- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Քոչար Օսկանյան
Ամենայն հայոց առաջնորդ Արա Աբրահամյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան թղթակցին մի բոցաշունչ խորագրով` «Անհասկանալի է և ծիծաղելի. այնպիսի տպավորություն է, որ իշխանություն չկա»: Դժվար է պատկերացնել մի բան, որն Արա Աբրահամյանի ծիծաղն առաջացնի, քանզի դրա համար պետք է նրա ուղեղն ունենալ, ինչից ոչ ոք չունի: Իսկ նրա հարցազրույցն առաջացնում է մեր ծիծաղը, բայց` թախծոտ: Քանզի իսկապես չես դադարում զարմանալ մարդկային տգիտության անսահմանության վրա:
Ուրեմն, հարցազրույցը պրն Աբրահամյանը կազմակերպել է իր բացառիկությունը ևս մեկ անգամ շեշտելու համար։ Իհարկե, ստացվել է բավական բութ և խայտառակ տեսարան: Նա այս հարցազրույցով ուզում է տեղեկացնել մեզ, որ ինքն այլ տրամաչափի անհատականություն է: Նա անդրադարձել է մամուլում իբր տեղ գտած հրապարակումներին, որոնցում գրված է, թե Ռուսաստանը Հայաստանին մինչ օրս չի տվել 200 միլիոն վարկով ձեռք բերված զենքը, քանի որ բառացիորեն Ռուսաստանի ռազմարդյունաբերական խոշոր հոլդինգի ղեկավարները դժգոհ են Արա Աբրահամյանի գործունեությունից:
Այսինքն՝ սա ուզում է մեզ ասել, թե` տեսեք ինչ հզոր տղա եմ ես Մոսկվայում, որ ինձ հետ հաշվի են նստում աշխարհի առաջատար երկրի ռազմարդյունաբերական ոլորտի ղեկավարները: Մամուլին սա նախօրոք նաև տեղյակ էր պահել, թե իբր ինքն ու «Ռոստեխ»-ի տնօրեն Սերգեյ Չեմեզովը հարևաններ են, և որ Արա Աբրահամյանն է հանդիսանում Հայաստանի հետ 200 միլիոն վարկով սպառազինության գործարքի լոբբիստներից մեկը:
Այսքանից հետո սա սկսում է հերքել. սկզբում՝ իր ու Չեմեզովի հարևանությունը, և ասում է, թե նրանք միայն ընկերներ են, նրան բերել է Հայաստան ու «խնդիրներ քննարկել»: Նաև ասում է, թե խոսում է Բակո Սահակյանի և Սերժ Սարգսյանի հետ, այսինքն՝ ուզում է ասել, թե իրավիճակն իր հսկողության տակ է: «Առավոտյան 6-ից կարդում եմ՝ ով ինչ է գրում, ես խոսում եմ Ռուսաստանի իշխանությունների հետ: Ինձ թվում է, ամեն մի հայ, որտեղ էլ որ լինի, հետաքրքրված է»,- ասում է մեծն Աբրահամյանը:
Հետո անդրադառնում է Ղարաբաղ իր փող ուղարկելուն, որը չէր ուղարկել, ուղղակի շուխուռ էր դրել: «Ես 100.000 դոլար ուղիղ փոխանցել եմ Ղարաբաղի հաշվին, որը խոստացել էի ԱՄՆ-ի Հովնան սրբազանին: Այստեղ կոմիտե ստեղծեցինք և սկսեցինք փող հավաքել Ղարաբաղի համար: Ես խնդրեցի մեր Հովնան սրբազանին, որ նա ինձ ինչ-որ հաշվեհամար տա, որ ես փոխանցեմ Հայաստան: Տվեց ինձ Էջմիածնի հաշվեհամարը, և ես ուղարկեցի այդ հաշվեհամարին: Ես հետո ցույց կտամ, որ այդ գումարը տվել եմ, ես դա արդարանալու համար չեմ ասում, թող ինչ ուզում են գրեն»,- ասում է պրն Աբրահամյանը:
«Ազատության» թղթակիցը նաև հարցրել է. աջակցո՞ւմ եք այն գաղափարին, որ Հայաստանում մարդիկ կոչ են անում, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխներն իրենց գումարները տրամադրեն հիմնադրամին՝ Ղարաբաղում զենք գնելու համար: «Հայաստանում ես չգիտեմ իրենք թալանել են, թե ոնց են հարստացել, դա իմ գործը չէ, դա դատախազության գործն է, բայց կարող եմ ասել, եթե իրենք ունեն ունեցվածք, հարուստ են, ունեն փող, օգնելու հնարավորություն, իրենք պե՛տք է օգնեն։ Առաջին հերթին իրե՛նք պետք է օգնեն»,- պատասխանել է Արա Աբրահամյանը:
Ինչևէ, այս հարցազրույցից մեզ պարզ դարձավ, որ Արա Աբրահամյանը դատախազ չէ և ուրիշի թալանածով չի հետաքրքրվում, բայց հասկացանք նաև, որ նրա քամակը վառվում է ուրիշի թալանածից: Հետո հասկացանք, թե ի՜նչ տիեզերական մակարդակի մարդ է նա, որ նրա պատճառով կարող են պայմանագրեր խզել կամ ստորագրել, հատկապես զենքի առևտրի գործում:
Նաև հասկացանք, որ իսկապես նա Հովնան սրբազանի հետ սուտ է խոսում, ոչ մի կոպեկ էլ չի տվել Ղարաբաղին կամ փորձում է դա ուրիշի հաշվին անել, ուղղակի անհաջող արդարանում է: Վերջապես, հասկացանք, որ Արա Աբրահամյանը բնածին համեստությամբ է օժտված: «Անհասկանալի է և ծիծաղելի. այնպիսի տպավորություն է, որ իշխանություն չկա» նախադասությունը նա արտասանում է այն բանի համար, որ վերստին ընդգծի իր վեհությունը. իր արևին սա իբր համեստորեն ասում է, թե երկրի անվտանգության հարցերով ես ու Չեմեզովը պիտի չզբաղվենք: Բա՛...
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



