- 2026-03-05 19:15:00«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել ընթացիկ տարվա համար պետական կառավարման մարմինների կողմից իրականացված գնումները:
Այսօր անդրադարձել ենք ՀՀ Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզպետարանների կատարած գնումներին եւ պարզել, որ այս կառույցները եւս բենզինի գնման գործընթացում զգալի գերավճարներ են կատարել:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Վայոց ձորի մարզպետարանը ընթացիկ տարվա համար գնել է ավելի քան 16.5 տոննա ռեգուլյար տեսակի բենզին, որի դիմաց վճարել է մոտ 7 մլն 200 հազար դրամ: Ինչպես մյուս պետական կառույցները, այնպես էլ Վայոց ձորի մարզպետարանը բենզինը գնել է թանկ գնով՝ 1 լիտրը 430-ով: Մինչդեռ տեւական ժամանակ է, ինչ բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 380-390 դրամով: Իսկ ավտոմեքենայի շարժիչի կիսասինթետիկ յուղի համար հատկացվել է 200 հազար դրամ, սինթետիկ յուղի համար՝ 300 հազար դրամ: Ավտոմեքենաների պահպանման ծառայությունների համար հատկացվել է 1 մլն 512 հազար դրամ: Իսկ մեքենաների ապահովագրական ծառայությունները արժեցել են 320 հազար դրամ:
Ինչու է Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը 430 դրամով գնել մեկ լիտր բենզինը, այն դեպքում, երբ այն վաճառվում է 380 դրամով: Մեր այս հարցին ի պատասխան՝ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ասաց. «Մրցույթ է հայտարարվել, ով հաղթել է, հենց այդ ընկերությունից էլ գնվել է բենզինը: Այդ բենզինի գնումը կատարվել է այն շրջանում, երբ բենզինի գներն ավելի թանկ էին: Այդ պահի դրությամբ, երբ մենք կատարել ենք գնումը, բավականին գումար է տնտեսվել: Օրինակ՝ մարզպետարանը փետրվարի 10-ին է բենզին գնել եւ մեկ լիտրի դիմաց վճարել է 330 դրամ»:
Ըստ Վայոց ձորի մարզպետի՝ բենզինի գնման գործընթացում մարզպետարանի աշխատակազմը տնտեսել է ավելի քան 1.5 մլն դրամ»: Ի դեպ, Վայոց ձորի մարզպետարանն ունի 6 ծառայողական մեքենա: Ըստ հաշվարկների՝ յուրաքանչյուր ծառայողական մեքենայի օրական հատկացվում է մոտ 13 լիտր բենզին, որը բավարար է 120-150 կմ վարելու համար: Արդյոք մարզային պաշտոնյաներն օրական այդքան ճանապարհ կտրում են. այս հարցի բացասական պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է: Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը ընթացիկ տարվա կոմունալ վարձերից միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար վճարել է մոտ 5 մլն 200 հազար դրամ, տեղային հեռախոսային ծառայությունների համար՝ 700 հազար դրամ, խմելու ջրի համար՝ 130 հազար 500 դրամ, գազի համար՝ 3 մլն 83 հազար դրամ, էլեկտրաէներգիայի համար՝ մոտ 7 մլն 300 հազար դրամ: Բացի այս՝ մարզպետարանի աշխատակազմը գնել է նաեւ այլ ապրանքներ՝ զուգարանի թուղթ, էլեկտրական լամպ, ավել, օճառ, փոշու հավաքման կտորներ եւ այլն:
Մարզի անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների պահպանման աշխատանքների համար հատկացվել է 72 մլն 100 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը ուսումնասիրել է նաեւ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կողմից ընթացիկ տարվա համար կատարված գնումները եւ պարզել, որ Արագածոտնի մարզպետարանը նույնպես բենզինի գնման գործընթացում գերավճարներ է կատարել: Օրինակ՝ մարզպետարանի աշխատակազմը գնել է ավելի քան 7.5 տոննա ռեգուլյար տեսակի բենզին՝ մոտ 7.5 մլն դրամով: Իսկ մեկ լիտրի դիմաց վճարել է 420 դրամ: Թեպետ նկատենք որ, Վայոց ձորի համեմատ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը 10 դրամով էժան է գնել բենզինը: Շարժիչի կիսասինթետիկ յուղի համար վճարվել է 192 հազար դրամ: Նաեւ գնվել են 16 հատ ավտոմեքենայի անիվներ՝ 630 հազար դրամով: Իսկ ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար հատկացվել է մոտ 1 մլն դրամ, ապահովագրական ծառայությունների համար՝ 320 հազար դրամ:
Նկատենք, որ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ տարվա կոմունալ վարձավճարների չափը զգալիորեն ավելի մեծ է. միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար հատկացվել է մոտ 6.5 մլն դրամ, խմելու ջրի համար՝ 175 հազար 500 դրամ, էլեկտրաէներգիայի համար՝ 15.5 մլն դրամ: Պաշտոնական փաստաթղթերից պարզ չի դառնում, թե ինչու է նշված կառույցը այդքան գումար հատկացրել կոմունալ վարձերի համար:
Այսպիսով` մինչ մարզային եւ համայնքային կառույցները շռայլորեն վատնում են պետական եւ համայնքային բյուջեների միջոցները, մարզերում եւ համայնքներում բնակիչների սոցիալական խնդիրներն ավելի են շատանում, ենթակառուցվածքնեերի եւ ճանապարհների վիճակն էլ` ավելի վատանում: Սակայն դա կարծես թե բոլորովին չի մտահոգում իշխանություններին, որոնք առայժմ ակտիվ են խնայողությունների մասին հայտարարություններ անելու հարցում միայն, իսկ գործնական քայլերում` երբեք:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



