- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Այսօր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շուշանիկ Ներսիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Այդ պաշտոնում նա համակարգում էր մաքսային ոլորտը։ Պատճառը, ըստ տարածված տեղեկությունների, նրա և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի միջև եղած կոնֆլիկտն է եղել: Նրանց հարաբերությունների լարվածության և մոտալուտ ազատման մասին մենք պարբերաբար լուրեր էինք ստանում, սակայն Շուշանիկ Ներսիսյանը համառորեն հերքում էր դրանք։ Մեզ ասում էին, որ նրան Փաշինյանի կինը՝ Շուշանիկի ընկերուհի Աննա Հակոբյանն է պահում պաշտոնին։
Ու դեռ ՊԵԿ նախագահի տեղակալի աթոռը չազատված՝ արդեն թեժ մրցակցություն է սկսվել այդ պաշտոնի համար։ Մեզ ասացին, որ թեկնածուները մի քանիսն են, ամեն մեկը ցանկանում է իր ուզած մարդուն բրթել առաջ ու նստեցնել Շուշանիկի տեղը, քանի որ ՊԵԿ նախագահի՝ մաքսային ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը ամենայուղոտ պաշտոններից է, և չի կարելի այդ շանսը ձեռքից բաց թողնել։
Մեզ ասացին, որ այս պաշտոնի վրա աչք ունեն ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, նախկինում ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Անրի Վարդանյանը, որը ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է, և որի համար հենց աներն է փորձում բարեխոսել Փաշինյանի մոտ, նախկինում իմքայլական պատգամավոր, այժմ ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանը, նախկինում ՊԵԿ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 6 բաժնի պետի տեղակալ, այժմ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի անունն էլ է քննարկվում, որը Նիկոլ Փաշինյանի ընկերն է, նաև մի անհայտ դեմքի անուն է շրջանառվում՝ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Շավարշ Գրիգորյանի, որը 2021 թ․ հոկտեմբերին նշանակվել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խորհրդականի պաշտոնում։ Նրան էլ, հավանաբար, Բադասյանն է ուզում առաջ բրթել։
Մեզ ասացին, սակայն, որ հիմնական պայքարը Երջանիկ Հակոբյանի և Սուրեն Ղամբարյանի միջև է։
Հիշեցնենք նաև, որ մի քանի օր առաջ ՊԵԿ մաքսային տերմինալների ավելի քան 50 աշխատակիցներ բողոք-նամակ էին հղել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի դեմ՝ պահանջելով հերքել կամ ներողություն խնդրել դրանից առաջ «Հրապարակին» տված հարցազրույցում իր արած մի շարք հայտարարությունների համար՝ իբրև թե տերմինալներով կոռուպցիոն երևույթներ կան մնացած՝ 5-10 հազար դրամի չափով «շնորհակալություն» հայտնելու տեսքով։ Մեզ ասացին, որ մաքսայինի աշխատակիցներին հենց Շուշանիկ Ներսիսյանն էր ուղղորդել Բադասյանի դեմ։ Թերևս դա էլ է նպաստել իրենց միջև առկա կոնֆլիկտի խորացմանը, որից, փաստորեն, հաղթող դուրս եկավ Բադասյանը։
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



