- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր շատ վատ բան է ասել: Վատ բան՝ կոռուպցիոներների համար: Նրա խոսքը գրեթե նշանակել է, որ Արևմուտքում արդեն հոգնել են Հայաստանի խոստումներից, հայտարարություններից, չիրագործված ծրագրերից, եկել է ժամանակը, երբ պետք է իրական գործերով ու փաստերով ցույց տալ արվածը:
«Ինձ թվում է՝ կառավարությունը և քաղաքացիական հասարակությունն ունեն ընդհանուր ընկալում ոչ միայն նոր պլանների, նոր բառերի, նոր հայատարարությունների:
Իմ կարծիքով, հայ ժողովուրդն ակնկալում է իրական փաստեր: Նրանք ակնկալում են տեսանելի ապացույցներ, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջընթաց է ապրում Հայաստանում»,- նշել է Սվիտալսկին ու հետո ասել է մի բան, ինչն ընդհանրապես մեծ ցնցում է պատճառել մեր երկրում հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկներին:
ԵՄ պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենք այս պահին ունեն բավականին կլորիկ մի գումար՝ նախատեսված Հայաստանի համար: «Ասեմ, ունենք 15 միլիոն եվրո հատկացված՝ օգնելու Հայաստանի կառավարությանը պայքարելու կոռուպցիայի դեմ: Բայց երբ որ ասում եմ՝ կա, հատկացված է, նկատի չունեմ, թե բաշխված է: Ծախսված չէ, որովհետև մենք բաց ու անկեղծ ենք կառավարության մեր գործընկերների հետ: Կան պայմաններ, մեզ պետք են կոնկրետ արդյունքներ, և եթե չտեսնենք նմանատիպ արդյունքներ, ապա այս 15 միլիոնը չի ծախսվի, չի փոխանցվի Հայաստանի կառավարությանը»,- հայտարարել է Պյոտր Սվիտալսկին:
Սա, ինչ խոսք, աղետին հավասարազոր մի բան է մեր պաշտոնյաների համար: 15 միլիոնի տեսքը նրանց համար թակարդի մեջ դրված պանրի պես գրգռիչ է: Ու հիմա քանի-քանիսն են լեզուները լպստում մի կտոր դրանից փախցնելու համար: Բայց արդեն գիտեն, որ հենց մոտենան՝ թակարդը շրխկալու է: Որովհետև այս անգամ փողը զոհ է ուզում: Իսկ իրենք բոլորովին չեն ցանկանում զոհաբերվել: Եվ այդ դաժան երկընտրանքը պարզապես սպանում է նրանց:
Ինչ լավ էր նախկինում: Փող էին տալիս ընդամենը խոստումների դիմաց: Հետո մի քանի տրցակ հաշվետվություն էին ստանում այն մասին, թե հայ պաշտոնյաներն ինչ զոհողությունների են գնում այդ հանցագործ կաշառակերների դեմ պայքարելիս, որքան ջանքեր են վատնում չարիքն արմատախիլ անելու համար: Ու կրկին փող էին ուզում՝ գործը հաղթական ավարտին հասցնելու համար:
Հիմա եվրոպացիները փչացրեցին այդ գեղեցիկ ու եկամտաբեր ավանդույթը: Եվ այս իրավիճակում ուրիշ ելք չկա: Պիտի զոհաբերել մի քանի յուրայինների, որ մյուսները կուշտ մնան: Եվ այս կապակցությամբ պետք է ասել, որ Գագիկ Խաչատրյանից լավը չկա, նա արդեն Նոր տարվա պատրաստի բուդ է` նրան դեռ էն գլխից չի սիրում վարչապետ Աբրահամյանը, նա թռել է նախագահ Սարգսյանի գլխից, ինչի արդյունքում ենթարկվել է պատժամիջոցների և զրկվել «U-com»-ի կեսից, ինչևէ, նա այն է, ինչ պետք է այսօր ՀՀ կառավարությանը:
Եվ 15 միլիոնը կլինի, և իշխանության վարկանիշը կբարձրանա, և Խաչատրյանի վիթխարի ունեցվածքը կարելի կլինի իրար մեջ վերաբաժանել:
Մի խոսքով, խոսում ենք հարյուրավոր միլիոնների օպերացիայի մասին: Կգնա՞ երկրի քաղաքական ղեկավարությունն այդ եկամտաբեր քայլին:
shame.am
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



