- 2026-07-08 23:33:00ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» տնօրենների խորհուրդ չունի, ունի կառավարման խորհուրդ: Այս իշխանությունները մոտավորապես չեն էլ պատկերացնում՝ ԶՊՄԿՆ-ն իրենից ինչ է ներկայացնում, կառավարման ինչ համակարգ ունի, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով կառավարության հայտարարությանը, ըստ որի քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը:
Վահե Հակոբյանը պատգամավոր դառնալուց անմիջապես հետո դադարեցրել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խորհրդի անդամի պաշտոնում գործունեությունը, քանի որ այն անհամատեղելի էր պատգամավորական գործունեության հետ:
Նա ենթադրում է, որ Տիգրան Ավինյանը կոմբինատում կզբաղեցնի այն պաշտոնը, որն ինքն էր զբաղեցնում մինչև պատգամավոր դառնալը։
«Ռեկետի շնորհիվ կարողացան բանավոր ունենալ 15% բաժնեմաս կոմբինատում։ Շեշտում եմ՝ բանավոր, քանի որ այլ հաստատում ես չունեմ, որևէ փաստաթղթում չի ֆիքսվել այդ 15%-ի փոխանցումը պարոն Տրոցենկոյի կողմից: Իսկ 15%-ի բաժնետերը կարող է խորհրդում ունենալ ներկայացուցիչ, բայց ոչ մի արտառոց բան չի կատարվում: Ենթադրում եմ՝ պարոն Ավինյանը կնշանակվի հենց իմ պաշտոնին, որը ես էի զբաղեցնում կոմբինատի կառավարման խորհրդում», - ասել է Վահե Հակոբյանը։
Պատգամավորը չի բացառել, որ Ավինյանը նշանակվի խորհրդի անդամ՝ հետագայում կոմբինատի տնօրեն նշանակվելու նպատակով, միևնույն ժամանակ ընդգծել է՝ Ավինյանը չունի համապատասխան ունակություններ՝ կոմբինատը տնօրինելու համար։
«Եթե ուզում են այդ հիմնարկը վերջնական քանդեն, թող այդպես անեն: Ես այս կառավարությունից ոչինչ չեմ բացառում, այս կառավարությունը շարժվում է մեկ անձի ամբիցիաները բավարարելու համար։ Այստեղ լոգիկան լրիվ բացակայում է։ Վաղը կարող է «Գռզոյին» բերեն, դնեն տնօրեն», - ասել է Հակոբյանը և հավելել. «Այստեղ ունակությունների մասին է խոսքը։ Ավինյանը տնօրեն չի կարող աշխատել, իսկ կառավարման խորհրդում ընդամենը նստելու է, դեմքի խելոք արտահայտություն ընդունի և երբ հարկավոր է՝ ձեռք բարձրացնի, կողմ կամ դեմ քվեարկի, դա է լինելու նրա ֆունկցիան»։
Վերջինիս խոսքով՝ բացի նրանից, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրաբերելու գործարքը բանավոր է եղել, կան մի շարք այլ անհասկանալի հարցեր ևս: Հայտնի չէ՝ ի՞նչ սկզբունքով է փոխանցվել կոմբինատի բաժնեմասը, ի՞նչ գումարով է գնվել այն և ինչի՞ դիմաց է եղել գործարքը։ Հակոբյանը չի բացառել ոմանց կալանավորելու կամ ազատ արձակելու նախապայմանը։
«Մենք ոչինչ չենք տեսնում, 60%-ը, որը պարոն Տրոցենկոն գնել է, ի՞նչ գումարով է գնել՝ չգիտենք, ինչո՞ւ է ինքը որոշել 15%-ը նվիրաբերել կառավարությանը, այն էլ՝ կառավարությունը չի ղեկավարելու, այլ ինչ- որ հիմնադրամ, ինչի՞ դիմաց է նվիրաբերել, ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ո՞ւմ են կալանավորելու, ո՞ւմ չեն կալանավորելու,ու՞մ են ազատ արձակելու: Այնքան հարցեր կան, որոնց պատասխանները դեռ երկար ժամանակ փորձելու ենք ստանալ։ Այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու»,-ասել է Վահե Հակոբյանը:
Ընդդիմադիր պատգամավորը շեշտել է, որ ԶՊՄԿ-ի բաժնետերերը ճնշման են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչի արդյունքում էլ որոշել են բաժնեմասերը նվիրաբերել կառավարությանը.
«Նիկոլը ռեկետի շնորհիվ բավարարում է իր ամբիցիաները: Մի քիչ հետ գնանք․ Կապանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց՝ կոմբինատը տանում եմ ազգայնացման։ Նա չի կարող տանել ազգայնացման, նա ընկավ խնդրի մեջ, այդ խնդրից դուրս գալու համար բոլոր բաժնետերերին դրեց «պրեսինգի» տակ, բաժնետերերից ոմանք չդիմացան «պրեսինգին» և որոշեցին իրենց բաժնեմասը ծախել «Գեոպրոմայնինգին»՝ նախապայմանով, որ «Գեոպրոմայնինգը» բաժնեմասերի 15%-ը զիջելու է պետությանը։ Սա է տեղի ունեցել՝ պետական ռեկետ», - արձանագրել է Վահե Հակոբյանը:
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



