- 2026-03-08 12:23:00Ժամկետանց և չգրանցված դեղեր ինչ են վաճառում քաղաքացիներին
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Բաղրամյան փողոցում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո թվում էր, թե տխրահռչակ Արմեն Աշոտյանը պետք է հնարավորինս քիչ երևա մարդկանց աչքերին: Բայց, արի ու տես, որ սա ոչ միայն չի չքվում հրապարակային դաշտից, այլ դեռ մի բան էլ բլբլում է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարմիրշորտիկավոր սույն «քաղաքական սափրագլուխը» մի քանի ձևակերպում է օգտագործել:
Նա ասել է, որ օլիգարխներին կուլակաթափ անելու եւ այդ գումարները բանակի սպառազինությանն ուղղելու մասին կոչերը նեոբոլշևիզմի են տանում, կանգնեցնում են դասակարգային պայքարի եւ հասարակության տրոհման վտանգի առջև: Ինչպես ասում են՝ ոսկե խոսքեր:
Ախր, «Գեբելսյան» քարոզչամեքենան շատ «կրեաԾիվ» է: «Անկախ» մամուլով, հաճախորդ գործիչներով ու աշոտյանների ֆեյսբուքյան ֆեյքերի միջոցով կուլակաթափության քարոզ են տանում և Սերժ Սարգսյանից պահանջում 5-ական միլիոն դոլար հավաքել «յուրայիններից» ու, միևնույն ժամանակ, Աշոտյանի բերանով հայտարարում, թե բա՝ կուլակաթափությունը նեոբոլշևիզմ է: Ըստ այդմ՝ նեոբոլշևիզմի պահով նախկին երիտբազեականի մոտ ըստ Ֆրեյդի է ստացվել:
Ըստ Ֆրեյդի է ստացվել Աշոտյանի մոտ նաև մեկ այլ ձևակերպում:
Անդրադառնալով նորաստեղծ «Համախմբում» կուսակցությանը և Վարդան Օսկանյանին՝ կրթության ու գիտության նախարարի պաշտոնի հասած սույն միջակությունը նշել է հետևյալը. «Կուսակցությանցուցակում առաջին մարդը կուսակցության տերը չէ»:
Նկատենք, որ սա «մուտիլովշիկություն» է, ոչ ավելին:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կարմիր շորտիկով նրա դիմաց թռչկոտող, իսկ հիմա Սերժ Սարգսյանին անսահմանորեն քծնող Աշոտյանի համար կան ստրուկներ և տերեր: Ու քանի որ ինքը, անկախ նախարարությունում «աշխատած» փողերի հսկայական քանակից (սա մինչև նախարար դառնալը «պայթած» «Ժիգուլի»՝ 06 էր քշում, իսկ հիմա օլիգարխիկ կայֆերի մեջ է), հոգով ստրուկ է, մտածում է, որ ուրիշներն էլ են ստրուկ, և փորձում է տեր փնտրել:
Աշոտյանը լավ գիտի, որ իր ու իր նմանների տերն ու տնօրենն այսօր Սերժ Սարգսյանն է, և ՀՀԿ-ում ինքն ու իր նմաններն ընդամենը գլխաքանակային դերակատարում ունեն:
Ու քանի որ ինքը «տեր և ծառա» հայեցակարգով է առաջնորդվում, փորձում է տեր ման գալ նաև «Համախմբում» կուսակցության մեջ՝ անգամ վախենալով իր պատկերացրած տիրոջ անունը տալ:
Մեկ հարցում, սակայն, Աշոտյանը ճիշտ է: «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի ցուցակը գլխավորած Վարդան Օսկանյանը կուսակցության տերը չէ: Այդ կուսակցության հիմնադրումը նախաձեռնել են ինքնաբավ մարդիկ, և հենց դրանով է այն տարբերվում մյուս կռապաշտական կամ մեկ անձի տակ կքած կուսակցություններից: «Համախմբումը» թիմային կառույց է, և մարդիկ համախմբվել են գաղափարի շուրջ: Բայց դե, Աշոտյանը նման բաներ ունակ չէ հասկանալու: Ստրուկները միշտ տեր են փնտրում, սակայն վերջում, միևնույն է, գալիս է «Աշոտյան» լինելու պահը:
Կարեն Հակոբջանյան
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



