- 2023-05-25 10:18:00Արիզոնան Արցախի կողքին է, իսկ որտե՞ղ են ՀՀ իշխանությունները
- 2023-05-24 20:11:00Առաջին հայացքից թվում է, թե այստեղ ինչ֊որ տրամաբանություն կա, բայց իրականում Փաշինյանը կրկին էժանագին խաբեությամբ է զբաղված.
- 2023-05-24 13:02:00Հողատուները թշնամուց էլ թշնամի են, երբ 120 հազար պատանդների հանձնում են թշնամուն
- 2023-05-22 10:15:00Ո՞ւմ համար էր Նիկոլ Փաշինյանն ասուլիս հրավիրել
- 2023-05-10 12:48:00Վովան լոպազ-լոպազ դուրս է տվել. իյա, իրո՞ք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատի է տվել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը` Հրայր Հակոբյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես եւ այլն) ճանաչեն: Նկատենք, որ դատարանը գործը ընդունել է վարույթ, եւ գործը մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին:
Դատելով իրավիճակից՝ ԱԺ նախկին պատգամավորի մահվանից հետո վերջինիս որդիները իրենց հոր ժառանգության խնդրով բախվել են հորեղբոր հետ, բանավոր կերպով չեն կարողացել հասնել արդարության եւ հասել են դատարան: Ինչով կավարտվի վեճը՝ կիմանանք՝ հետեւելով զարգացումներին:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Հրայր Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ խնդիրներ ունի իր եղբոր որդիների հետ, որ գործը հասել է դատարան: Ի պատասխան՝ Հրայր Հակոբյանը ասաց. «Դրանում որեւէ բան չկա, ժառանգության հետ է կապված: Օրն եկել է, ամեն ինչ ընթացքով կլուծվի: Կռիվ-մռիվ չէ, իրար չենք խփում, որեւէ խնդիր չունենք. եթե լինի, Ձեզ տեղյակ կպահենք»:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 հոկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Հայկական ավանդական շամպայն առաջիկայում, հնարավոր է, վաճառքի չլինի: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել Երեւանի շամպայն-գինիների գործարանի աշխատակիցները՝ տեղեկացնելով, որ արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում. «Մայիսից հետո աշխատավարձ չենք ստացել. արդեն չորս ամիս է՝ գործարանը մատնված է անգործության, ցիստերները քանդում, մաս-մաս վաճառում են: Երջանկահիշատակ Վերսանդ Հակոբյանը կարողանում էր պահել գործարանը, նրա մահից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել»:Մեկ այլ աշխատակից էլ ահազանգեց. «Ցիստերները մոնտաժում եւ որպես լոմ վաճառում են: Դրանով գործարանը խաղող էլ է մթերել մոտ 1000 տոննա, եւ մարդիկ չգիտեն, թե այդ խաղողն ինչ են անելու, որտեղ են պահելու, որտեղ են կոնյակի սպիրտ սարքելու»: Մեզ ահազանգած քաղաքացիների խոսքերով՝ Հակոբյաններին պատկանող «Գարանտ սերվիս»-ի աշխատողները եւս աշխատավարձ չեն ստացել: Նշենք, որ 2022 թվականի հուլիսին մահացել է ընկերության հիմնադիր Վերսանդ Հակոբյանը, եւ նրա մահից հետո գործարանի կառավարմամբ զբաղվում է եղբայրը՝ Հրայր Հակոբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հրայր Հակոբյանի հետ: «Ղալաթ են արել, որ նման բան են ասել: Գործարանը չի փակվելու, մենք ապրանք ենք արտահանում: Մեզ մոտ ոչ թե նորմալ է, այլ ավելի քան նորմալ է. նոր արտադրություն ենք դնում։ Մենք ցիստերները հանել ենք, որ նոր «լինյա» դնենք, այլումինե տակառները գինեգործությունից հանվել են, դրվել դրսում, ոչ թե վաճառքի համար են: Իսկ աշխատավարձը տրվում է նորմալ ժամանակին. մի քիչ ուշացում եղել է, կկարգավորենք»,- նշեց գործարանի փաստացի ղեկավարը»:
Մենք կհետեւենք զարգացումներին՝ հասկանալու համար՝ արդյոք իսկապես աշխատակիցների իրավունքները չեն ոտնահարվում։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավոր հորեղբայրն ու դատախազ հայրը. որ դատավորն է քննում Գայանե Մարտիրոսյանի կալանքի հարցը

Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Հովիկ Աբրահամյանի որդուց գնված առանձնատան համար

Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգի ձերբակալման որոշում է կայացրել

Խոսքը 2021 թվականին Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված մի ձայնագրության մասին է. armlur

Հոկտեմբերի 27-ի» գործը քննած դատավոր Ուզունյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում

Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին շեն, Մեծ շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը․ Փաշինյան

Դատախազությունը Տարոն Մարգարյանի գույքի մի մասը չի հայտնաբերել․ ցանկ

Համակարգային կոռուպցիա, պետական միջոցների յուրացում, կամայական ձերբակալություններ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին

Գլենդելի Iphone-ի խանութում երիտասարդները կոչերով հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա

Փաստացի ո՛չ միայն զրկվեցինք գույքից, այլեւ անտեսվեցին մեր հոր՝ Վերսանդ Հակոբյանի ահռելի ներդրումն ու ջանքերը.Արմեն Հակոբյան

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում կընդգրկվեն ոչ միայն ֆրանսիացի ժանդարմներ, այլ նաև Գերմանիայից ժամանած 15 ոստիկան

Հայաստանը նոր օգնություն է ուղարկել Թուրքիային Մարգարայի կամրջով

Ընկել են ազգի ջահելության հետևից․ Արսեն Արշակյան

Նախկին պատգամավորի որդին դատի է տվել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը. «Ժողովուրդ»

Բևեռլի Հիլզի քաղաքապետը դատապարտել է հայերի դեմ ուղղված թռուցիկների տարածումը

Բանակում չծառայած Կոստանյանին Փաշինյանը ԱԳ փոխնախարար է նշանակել

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում. Արցախի ԱԱԾ

Զինվորներից 15-ից 14-ը անշարժացած մահճակալների վրա են հայտնաբերվել. ՆԳՆ պաշտոնյա

Եվրախորհրդարանը Լաչինի միջանցքի հարցով բանաձև է ընդունել

Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք, ՀՀ-ն իր հարևանների հետ գնում է հարաբերությունների կարգավորման. Արսենյան

Գեորգի Կուտոյանի գործով որոշում կկայացվի. ինչ որոշում է երեք տարի անց. «Ժողովուրդ»

Կամ ես, կամ`ոչ ոք…Դիանա Գրիգորյանը փակում է իր դերասանների ճանապարհն ու արգելում այլ աշխատանք գտնել.Starnews

Մարտակերտի շրջանի Մեծ Շեն համայնքի խանութներում 20 տոկոս ապրանք է մնացել

Սամվել Ալեքսանյանը թուրքական շոկոլադ է վաճառում




