի ցանկացել այդ պաշտոնը։
Ինչպես հայտնի է, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ էլ նա առանձնապես ջերմ հարաբերություններ չի ունեցել, ուստի Քննչական կոմիտե գնալու հնարավորությունն էլ է բացակայում։ Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանին, համակարգում նա «խելացի, բայց հարմարվող տղայի» համբավ ունի եւ ամենեւին համակարգի սյուներից չէ։ Հանրության տեսադաշտում նա հայտնվել է «Հարսնաքարի» գործով՝ մեղադրող դատախազն էր։ Հանրության եւ ակտիվիստների աննախադեպ ճնշման տակ այս գործը «սվաղել» չկարողացան, սակայն դատախազության աղաղակող կիքսերն այս գործով մոռանալ հնարավոր չէ։
Օրինակ, թե ինչպես էին ռեստորանի հավաքարարները մաքուր լվացել Վահե Ավետյանի սպանության վայրը, եւ տեղազննությունը նշանակվեց դեպքից միայն 10 օր անց։ Չի մոռացվել նաեւ «Հարսնաքարի» տիրոջ՝ Նեմեց Ռուբոյի հարցաքննությունը, որն անցել էր «սուրճի սեղանի շուրջ»։
Քննիչները Ռուբեն Հայրապետյանին գրեթե հարց չէին տվել, դեռ վերջում էլ արձանագրությունից մեկ էջ «կորցրել» էին։ Այն ժամանակ, դատավարությունը չավարտված, Արթուր Դավթյանին պարգեւատրեցին «Հարսնաքարի» գործով տառապանքների համար՝ նշանակելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։
Ի դեպ, չի բացառվում, որ նոր նշանակումը եւս յուրօրինակ պարգեւատրում է, քանի որ լավատեղյակ աղբյուրը, որը սահմանադրական հանրաքվեի ընթացքին ակտիվորեն հետեւողներից է եղել, պնդում է, որ հանրաքվեից առաջ նրան տեսել է ԿԸՀ-ից դուրս գալուց։ Գուցե նա ԿԸՀ նախագահին մասնագիտական դասե՞ր է տվել հանրաքվեից առաջ։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



