USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ի՞նչ է կատարվել Բակո Սահակյանի հետ
2016-04-10 07:10:00
Տպել Տպել
 
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երեկվա ասուլիսը ծանր տպավորություն է թողել: Նա հարցերին պատասխանում էր մի տեսակ ցրված, կարծես չհասկանալով այդ հարցերը, երբեմն տալիս էր անհամարժեք պատասխաններ, իսկ ընդհանուր առմամբ՝ այդ ասուլիսը չէր հիշեցնում ԼՂՀ նախագահի ասուլիս՝ դրանում քաղաքական հայտարարությունների եւ քաղաքական բովանդակության բացակայության առումով:

 Հնարավոր է՝ իր դերն է խաղացել այս օրերի լարվածությունը, հոգնածությունը, ահռելի պատասխանատվությունը, ծանր իրավիճակը ռազմաճակատում: Բակո Սահակյանը քաղաքական գործիչ չէ, նույնիսկ ԼՂՀ նախագահի պաշտոնում էլ քաղաքականությամբ չի զբաղվել, ըստ այդմ չի պատկերացնում քաղաքական որոշ զարգացումների իմաստը: Հնարավոր է՝ դա էլ է իր դերն ունեցել:

 Հնարավոր է նաեւ՝ Սահակյանն անակնկալի է եկել որոշակի հանգամանքներից, այդ թվում քաղաքական ու ռազմական որոշակի զարգացումներից, որոնք դուրս են եղել իր «իրավասությունից»: Հնարավոր է:

 Բայց, այդ դեպքում գուցե չարժե՞ր ասուլիս հրավիրել, համենայնդեպս այս օրերին, եւ առավել եւս Բակո Սահակյանի մասնակցությամբ: Պաշտպանության բանակը կանոնավոր տեղեկություններ է սփռում, նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը պարբերաբար մեկնաբանում է իրադարձությունները, եւ գուցե կարելի էր այս փուլում ձեռնպահ մնալ ասուլիսից:

 ԼՂՀ նախագահի խոսքն այս օրերին պետք է լիներ ծանրակշիռ, քաղաքական հարցադրումներով: Այդ առումով, Բակո Սահակյանն իսկապես հայտնվել է չափազանց ծանր վիճակում: Օրինակ, երբ նա հայտարարում է, որ «մենք տարածքի համար չենք կռվում, այլ հայրենի երկիրն ենք պաշտպանում», դա մեղմ ասած անհասկանալի հայտարարություն է, քանի որ ԼՂՀ նախագահը ԼՂՀ անկախության, ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմելիության երաշխավորն է, ոչ թե «հայրենի երկրի պաշտպանը»: Առաջինը քաղաքական իրողություն է, երկրորդը կարող է հայտարարել ասենք որեւէ երկրապահ, ռաբիս երգիչ ու մտավորական, եւ այլն:

 Ապրիլյան պատերազմի օրերին խախտվել է Սահմանադրությամբ ամրագրված այդ իրողությունը, եւ Բակո Սահակյանը պետք է հայտարարեր հստակ քայլերի մասին՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ: Նա անընդհատ պահանջներ էր ներկայացնում «միջազգային հանրությանը», տրտնջում «հավասարության նշան դնելուց», բայց այդ ե՞րբ է ղարաբաղցին իր հույսը դրել որեւէ մեկի վրա: Եթե դրած լիներ՝ Ղարաբաղը վաղուց չէր լինի:

 Ասուլիսի ժամանակ Բակո Սահակյանին տրվեց ղարաբաղյան ղեկավարության պարագայում արդեն սակրալ դարձած հարցը՝ ի՞նչ է ուզում ԼՂՀ ղեկավարությունը: Այս հարցը տրվում է պարբերաբար, տալիս են բոլոր շահագրգիռ կողմերը՝ Ռուսաստանը, Արեւմուտքը, Իրանը, բայց պատասխան չկա: Բացառություն չէր նաեւ Բակո Սահակյանը՝ նա չպատասխանեց այդ չափազանց կարեւոր հարցին:

 Ապրիլյան պատերազմը, մեր զինվորների հերոսությունը հայկական կողմին ընձեռեց բացառիկ շանս՝ փոխել բանակցային ձեւաչափը, Արցախը դարձնել բանակցող կողմ եւ հասնել իսկապես համապարփակ համաձայնության, Ադրբեջանին հարկադրելով ընդունել այդ հանգամանքը: Սակայն այս օրերին իրավիճակը կարծես թե դառնում է ի շրջանս յուր, կրկին ռուսները գզրոցից հանեցին ինչ որ «կարգավորման տարբերակները»: Իսկ դա նշանակում է կրկին երկարատեւ «բանակցային գործընթաց»՝ պարբերական ռազմական գործողություններով:

 Հայկական կողմը, հնարավոր է, ձեռքից բաց է թողնում այս հնարավորությունը: Բակո Սահակյանի դերն այս ամենում հնարավոր է ամենափոքրն է,բայց միայն՝ առաջին հայացքից: Նա կարող էր արմատապես փոխել իրավիճակը, դնելով հստակ քաղաքական խնդիրներ: Բայց նա իր ասուլիսով գերադասեց լինել «հայրենի երկրի պաշտպան», քան ԼՂՀ Սահմանադրության երաշխավոր: Նա այլեւս ԼՂՀ նախագա՞հ չէ:

 Ցավոք, այս բոլոր տարիներին ԼՂՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողները, բացի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանից, այդպես էլ չհասկացան, թե ինչ է նշանակում լինել ԼՂՀ նախագահ, ինչ ուժ եւ պատասխանատվություն է դա:

lragir.am

Այս նյութը դիտել են - 1964 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook