- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայկական չիրը պարզապես ապրանք ›››
Տպել

Ծառուկ Սարգսյան
Մարդիկ, ովքեր եղել են Ղարաբաղում և հատկապես առաջնագծում, տեսել են, թե ինչ ողբալի վիճակում են գտնվում «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի» հայ զինծառայողները։ Զինվորների հագուստն արդեն խղճահարություն է առաջացնում, քանի որ այնքան մաշված ու հին է, որ պատռվում է նույնիսկ անշարժ վիճակում։ Զինվորներն ասում են, թե իրենք սկսել են կուշտ փորով հաց ուտել միայն ապրիլի 2-ից հետո, երբ Հայաստանից սկսեցին մեծ քանակությամբ օգնություն ուղարկել։ Նույնիսկ դիրքերում կռվող զինվորներն են ասում, որ եղել են դեպքեր, երբ իրենք կիսասոված են դիրքում կանգնել կամ քնել։
Զինվորականներն ու նույնիսկ բարձր հրամանատարության ներկայացուցիչներն ասում են, որ եթե հայկական բանակում կա միայն մեկ մարտունակ միավոր, դա Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան - Ռուզան Խաչատրյան զույգն է։ Այս զույգն այնքան մարտունակ է, որ նույնիսկ պատերազմական նման թեժ իրավիճակներում չի կանգնեցնում իր բազմամիլիոնանոց շինարարական և բիզնես նախագծերը։ Պարզ է, չէ՛, որ դա արվում է թուրքերի ինադու, որովհետև եթե կանգնեցնեն, ապա ադրբեջանցիները կասեն, թե իրենց հաջողվել է խեղճացնել մեր պաշտպանության նախարարին ու նրա կնոջը։
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ապրող հայերը շատ լավ գիտեն այն շինհրապարակը, որտեղ վեր է խոյանում Սեյրան Օհանյանին պատկանող հյուրանոցը։ Հայ համայնքի ներկայացուցիչները հետաքրքրվել ու պարզել են, որ դրա նախագծային արժեքը 8 միլիոն եվրո է։ Հիմա արի այդ մարդկանց համոզիր, որ Արցախին ու նրա բանակին օգնություն է պետք, ու իրենք պետք է 20 կամ 50 եվրոյով փող հավաքեն, որ ուղարկեն Արցախ։ Այս մարդիկ գիտեն, որ այդ գումարը նույն ձևով հետ է վերադառնալու Չեխիա և նպաստելու է այդ երկրի ՀՆԱ աճին:
Սեյրան Օհանյան - Ռուզաննա Խաչատրյան զույգը միայն Չեխիայում չէ, որ շինարարություն է անում։ Նրանք չեն մոռացել նաև հայրենիքի շենացման և հայրենի ՀՆԱ-ի աճի մասին՝ այդպիսով աջակցելով Հովիկ Աբրահամյանի կառավարությանը։ Հայտնի է, որ գիտնական Ռուզան Խաչատրյանը Վահագնի թաղամասում առանձնատուն է կառուցում, բայց պարզվում է, որ նման առանձնատուն կառուցելու գաղափարը հղացել է Ֆրանսիայում։ Հաճախ Ֆրանսիայում շրջագայող տիկին Ռուզաննան տեսել ու հիացել է միջնադարյան ասպետական ամրոցներից մեկով։
Տիկին Ռուզաննան մեծ սիրով կգներ այդ ամրոցը, մեր բանակի մարտունակությունը նրան դա թույլ կտար անել, բայց երևի սեփականատերը չի ցանկացել հրաժարվել ամրոցից։ Դրանից հետո գիտնական տիկին Ռուզաննան կարգադրել է նմանատիպ ամրոց կառուցել Հայաստանում։ Ռուզան Խաչատրյանի կողմից վարձված ճարտարապետները և շինարարները հաճախ են լինում Ֆրանսիայում, ուսումնասիրում այդ ամրոցը, որպեսզի հնարավոր լինի այն բոլոր մանրամասնություններով վերարտադրել Հայաստանում։ Եթե այդ ամրոցի կառուցումն ավարտվի, ապա կարող ենք արձանագրել, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի նախարարն ու նրա կինը կլինեն կատարյալ անվտանգության մեջ։ Եվ եթե անգամ ադրբեջանական բանակին հաջողվի մի քանի դիրք էլ գրավել ու մի քիչ էլ առաջ գալ, ապա Ռուզան Խաչատրյանի և Սեյրան Օհանյանի միջնադարյան ամրոցը կմնա անառիկ թշնամու համար։
Եվս մի հետաքրքիր շտրիխ Ռուզաննա Խաչատրյանի հոգսաշատ ներկայից։ Ֆրանսիայում գտնվելով՝ տիկին Խաչատրյանը հաճախ է այցելու, Chanel ընկերության բուտիկները, այնքան հաճախ և այնքան առատ է նրա առևտուրն այդ բուտիկներից, որ տիկին Ռուզաննան գրեթե միշտ ընկերության ամենահավատարիմ հաճախորդների տասնյակում է։
Նա թեժ տասնյակում է Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։ Թող իմանան, որ մեր զինվորը կարող է սոված քնել, կարող է հնամաշ ու պատռված շորով դիրքում կանգնել, բայց մենք թույլ չենք տա, որ մեր երկրի պաշտպանության նախարարի կինը հետ մնա Ալիևի տիկնոջից։ Մեր բանակում կա մի միավոր, որի մարտունակության համար ոչինչ չի խնայվում։
shame.am
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



