- 2025-09-06 06:34:00ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանում կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների և ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակության վերաբերյալ
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը բաց նամակ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Նամակը անձամբ դեսպանին է հանձնվել Նյու Յորքում մարտի 1-ին կայացած հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպման ժամանակ Հայկական Վերածնունդի անդամները և համակիրները հնչեցրեցին մի քանի կարևոր հարցեր:
Մենք՝ որպես ամերիկահայեր ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացումն օժանդակելու համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև Ձեզ՝ անձնական նախաձեռնություն ցուցաբերելու համար Հայաստանին մտահոգող այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսիք են ազատ և արդար ընտրությունները, տնտեսական մրցակցությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը և կոռուպցիայի դեմ պայքարը:
Սակայն միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ չնայած տարիների ընթացքում ԱՄՆ-ի և արտաքին այլ աղբյուրների կողմից տրամդրված զգալի օժանդակությանը, Հայաստանի ներկայիս և նախկին իշխանությունները լուրջ ջանքեր չեն գործադրել ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման համար: Անշուշտ, մենք անվերապահորեն խրախուսում ենք շարունակել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին: Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում ի հայտ եկած որոշ խնդիրներ, պատրաստակամություն ենք հայտնում օգնել բարելավել այդ հարաբերությունները և այդ նպատակով Ձերուշադրությանն ենք ներկայացնում մի շարք կարևոր դիտարկումներ:
Ինչպես քաջատեղյակ եք, այսօր Հայաստանում տիրող խորը կոռուպցիան վհատեցնում է երկիրը.
- Լայնածավալ և համակարգային ընտրակեղծիքների պատճառով Հայաստանի քաղաքացիները փաստացիորեն զրկված են իրենց ղեկավարներին ընտրելու իրավունքից, որի արդյունքում Հայաստանը ղեկավարվում է չընտրված անձանց կողմից: Ավելին, Հայաստանի պատմության մեջ արձանագրված ամենախարդախ քվեարկություններից մեկը՝ 2015 թ. սահմանադրական հանրաքվեն շատերի կողմից համարվում է Սերժ Սարգսյանի շարունակական իշխանությունն ապահովելու միջոցառում:
- Հայաստանի դատական համակարգի կոռուպցիան հայտնի է բոլորին, որի ապացույցն են հանդիսանում Եվրոպայի Մարդու Իրավունքների Դատարանում կայացված տասնյակ դատավճիռներն ընդդեմ Հայատանի: Այդ մասին նշվում է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի «Հայաստան 2014 թ, մարդու իրավունքների զեկույց»-ում
- Քաղաքական ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը գտնվում են հետապնդումների և բանտարկությունների սպառնալիքի տակ, իսկ քաղբանտարկյալների թիվը գնալով աճում է:
Բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են ԱՄՆ-ի և այլ արևմտյան նվիրատուների կողմից ֆինանսական միջոցներ տրամադրվել Հայաստանի իշխանություններին՝ դրա փոխարեն ստանալով բարեփոխումների խոստումներ: Որպես կանոն այդ խոստումները չեն իրականացել, բայց դա իշխանությունների համար որևէ բացասական հետևանքներ չի ունեցել: Արևմուտքի շարունակական ֆինանսական օգնութնյունը և ՀՀ իշխանությունների շարունակական ձախողումները հանգեցրել են ոչ միայն Հայաստանի քաղաքացիների իրենց իշխանությունների նկատմամբ ունեցած խորը հիասթափությանը, այլ նաև նրանց օտարել են արևմտյանժողովրդավարական արժեքներից: Հայաստանի քաղաքացիների համար տպավորություն է ստեղծվում, որ արևմտյան տերությունների և Հայաստանի ռեժիմի նման համագործակցությունից նրանք միայն կարող են տուժել:
Մենք գտնում ենք, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսական օգնություն տրամադրելու ցանկացած պարագայում պետք է ավելի խիստ պայմաններ դնի Հայաստանի իշխանությունների առջև՝ նրանցից պահանջելով պատասխանատվություն, թափանցիկություն և շոշափելի արդյունքներ: ԱՄՆ հարկատուները, որոնց մեջ են մտնում նաև շուրջ մեկ միլիոն հայեր, վրդովված կլինեին, եթե իմանային, որ իրենց հարկերից գոյացած պետական միջոցները անխելամտորեն տրվում են հայաստանյան կոռումպացված պաշտոնյաների: Վերջերս հակակոռուպցիոն նպատակներով Հայաստանի կառավարությանը տրամադրված 800 հազար դոլարը ակնառու օրինակ է, որտեղ ԱՄՆ հարկատուների դրամը կոռուպցիոն ռիսկի տակ է հայտնվել: Այստեղ մենք խորապես մտահոգված ենք հատկապես այն բանի համար, որ դրամաշնորհը տրամադրվել է Հովիկ Աբրահամյանին, ով հայտնի է որպես Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը: Հատկանշական է, որ Հովիկ Աբրահամյանը ԱՄՆ դեսպանատան զեկույցներում հիշատակվում է որպես «բռի նորահարուստ, որի քաղաքական գործունեությունը կապված է կեղտոտ փողերի հետ, ով չարաշահում է ադմինիստրատիվ ռեսուրսները և հայտնի է իր նենգամիտ պատեհապաշտությամբ՝ այսպիսով հանդիսանալով հայաստանյան քաղաքական մշակույթի վատթարագույն տեսակ»:
Մենք` որպես մտահոգված սփյուռքահայեր և միաժամանակ ԱՄՆ-ի հարկատուներ, ԱՄՆ պետդեպարտամենտից պահանջում ենք չափազանց ուշադիր լինել Հայաստանի կոռումպացված պաշտոնյաներին Ամերիկայի հարկատուների դրամը տրամադրելիս: Մենք հավատացած ենք, որ ֆինանսական օգնություն պետք է տրվի ոչ թե իշխող ռեժիմին, այլ Հայաստանի ժողովրդին: Մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ԱՄՆ օգնությունը ուղղված լինի քաղաքացիական հասարակության զարցացմանը, ոչ կառավարական հակակոռուպցիոն կազմակերպությունների ստեղծմանը և հուսալքված քաղաքացիներին օժանդակելուն:
Ամփոփելով մեր ուղերձը՝ ուզում ենք հատկապես նախազգուշացնել, որ վերջին շրջանում քաղաքական անհանդուրժողականության աճի պատճառով Հայաստանը դեպի բռնապետություն տանելու վտանգավոր միտում է նկատվում: ԱՄՆ վարչակազմին հորդորում ենք ավելի մեծ ճնչում գործադրել իշխող ռեժիմին և պահանջել, որպեսզի անմիջապես դադարեցնեն քաղաքական հետապնդումները, ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին և հետևողականորեն քննեն սահմանադրական հանրաքվեի անցկացումը և արդյունքները:
Հարգանքներով՝
Հայկական Վերածնունդ - Նյու Յորքի մասնաճյուղ
Հայկական Վերածնունդ - Լոս Անջելեսի մասնաճյուղ
Նյու Յորք
Մարտի 1, 2016 թ.

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur

ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur

«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun

«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ

Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»

Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»

ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur

Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun

Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մայր Աթոռը շրջափակված է.armlur

«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur

Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ».Գազագողության բանդան կրկին ակտիվացել է. պատգամավորի որդին գրավով դուրս է եկել հետախուզումից

Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Civic

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա

Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak

Բացահայտվել են COVID-19- դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը

«Դարի հանցագործությունը»armlur