- 2026-01-29 00:23:00«Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին շատ են զայրացնում խոսակցություններն այն մասին, որ հիմա հանրությունը պաշտոնյաներից պահանջում է կուտակած հարստությունն ուղղել բանակին:
Ընդհանրապես, տալ բառը նա չի սիրում, սիրում է վերցնել: «Բանակում ամեն ինչ բարձր մակարդակի վրա է, և բանակի գումարները ծառայում են իրենց նպատակին: Ես խնդրում եմ այս իրավիճակում որևէ փորձ չանել ազդել զինվորների և նրանց ընտանիքների հոգեբանության վրա:
Դրանից պետք է ձեռնպահ մնալ, մեր բանակը հաղթանակած բանակ է»,- անմիջապես արձագանքում է Բաղդասարյանը՝ ինքն էլ մի կարգին չհասկանալով, թե ինչ հարցի ինչ պատասխան է տալիս: Բայց երբ ՀՀԿ-ականին հիշեցնում են, որ Սերժ Սարգսյանն էլ հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ինքն էլ է զզվում այդ դղյակներից, բայց ի՞նչ կարող է անել, հո 1937 թիվը չէ, որ մարդկանց ունեցվածքը խլեն, այդ ժամանակ արդեն Վահրամ Բաղդասարյանը վերջնականապես է կորցնում իրեն:
«Ի՞նչ եք կարծում, այսինքն՝ մենք արդեն սկսենք ներքին քաղաքացիական պատերազմ մղել կամ սկսենք մերոնց կուլակաթափ անե՞լ ու դատարկե՞նք Հայաստանը: Դա եք ցանկանո՞ւմ»,- ահաբեկված բացականչում է նա:
Բաղդասարյան Վահրամը գողերից գողոնը ետ վերադարձնելու գործընթացը համարում է արտագաղթելու հիմնավոր պատճառ:
Փաստորեն, նա պնդում է, որ եթե հանցագործներին սկսեն պատժել, Հայաստանն անմիջապես կդատարկվի: Երևի ինքն էլ արդեն ճամպրուկները կապել, շարել է դռան մոտ ու հետևում է, թե երբ վրա կհասնի ճակատագրական պահը:
Իսկ ահա այն, որ մինչ այդ տարիներ շարունակ իշխանություններն ու տարատեսակ պաշտոնյաներն էին «կուլակաթափ» անում ժողովրդին, որ այդ գրպանահատներից զզված հազարավոր մարդիկ բռնեցին գաղթի ճանապարհը, ՀՀԿ-ական պատգամավորը դա ոչ տեսել է, ոչ էլ վրդովվել է այդ երևույթից:
Ու հիմա, հարցից անակնկալի եկած` վրա է տալիս. «Համբերեք, համբերեք: Կա՞ աշխարհում մի անկյուն, որտեղ չլինեն հարուստներ և աղքատներ: Նման իրավիճակում նման հարցերի բարձրացումը ներքաղաքական կյանքում ավելի մեծ բարդություն է ստեղծում, ձեռնպահ մնացեք այդ հարցերի բարձրացումից ընդհանրապես: Ժամանակը կգա, ամեն ինչ կտեսնեք»:
Ժամանակն իրոք կգա: Իրոք որոշ բաներ կտեսնենք: Բայց եթե այդ ժամանակ Վահրամ Բաղդասարյանը ցանկանա առնել դռան մոտի ճամպրուկներն ու թռնել երկրից, այդ բանը նրան հազիվ թե հաջողվի: Ժողովուրդը թույլ չի տա, որ Բաղդասարյանը արտագաղթի: Նրան կպահեն: Ուժով կպահեն:
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության



