USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
News.am-ը ՀԵՐՔԵԼ Է ԻՐ ԻՍԿ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
2016-05-17 13:52:00
Տպել Տպել
NEWS.am ՀԵՐՔԵԼ Է ԻՐ ԻՍԿ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նամակ է գրել. 
NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը՝ առաջարկելով 08.05.2016թ. կայքում հրապարակված «Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին սխալ է համարում օլիգարխների որդիներին առաջնագիծ տանելու կոչերը» վերնագրով հրապարակված նյութի առնչությամբ հրապարակել հերքում հետեւյալ բովանդակությամբ.

«NEWS.am լրատվական կայքի կողմից 08.05.2016 թվականին ժամը 10:24 հրապարակված նյութի վերնագիրը եւ նախաբանը իրականությանը չեն համապատասխանում եւ նույն օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից նման հայտարարություն եւ կարծիք չի արտահայտվել»:

Ստորեւ ներկայացնում ենք վերոնշյալ հարցազրույցի սղագրությունը, կից՝ հարցազրույցի տեսագրությունը:

Երկրապահն այսօր սահմանում գտնվելով՝ ինչքանո՞վ է օգնում իրավիճակին:

-Էդ դուք պիտի իմանաք ու դուք պիտի զգաք, էդ հարցերն անիմաստ է տալը: Մի բան որ զգում ես, երբ որ արեւը դուրս է գալիս, պետք չի որ հարցնենք՝ արեւը դուրս եկավ, թե չէ:

-Այս օրերին շատ ազատամարտիկներ նեղացած պետությունից հայտարարում են, որ ճիշտ կլինի՝ ոչ թե իրենք գնան, այլ օլիգարխների երեխաները, կամ հենց օլիգարխները: Ինչպե ՞ս եք գնահատում:

-Վստահ եմ, որ Ձեր հարցը ճիշտ չեք ձեւակերպում, որովհետեւ ազատամարտիկը սահմանին կանգնած է, հիմա մնացածը, թե ով ինչ է ասում, էդ էլ հարցի մյուս կողմն է:

-Իրանք էլ ազատամարտիկներ են եղել, չէ ՞, 92-ին իրենք էլ են կռվել:

- Ես գնահատական չտամ հա՝ ով ինչ ա եղել, ես ասում եմ՝ ազատամարտիկը սահմանին է կանգնած:

news.am

Այս նյութը դիտել են - 3125 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook