USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գասպարին հրաժարվում է իր ոտքով տեղափոխվել խուց...
2016-02-19 13:20:00
Տպել Տպել

Գասպարին հրաժարվում է իր ոտքով տեղափոխվել խուց

Գասպարին հրաժարվում է իր ոտքով տեղափոխվել խուց

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Վարդգես Գասպարիին կալանավորելու որոշում է կայացրել: Ակտիվիստը  կալանավորվել և տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: 
 
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղակացրել է, որ այցելել է կալանավորին: 
 
«Գասպարին ՔԿՀ ընդունման սենյակում պառկած՝ ակցիա է իրականացնում և հրաժարվում է իր ոտքով տեղափոխվել խուց»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: 
 
Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորանք հասցնելու մեջ: Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: 
 
Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։ 
 
Գասպարին  չէր ներկայանում դատարան, և իրավապահներն ամեն անգամ նրան հարկադրաբար էին տանում նիստերին: Վերջին դատական նիստին  ոստիկանությունը նրան դատարան էր տեղափոխել «Շտապօգնության» մեքենայով՝ պառկած վիճակում:  
 
Այս նյութը դիտել են - 1152 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook