USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 20 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պատգամավորները թող գան, մի օր ապրեն այստեղ, տեսնեմ` կենդանի կմնա՞ն. վագոն– տնակում պայմաններն անտանելի են (ֆոտո)
2015-12-08 12:03:00
Տպել Տպել

Սպիտակի ավերիչ երկրաշարժից 27 տարի է անցել, սակայն Գյումրիի տնակային ավանում ապրող Վիրաբյանների համար բարեկեցիկ կյանքով ապրելը դեռեւս երազանք է. նրանք շատերի նման տնակները լքելու որեւէ տարբերակ չունեն: 27 տարիների ընթացքում  տնակները քայքայվել են`քայքայելով տնակատերերի նյարդերն ու առողջությունը:

Երկրաշարժից տուժած 63-ամյա Ջեմմա Վիրաբյանը  ցավով  է հիշում աղետի հետեւանքով ունեցած  կրկնակի կորուստը` ամուսնու եւ դստեր դիրերը փլատակների տակից է հանել:

«Վիշտս մեծ է, ես չգիտեմ ինչպես եմ կարողացել առաջ գնալ այդքանից հետո, բայց հիմա էլ նույն պայմաններում եմ ապրում, ապրում եմ` չգիտեմ ինչի մեջ: Միայն երազում եմ, որ մեռնելուց առաջ գոնե իմ իսկական տունն ունենամ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Ջեմմա Վիրաբյանը:

90-ակաների մութ ու ցուրտ տարիները  Ջեմմա Վիրաբյանի համար եւս կորստաբեր են եղել` կորցրել է անչափահաս որդուն:

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, երկրաշարժը իր գործը իմ կյանքում մինչեւ վերջ արեց, տղաս 15 տարեկան էր 94 թվականին մահացավ հոսանքահարվելուց: Գնացել էր այս ցուրտ դոմիկը տաքացնելու համար փառելափայտ բերելու, ճակատագիրը ինձ կրկին հարվածեց»,-պատմեց տիկին Ջեմման:

Տիկին Ջեմման տնակում ապրում է որդու, հարսի եւ երեք անչափահաս թոռների հետ, եւ հույս ունի, որ մի օր քարաշեն ու տաք բնակարան կունենան: Կյանքի մի մեծ հատվածն  անտուն անցկացրած Վիրաբյանների ընտանիքը աղետից անօթևան դարձած բախտակիցների պես ամենօրյա պայքար են մղում անրձևաջրերի, ցրտի, առնետների ու տարատեսակ դժվարությունների դեմ:

«Օր օրի կքանդվի դոմիկը, ժեշտերը փտել են ու էլ չեն դիմանա, մենք չենք դիմանա իրանք ինչղ դիմանան: Բայց դե յոլա ենք գնում, մի օր լացելով, մի օր ժպտալով օրը մթնում է: Մենակ կուզեի` մեր պատգամավորները գոնե մի օր գան ու ապրեն այստեղ, տեսնեմ` կենդանի կմնա՞ն, իհարկե, չէ: Այ հենց դրա համար պետք է հավասարություն լինի, սուտ է, կուշտն ի՞նչ գիտե, սովն ի՞նչ է»,-ասաց տիկին Վիրաբյանը:

Վիրաբյաններն ընդգրկված են բնակարան ստանալու լրացուցիչ հերթացուցակներում: Տիկին Ջեմման ասում է` ինքն արդեն ծեր է, եւ հաշտվել է տնակային ծանր պայմաններին, երեք թոռների մասին է մտահոգվում, ուզում է, որ նրանք չզգան այն, ինչ ինքն է այս 27 տարիներին զգացել:

Նյութի աղբյուրը՝ 

 
 
 
Այս նյութը դիտել են - 1620 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook