- 2025-05-02 10:29:00Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...
- 2025-05-02 10:16:00Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Խնդիրները, որոնք օրեցօր կուտակվում են Հայաստանի առջև, և որոնց ո՛չ սկիզբն է երևում, ոչ էլ՝ վերջը, անխուսափելիորեն հանգեցրել են համընդհանուր տագնապի:
Ընդ որում՝ կարևոր է շեշտել հենց այդ տագնապի համընդհանուր բնույթն՝ անկախ հասարակության այս կամ այն շերտի ունեցած քաղաքական հայացքներից: Նույնիսկ նրանք, ովքեր դեռևս հանդիսանում են գործող իշխանությունների աջակիցները, մեծագույն ցանկության դեպքում անգամ այլևս չեն կարողանում գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները՝ դժվարանալով արդարացնել այն իրականությունը, որում հայտնվել է երկիրը վերջին տարիներին վարվող պետական քաղաքականության հետևանքով:
Սոցիալ-տնտեսական տոտալ ճգնաժամ՝ աճող գների ու պետական պարտքի ֆոնին (մոտ 10 մլրդ դոլար), այլևս անհաղթահարելի թվացող անվտանգային մարտահրավերներ՝ զուգորդվող հայ-թուրք-ադբեջանական պոտենցիալ եղբայրության մասին բարբաջանքներով ու «հայկական խաչմերուկի» մասին «վարդագույն» թեզերով, աշխարհում ու մեր տարածաշրջանում ընթացող խիստ վտանգավոր պրոցեսների նկատմամբ դրսևորվող անադեկվատություն՝ էքզիստենցիալ վտանգներով և այլն:
Ահա այսօրվա՝ 2022-ի Հայաստանը, որի իշխանություններն այս ամենին հակադարձելու այլ միջոց չեն գտնում, քան եղած-չեղածն ու սպասվելիքը նախկինների գլխին կոտրելն է ու քարոզչական պղպջակներ երկնելը:
Հենց այդ քարոզչական պղպջակների չեզոքացմանն ու Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների սահմանմանն էր ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ փետրվար 17-ի մամուլի ասուլիսը, որը, նկատենք, կայացավ երկրում մոլեգնող դատաիրավական վակխանալիայի ֆոնին՝ ամենաթողություն, որի արդյունքում, մասնավորապես, նույն Քոչարյանին այլևս սպառնում է 7-12 տարի ազատազրկում, իսկ թե ինչ իրավական հիմքով, առանձնապես պարզ էլ չէ:
Կարևոր եզրահանգումը, որ կարելի եղավ անել փետրվարի 17-ի ասուլիսից, այն է, որ դեռևս, բարեբախտաբար, ամեն ինչ չէ, որ կարելի է կորած համարել. նախագահը մարտականորեն է տրամադրված, և պայքարն առջևում է:
Իսկ մարտի նետվելու առիթ, ինչպես հասկանալի է, իսկապես կա, սակայն մարտն այդ չի կարող ինքնանպատակ լինել: Կարևորն արդյունքն է՝ իշխանափոխությունը, որ կարող է տեղի ունենալ փողոցային պայքարի միջոցով, իսկ անձնական ամբիցիաները չորրորդական են, բոլորովին անկարևոր: Ըստ էության, փորձ է արվում առավելագույնս կոնսոլիդացնել հայրենասիրական դաշտն ու միավորել ուժերը՝ Հայաստանը փրկելու տեսլականով:
Միաժամանակ ուշագրավ է Քոչարյանի այն շեշտադրումը, որ պահը դեռ ամբողջությամբ չի հասունացել:
Այս իմաստով Քոչարյանի խոսքերի տողատակերում թերևս հարկ է տեսնել ոչ միայն ներհայաստանյան, այլև արտաքին քաղաքական շերտեր՝ չնայած իր խոսքում երկրորդ նախագահը հիմնականում շեշտադրում է ներքին գործոնները: Բանն այն է, որ Հայաստանում հավանական իշխանափոխությունը ոչ միայն կամ գուցե ոչ այնքան ներքին պրոցեսների արգասիք կարող է լինել, որքան՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների, ուժային կենտրոնների միջև ձևավորվելիք նոր ստատուս-քվոյի՝ պրոցես, որն այժմ իր բուռն ֆազայում է: Իշխանափոխության մասով Քոչարյանի արտահայտած ամեն մի միտք խիստ ռացիոնալ է: Ի տարբերություն իշխանությունների, նա չի խաղում մարդկանց էմոցիաների վրա, այլ դատում է սառը տրամաբանությամբ՝ միտված բացառապես արդյունքին:
Ի դեպ՝ նույն այդ ռացիոնալության արտահայտություն պետք է համարել նախագահի՝ հայ-ռուսական հարաբերությունների բնույթի, դրանց ապագայի մասին ունեցած պատկերացումները:
Ձևակերպելով ՀՀ առաջ ծառացած գոյաբանական մարտահրավերները՝ Քոչարյանը հստակորեն հայտարարում է, որ ՀՀ-ն միայնակ չի կարողանալու լուծել խնդիրներն, այլ ունի թիկունքի կարիք, որի դերում կարող է հանդես գալ Մոսկվան, որի հետ հարաբերությունները պետք է կառուցվեն հստակ հաշվարկի հիման վրա: Ի՞նչ է ստանալու Հայաստանը՝ է՛լ ավելի խորացնելով իր հարաբերությունները Հյուսիսի հետ կամ դրանք վերաֆորմատավորելով: Միևնույն ժամանակ հստակորեն արձանագրվում է,որ Կովկասում որպես ՌԴ այլընտրանք առնվազը ՀՀ պարագայում հանդես է գալիս Անկարան, ում հետ հարաբերությունները զարգացնելու հայաստանյան իշխանությունների ծարավը խիստ կասկածելի է թվում՝ նամանավանդ հաշվի առնելով Շուշիի տխրահռչակ հռչակագիրը, որ ուղղակիորեն սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը և ուղղված է մեր դեմ: Այն, ըստ էության, նախերգանքն է թուրք-ադրբեջանական սպասվող ագրեսիայի, և այս ֆոնին խոսել հայ-թուրք-ադրբեջանական խաչմերուկների, հորինածին խաղաղության դարաշրջանի մասին ուղղակի նոնսենս է, պարզ ցինիզմ: Ապագա թրքահայաստանին կա՛ այլընտրանք, և այն բնավ անիրական չէ, բայց այն վտանգված է, քանի դեռ իշխանության են թրքասերները:
Խոսքն, առաջին հերթին, Ստամբուլյան կոնվենցիայի մասին վերջերս հրապարակ նետված անհիմն թեզերի մասին է: Իշխանական քարոզչամեքենան քարոզում էր, թե քոչարյանական Հայաստանն է առաջինը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն դեպքում, երբ նույն այդ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին 1999-ի Ստամբուլյան փաստաթղթում խոսք չկա՝ ի տարբերություն նույն լիսաբոնյան գագաթնաժողովի, երբ Հայաստանը վետո կիրառեց համաժողովի եզրափակիչ փաստաթղթի մեջ նախագահող երկրի ներկայացուցչի ձևակերպման նկատմամբ: Մասնավորապես՝ նախատեսվում էր ինքնորոշման իրավունքի վրա հիմնված Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ, որը նրան ինքնավարության բարձր աստիճան էր ապահովում Ադրբեջանի կազմում:
Քոչարյանի հասցեին հնչեցված մեղադրանքներն, ըստ էության, կոչված էին՝ քողարկելու պատասխանատուին և այն սպառնալիքները, որոնք անխուսափելիորեն առաջանալու են այս իշխանությունների՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում, ինչին ձգտում է իշխանությունը ու փաստացի հայտարարում, որ Արցախի որևիցե կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս չի կարող գոյություն ունենալ: Այնինչ Քոչարյանը պնդում է հակառակը ու հիմնավորում՝ բացառելով նոր պատերազմի հավանականությունն իշխանափոխության պարագայում: Դիվանագիտական-իրավական ճանապարհն է այն հուսալի ուղին, որի միջոցով Հայաստանը կարողանալու է հասնել արդարության վերջնական հաղթանակին՝ միաժամանակ հզորացնելով բանակը:
Եվ այսպես՝ Ռոբերտ Քոչարյանի փետրվարյան ասուլիսը հերթական անգամ դարձավ հակապոպուլիզմի յուրատեսակ հաղթարշավ ընդդեմ այն անհուն պոպուլիզմի, որով տարիներ ի վեր իշխանությունները սնում են բնակչությանը, և որի անբաժանելի մասն է կազմում սեփական մեղքն ու պատասխանատվությունն այլոց «գրպանը գցելը»: Բայց նախկիններին վարկաբեկելու հաշվին քաղաքական կապիտալի կուտակման փուլն այլևս ավարտված է, և հիմա գալիս է «քարերը հավաքելու» ժամանակը…

Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել

Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ո՞րն է մինչև 2026 թվական իշխանափոխություն իրականացնելու ՀՀԿ-ի ծրագիրը.Ռոբերտ Մարգարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտանիքով այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն


