- 2026-04-10 15:24:00Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ինչպես հայտնի է, օրերս Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հատուկ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ընթացող վերջին զարգացումները: Ընդհանուր առմամբ գնահատվել է, որ այս ամենը հրահրված է Թուրքիայի կողմից: Նշվել է, որ նպատակ է եղել Ռուսաստանին ներքաշել կոնֆլիկտի մեջ և նոր լրացուցիչ ճակատ բացել հարավից Ռուսաստանի համար:
Ընդլայնված նիստում չի քննարկվել թե ինչ է պատրաստվում անել Ռուսաստանը այս կոնֆլիկտը լուծելու համար, պարզապես երկու առանցքային դեմքեր են խոսել՝ մեկը լոբբինգ է արել Սերժ Սարգսյանին, նշելով, որ Հայաստանում կա մտահոգություն ռուսական զենքի վաճառքի հետ կապված Ադրբեջանին: Դա եղել է Սերգեյ Իվանովը: Մյուս կողմից՝ Դմիտրի Ռոգոզինը, ներկայացնելով ադրբեջանական կողմը, նշել է, եթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, ապա ամբողջովին կկորցնի այդ շուկան, էապես կթուլանա Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանի վրա և վերջինիս կախվածությունը Թուրքիայից և Իսրայելից կստանա ամբողջականա տեսք: Չի բացառվում, որ Ադրբեջանը կամաց-կամաց կգնա դեպի Արևմուտք Վրաստանի օրինակով: Այդ դեպքում հայ-ադրբեջանական բախումը կլինի անխուսափելի, սակայն Ռուսաստանի մոդերատորության հնարավորությունն էապես կնվազի:
Բանից պարզվում է, որ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստից բացի Վլադիմիր Պուտինն այս խնդիրը քննարկել է ավելի նեղ շրջանակներում նույնպես, որտեղ Սերգեյ Իվանովն ու Դմիտրի Ռոգոզինը ավելի մանրամասն են ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում, որտեղ Պուտինը խիստ զայրացած տոնով նշել է, որ Ռուսաստանը չի կարող անվերապահ աջակցել Հայաստանին, քանզի կկորցնի Ադրբեջանի վրա վերահսկոսությունը: Միաժամանակ նա խիստ մտահոգություն է հայտնել այն մասին, որ տարածաշրջանում ռազմական բալանսը խախտված է հօգուտ Ադրբեջանի, սակայն նա նշել ,որ Սերժ Սարգսյանից լուրջ առաջարկ զենք-զինամթերքի արդիականացման վերաբերյալ չի ներկայացվել: Ավելին՝ ինչ էլ որ ներկայացվել է Սերժ Սարգսյանը խնդրել է, որ այն Հայաստանին տրամադրվի նոր վարկերի շնորհիվ, այսինքն՝ անվճար: Դա այն պարագայում, նշել է Պուտինը, որ բոլորին է հայտնի Սերժ Սարգսյանի ահռելի ստվերային շրջանառությունը, որի ընդամենը 20-25 տոկոսի միջոցով հնարավոր էր ամբողջովին վերազինել հայկական բանակը, վերջում եզրակացնելով քննարկումները Պուտինը նշել է, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի համար դարձել է սպառնալիք, քանզի փոշիացնելով ՀՀ պետական միջոցները փորձում է Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանությունը ապահովել բացառապես Մոսկվայի հաշվին, հակամարտության մեջ ներքաշել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ դրանով իսկ ներքաշելով Ռուսաստանին ծավալուն աշխարհաքաղաքական կոնֆլիկտի մեջ:
Ռուսաստանը նման բան չի կարող անել, նշել է Պուտինը, քանզի այն չի բխում Ռուսաստանի ազգային ու պետական շահերից:, քանզի այդ պարագայում Մոսկվան կդառնա հակամարտող կողմ և Ադրբեջանին կդարձնի իր թշնամին, բացի այդ Մոսկվայի այս քայլերը չեն ողջունի ՀԱՊԿ-ի թյուրքալեզու մյուս պետությունները՝ Ղազախստանը և Ղրղզստանը, ՀԱՊԿ-ում ճգնաժամ կառաջանա, ինչը կհանգեցնի այդ կառույցի փլուզմանը: Մյուս կողմից չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը ռազմական հաղթանակ տանի Ղարաբաղում, քանզի դա կհանգեցնի ռազմաքաղաքական բալանսի խախտմանը տարածաշրջանում հօգուտ Թուրքիայի: Այսպիսով Սերժ Սարգսյանը վտանգի տակ է դրել Ռուսաստանի շահերը ոչ միայն Անդրկովկասում այլև Միջինասիական տարածաշրջանում, որը նույնպես կարևոր դերակատարություն ունի Մոսկվայի համար: Վերջում նշել է Պուտինը:
Zham.am
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



