USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 27 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Պետք է շուտափույթ կերպով կուլակաթափ անել էն շա՜տ հարուստներին և զինել բանակը». Արամո
2016-04-28 16:22:00
Տպել Տպել

Ղարաբաղաադրբեջանական սահմանին ապրիլի սկզբից չդադարող պատերազմական իրավիճակի շուրջ 168.am-ը պարբերաբար զրուցում է հայ և հայազգի մտավորականների հետ, փորձում խնդիրը ներկայացնել տարբեր տեսանկյուններից՝ ամենաբազմազան վերլուծությունների ֆոնին: Այս անգամ մենք զրուցեցինք երգիչ, դերասան Արամոյի հետ, ով երեկ՝ ղարաբաղաադրբեջանական սահմանի հյուսիսային ուղղություններով տեղի ունեցած մարտերից հետո, մեզ հետ զրույցում ասաց.

«Մեր սահմանները, զինվորին ու առհասարակ բանակը մշտապես զինված պահելու պահանջը, ինչպես արդեն հասկացել ենք, օրակարգային խնդիր է: Երևի սա էլ մեզ բաժին հասած ճակատագիրն էր՝ անդադար պատերազմել, այդ կերպ պաշտպանել մեզ, մեր երկիրը, Հայրենիքն ու հողը: Ինչ զինադադար էլ որ մեզ առաջարկեն, կամ ինչ փաստաթղթեր էլ որ ստորագրեն գերտերությունները՝ առաջնահերթ իրենց շահերը սպասարկելու նպատակով, միևնույն է, մեր կարգավիճակը մնում է նույնը՝ պետք է մշտապես սթափ ու պատրաստ լինել նույնիսկ արյան գնով պաշտպանելու մեր երկրի պարբերաբար վտանգվող սահմանները: Ես, անկասկած, միանշանակ այն եզրակացությանը եկա, որ թշնամին արժանի հակահարվածի է արժանի: Կոշտ հակահարվածն այլևս պարտադիր է:

Դրա համար մենք միայն ու միայն ժամանակակից ռազմամթերքի պետք ունենք, ուրիշ ոչնչի: Պետք է շուտափույթ կերպով կուլակաթափ անել էն շա՜տ հարուստներին և զինել բանակը: Սա է մեր միակ ու ամենաառաջնահերթ կարևորագույն խնդիրն այս պահին: Ես ուզում եմ հասկանալ՝ իսկապե՞ս բոլորը գիտակցում են, թե ինչ օրհասական իրավիճակի առաջ ենք արդեն մենք հայտնվել: Մենք ո´չ ժամանակ, ո´չ հետդարձի ճանապարհներ այլևս չունենք, հասկանո՞ւմ եք: Մեր գիտական միտքն է պետք գործի դնել, ֆինանսական և տեխնիկական բոլոր պայմանները պետք է ստեղծվեն, որպեսզի տեղական միտքը զենք արտադրի, այստեղ՝ տեղում, մենք պետք է կարողանանք մեր սեփական զենքն արտադրել, որովհետև նման մտավոր պոտենցիալ մենք, ավելի քան վստահ եմ, որ ունենք»:

Երգիչը միանշանակ համոզված է՝ եթե հակառակորդ կողմը սկսում է կրակ բացել խաղաղ բնակիչների վրա, ուրեմն այլևս զինադադարի մասին խոսք չի կարող լինել. «Հո չե՞նք նստելու՝ սպասենք, թե երբ են էդ շները ռմբակոծելու վերջացնեն մեր խաղաղ բնակչությանը, ու ավերեն մեր շենացրած բնակավայրերը… հետո, երբ հրադադար ուզենան՝ մենք համաձայնվենք: Էդպես չի, չէ´, ո´չ: Հակահարված է պետք տալ դրանց ու այնքան ուժեղ, որ այլևս չմտածեն նոր հարձակում պլանավորելու մասին: Մենք պարբերաբար տեղեկանում ենք, որ երեկ թեժ մարտեր են տեղի ունեցել, ու հակառակորդը լուրջ կորուստներ է ունեցել՝ մարդկային և զինտեխնիկայի: Դրանց գլուխներին մշտապես պետք է տալ, ի՞նչ զինադադար… ո´չ թուրքի, ո´չ ադրբեջանցու զինադադարներին չի կարելի վստահել, ինչպես ավելորդ անգամ համոզվեցինք այս օրերին: Մենք ստեղծող, արարող ազգ ենք, քանդող, նախահարձակ չենք, բայց եթե թշնամու թեկուզ մի փամփուշտ ուղղվում է մեր խաղաղ բնակչի կամ սահմանը պահող զինվորի ուղղությամբ, ապա պետք է ոչ թե պարզապես պատասխան հակահարված տալ, այլ էնքան տալ, որ ջնջվեն քարտեզի վրայից, և իրենք դա քաջ գիտակցում են»:

Խոսելով այս ու անցած օրերին մեր միասնական ուժի ու համախմբված ոգու մասին, Արամոն ասում է.

«Ես մեր զինվորների կյանքին մեռնեմ, իրանց արևին մեռնեմ, ես իրանց ցավը տանեմ… Պետք է այդ ոգուն ավելացնել նաև ճիշտ ընտրված զինատեսակ, ու վե´րջ , մենք անպարտելի կդառնանք: Մեր երիտասարդ զինվորը, ով խոցել էր դրանց ուղղաթիռը, պարզապես ռազմական խնդիր չէր իրականացրել, դա ֆենոմենալ մի բան էր, ռազմական սխրանք էլ չէր դա, այլ գերպրոֆեսիոնալ զինվորական լուծում: Այդպիսի բան կարող էր անել միայն իր հողն արյան գնով պաշտպանող մարդու գիտակցությունը: Մեր ոգին բարձր է, և հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի, որ այդ ոգին կարելի է կամ հնարավոր է կոտրել, որովհետև, եթե մեր ոգին կոտրվեց, մենք պարտվելու ենք՝ ինչ տեսակի զենք ուզում է՝ լինի մեր ձեռքին: Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը շարունակ պարտվում, պարտվել, ու դեռ պարտվելու է… որովհետև, թեկուզ նրանք անհամեմատ ավելի պատրաստ են սպառազինության տեսակետից, բայց կռվող չեն, դրանք գենետիկորեն վախկոտ ազգ են:

Եթե այս անգամ էլ մեր տղերքի առաջխաղացումը կանգնեցրեցին, այս անգամ արդեն դա մեզ համար լավով չի վերջանա: Կարծում եմ, որ մեր ռազմական վերնախավն այս անգամ հաշվի կառնի ու թույլ կտա, որ մեր տղերքն առաջանան այնքան, որքան պետք կլինի՝ դրանց իսկական դաս տալու համար: Նորից եմ կրկնում՝ մենք հիմա արդեն պետք ունենք այնպիսի մի հուժկու հակահարվածի, որից էդ ասկյար շները մեկընդմիշտ կմոռանան, որ մեզ կարելի է պատերազմ հայտարարել: Ինչպես 1994 թվականին չոքեչոք հրադադար աղերսեցին՝ շուն Ալիև ավագով, որովհետև հասկացել էին, որ Կիրովաբադն ու Նախիջևանը կորցնելու խնդրի առաջ էին հայտնվել, այնպես էլ հիմա՝ նույն դասն արդեն վերջնական պետք է տալ էս տխմար, չկայացած պետական խրտվիլակ որդուն՝ դրանց ձայնը մեկընդմիշտ լռեցնելու համար»:

168.am

 

Այս նյութը դիտել են - 2424 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook