- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Համացանցում թեժ քննարկում են մի տեսահոլովակ, որտեղ ՀՀ վաստակավոր արտիստի կոչումով Արմենչիկը` Արմեն Գոնդրաչյանը, Քարվաճառում երգում է եւ զինվորներին տոպրակներ բաժանում:
Զինծառայողները շարքով մոտենում են ու դեմքի դժգոհ արտահայտությամբ վերցնում տոպրակներն ու հեռանում:
Սոցիալական ցանցերում ՀՀ քաղաքացիները դաժան քննադատության են ենթարկում ցուցադրական բարեգործությունը տեսախցիկների առաջ՝ հռետորական հարց հնչեցնելով, թե ինչու են այս աստիճան ստորացնում հայրենիքի պաշտպանին:
Ցավագին այս մոտեցման պատճառն այն է, որ իսկապես բանակի զինվորը հայ հասարակության համար հիմա սրբություն է, ով փրկեց մեր պատիվը, ՀՀ իշխանությունների դեմքը: Չորս օրերը բավական եղան նաեւ հասարակության ամենաանտեղյակ խավին հասկանալու համար, որ մենք չունենք լեգիտիմ իշխանություններ, արտաքին քաղաքականություն, չունենք տնտեսություն, չունենք ժամանակակից զենք եւ միայն մեկ բան ունենք՝ զինվոր, ով իր մարմնով փակում, կասեցնում է հակառակորդի զինտեխնիկայի շարժը: Եվ դրա համար հիմա ցավալի է, որ հայրենիքի սրբության հետ այս կերպ են վարվում, նրանց շարում են տոպրակ են տալիս:
Բայց ո՞վ է մեղավորը՝ Արմենչի՞կը: Իսկ ինչո՞ւ… նա վիրավորո՞ւմ է մեր արժանապատվությունը: Իսկ չե՞նք վիրավորվում, երբ բանակին ֆինանսապես օգնում են Սաշիկը, Շմայսը, մյուս մականունավորները: Մեկն իր ընտանիքին պատկանող ամենագնացն է տալիս, մեկը՝ սնունդ, մեկը՝ փող… արդյոք սա նույնքան ստորացուցիչ չէ:Չենք հիշում պատերազմական օրերին՝ ինչպես էր իշխանական մամուլը հրապարակում հանգանակողների երկար անվանացանկը, թե ով ինչքան է իր գրպանից «մուծվել» բանակի համար: Իսկ հետաքրքիր է՝ այդ ժամանակ չէի՞նք վիրավորվում: Դեռ ավելին, ՀՀԿ մականունավորները ժողովրդից գրպանածն են տալիս ու վերադարձնում են մի փոքր մասը, մի բան էլ որպես բարեգործություն են հրամցնում, իսկ Արմենչիկն իր վաստակն է տալիս: Եվ հիմա ո՞վ է մեղավոր այս ամենի համար: Հաստատ ոչ Արմենչիկը: Եվ ումի՞ց ենք վիրավորվում այս դեպքում, հաստատ ոչ Արմենչիկից:
Ո՞ւմ դեմ ենք բողոքելու, հաստատ ոչ նրա: Մեր դժգոհությունն այլ հասցեատեր ունի, ու մենք բոլորս դա գիտենք, գիտեինք նաեւ այն ժամանակ, երբ փորձում էինք մեր բաժին լուման ներդնել մեր բանակի ու եղբայրների համար, երբ մեր մայրերը մակարոն էին գնում, իսկ որդիները բուֆետի փողով ծխախոտ էին գնում ու ուղարկում սահման, դա մենակ հայրենիքի ու զինվորի հանդեպ պարտքի զգացումից չէր, այլ իշխանությունների հանդեպ անվստահությունից:
Որովհետեւ մեր «ենթագիտակցության աչքը» տեսնում էր, որ զինվորը սահմանին ծխախոտ չունի, որովհետեւ «հոգու աչքը» հասկանում էր, որ 80-ականների զենքով կռվող երկրի ղեկավարը եթե ռազմական բյուջեն չի նպատակաուղղել զենք գնելու համար, կամավորին էլ չի կերակրի:
Եվ հիմա ինչ… եթե այսքանից հետո էլի շատերի համար ավելի նպատակային ու նախընտրելի է Արմենչիկին քննադատելը, ուրեմն շարունակեք վարվել այդպես… հաստատ ավելի հեշտ կլինի նաեւ Արմենչիկի հրաժարականը պահանջելը: Բայց դրանից առաջ հիշեք, որ Արմենչիկը վաստակավոր արտիստ է կոչումով, ու այդ կոչումը նրան «վաստակավոր» Ս. Սարգսյանը տվեց: Այն ժամանակ էլ չար լեզուները խոսում էին, որ Արմենչիկը շատ աշխատասեր տղա է, շատ ձեռնբաց եւ միգուցե ինչ-որ լավություններ, բարեգործություններ է արել, եւ փոխարենը կոչում են տվել:
Քրիստինա Մկրտչյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



