- 2026-01-14 13:44:00ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Առաջին ախտանիշը, որն աչք է զարնում հայաստանյան կյանքը կողքից դիտելիս, ՀՀ իշխանությունների անադեկվատությունն է: Ընդ որում՝ այդ անադեկվատությունն առավելապես սկսեց խորանալ հետպատերազմյան փուլում, երբ բոլորի համար պարզ դարձավ, թե ինչ էր իրականում տեղի ունեցել 2018-ի գարնանը մեր երկրում և որը պիտի լիներ դրա գինը:
Գործնականում անիմաստ է դարձել այլևս այս կամ այն իշխանավորի, ՔՊ-ականի կամ որևէ նորաթուխ չինովնիկի ելույթների կամ խոսքերի խորքային վերլուծությունը. պետք է խորքային ինչ-որ բան լինի, ինչ-որ բան ասվի, որ կարողանաս կրկնաբանությունը բացառող վերլուծություն կատարել: Մինչդեռ, օրինակ, ինչպես կրկին անգամ ցույց տվեց մարտի 24-ի Կառավարության նիստում հնչած փաշինյանական ելույթը, ոմանց խելքը պոպուլիզմից ու տաֆտալոգիայից անդին դեռ չի հասնում:
Կառավարության նիստում, որն օրեցօր կորցնում է իր թափանցիկությունը, Փաշինյանն անդրադարձ է կատարել այս փուլում հանրությանը հուզող կարևոր թեմաներին՝ արցախցիների խնդիր, տնտեսական իրավիճակ, հայ-ադրբեջանական «քիրվայություն»՝ մեկնաբանված բացառապես սեփական փիլիսոփայության դիտանկյունից ու համեմված փաշինյանական ոճի պոպուլիզմով, որից, անկեղծ ասած, գարշանքի հոտ է գալիս:
Վարչապետ աշխատող նախկին լրագրողն, օրինակ, կրկին անգամ փորձել է արաբատների կերած ղալաթները գցել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրպանը՝ մի կողմից՝ վկայակոչելով Ստամբուլյան խարտիան որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում ՀՀ-ի կողմից, մյուս կողմից կրկնելով Սերժ Սարգսյանի հարցազրույցներից մեկում հնչած այն հարցադրումը, թե մենք ֆաշի՞ստ ենք՝ արդարացնելու հայ-ադրբեջանական այն հակահայ պրոցեսը, որին ականատես է դառնում աշխարհը: Միաժամանակ Փաշինյանը հավաստիացրել էր, թե խաղաղության օրակարգը Հայաստանի համար չունի այլընտրանք՝ չնայած ադրբեջանական սադրանքներին, և սա՝ այն դեպքում, երբ արդեն իսկ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծն, ինչը ստիպել է Խրամորթ համայնքի կանանց և երեխաներին տարհանել՝ չվտանգելու նրանց կյանքը:
Ինչ վերաբերում է վարչապետի՝ Արցախում տիրող հումանիտար իրավիճակին առնչվող գնահատակններին, ապա դրանք կարելի է բնութագրել մեկ բառով՝ անատամ:
Չի կարելի մի կողմից աղերսել խաղաղություն, մյուս կողմից պահանջներ ներկայացնել քեզ ստորացնողին, քանզի մեծ քաղաքականության մեջ նման բաները չեն ներվում:
Ի դեպ՝ Փաշինյանը զուգահեռաբար խոսել էր Երասխի հատվածում տիրող իրավիճակից՝ առաջարկելով ադրբեջանցիներին մի քանի դիրք հետ քաշվել՝ հայկական դիրքերի հետ քաշելու դիմաց: Ինչպես ասում են, «no comment»:
«Սիրելի՛ հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավել ևս ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»:

Ոչ, սա 2018-ին հեղափոխական հարթակից արված փաշինյանական ելույթից մի հատված չէ, ոչ էլ՝ նախընտրական քարոզարշավից մի կտոր: Սա Նիկոլ Փաշինյանի խոսքն է՝ ՀՀ-ում տիրող ու օրեցօր խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեկնաբանման համատեքստում, որն, ինչպես պարզվեց վարչապետի խոսքերից, ընդամենը բնական հետևանք է աշխարհում տիրող թանկացումների: Ավելին՝ պարզվում է՝ ՀՀ-ում գնաճն այնքան էլ ահավոր չէ, կան նույնիսկ էժանացումներ: Եվ, ընդհանրապես, իրենք ամեն ինչ անում են՝ նախընտրական խոստումներն ու կարևոր որոշումները կյանքի կոչելու համար:
Արժի՞, արդյոք, «քյաբաբ առ քյաբաբ» բացահայտել այն խոստումների ճաշացանկը, որ ընթերցվում է արդեն չորս տարի, բայց որը ոչ միայն կյանքի չի կոչվում, այլև շատ դեպքերում արվում է տրամագծորեն հակառակը: Ու ողջ ցավն ու ողբերգությունն այն է, որ նման պատկեր է տիրում ոչ միայն ասենք երկրի ներքին կյանքին առնչվող հարցերում, այլև անվտանգային ու արտաքին քաղաքական՝«Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ը՝ վկա: Չկա մի ոլորտ, որտեղ իրականություն դարձած լինի նախընտրական խոստումների գոնե կեսը: Բայց ոչինչ, կարևորը բարձրանում են իրավապահ, դատական համակարգում աշխատողների աշխատավարձերը առաջին հերթին, Նիկոլ Փաշինյանի խոսքերով ասած, հանուն շարքային քաղաքացու: «…Այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված նաև երկրի տնտեսության, իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը»,- մասնավորապես՝ հավաստիացրել է Նիկոլ Փաշինյանը:
Արդյոք Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետևո՞ւմ է, որ Հայաստանում առաջին հերթին վատ են աշխատում ուժայիններն ու դատարանը՝ նկատի ունենալով պրոբլմների այն անհուն հորը, որից ոչ մի կերպ դուրս չի գալիս «նոր» Հայաստանը: Փաշինյանը փաստացի մեղքը բարդում է ուժայինների վրա, որն, ի դեպ, այնքան էլ անհիմն չէ. չկա օրենք ու կարգուկանոն, չկա ոչինչ՝ սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Եվ ուրեմն՝ գուցե առաջին հերթին պետք է փոխել ուժայիններին ու դատական համակա՞րգը, որ վերջապես այս երկրում ինչ-որ դրական տեղաշարժ լինի: Չնայած մյուս կողմից հարցականի տակ է հայտնվում դրա քաղաքական նպատակահամարությունը՝ նկատի ունենալով իշխանությունների լեգիտիմության պակասը:
Տնտեսությունն ու սահմանները, Արցախն ու արցախցիները՝ հեչ, Նիկոլի աթոռը՝ մեջ, որի պահապաններն են ուժն ու իրավունքը:
Անհամարժեքությունն է իշխանությունների հիմնական պրոբլեմը: Գուցե մեկ այլ երկրում անհամարժեքությունը նման ճակատագրական հետևանքներ առաջ չբերեր, գուցե «Menu.am»-ի տիրոջ, Լուլուի, Աղազարյան Հովիկի կամ արցախցիներին անգազ, անջեռուցում ապրել հորդորող անդոնների նման կերպարների՝ պատասխանատու դիրքերում հայտնվելն այսչափ ողբերգական հետևանքներով լեցուն չլիներ, ինչպես մեր պարագայում: Գուցե…Գուցե…Գուցե…
Բայց «գուցե»-ներով հարց չի լուծվում:
Մենք էքսպերիմենտների ժամանակ չունենք, ոչ էլ՝ հավես: Մեզ հստակ բանաձևեր են հարկավոր՝ հասկանալու՝ ինչպես դուրս գալ ճգնաժամից, ինչպես չհայտնվել պատմության աղբանոցում, իսկ այն, որ այդ վտանգն իսկապես ահռելի է, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում:
Նիկոլ Փաշինյանը չգիտի այդ բանաձևը, և հենց սա է կործանում Հայաստանը:
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է



