- 2026-07-08 23:33:00ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Yerkirmedia.am.Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով:
«Հայաստան» դաշինքը չի պատրաստվում ի պատասխան շնորհավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրություններում հաղթելու առիթով, առավել ևս՝ համագործակցել։ Ատելության խոսքը քաղաքական մշակույթ բերել է Նիկոլ Փաշինյանը, բռնության կոչեր երեք տարի շարունակ արել է հենց ինքը, կարծում եմ՝ հիշում եք՝ «ասֆալտին կփռեմ», «թաթիկները կջարդեմ», ինքն էր մուրճը վերցրել ու ընկել փողոցները, հետևաբար, ինքը պետք է սկսի իրենից ու այդ կոչի իրական հասցեատերը հենց ինքն է», - այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է իշխանության հետ համագործակցությանը, Սաղաթելյանն ասել է՝ եթե իշխանությանը թվում է, որ կարող են իրենց ընկերներին ձերբակալել, իրենց համակիրներին, աջակիցներին հետապնդել, ճնշումների ենթարկել ու մտածել, որ կարող են համագործակցության եզրեր գտնել, սխալվում են։
«Այսօր մեր պատգամավորներից երկու հոգի, ըստ էության, առևանգված են ու գտնվում են կալանքի տակ՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, մեր մյուս քաղաքապետերը՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ու Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, գտնվում են ապօրինի կալանքի տակ, ինչի՞ց են խոսում էլի, սա այն շարքից է՝ մի բան ասենք, անենք ամբողջությամբ ուրիշ բան։ Այս իրավիճակում, այս մթնոլորտում ո՞նց եք համագործակցություն պատկերացնում», - նշել է «Հայաստան» դաշինքի անդամը։
Սաղաթելյանը բացառել է, որ իրենք էլ կշնորհավորեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ԱԺ անցնելու առիթով։
«Մենք գտնում ենք, որ ընտրություններն անցել են համատարած խախտումներով, ճնշումներով, վարչական լծակի օգտագործմամբ, այս ճանապարհով ընտրված, ընտրություններից առաջ ու հետո շարունակ բռնություններ գործադրող իշխանությանը մենք չենք կարող շնորհավորել», - նշել է նա։
Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասածները հերթական շոուն են՝ դրսին ցույց տալու, որ իշխանությունն իրեն բարձր է պահում։
«Բայց, իրականում, տեսնում եք, թե իշխանությունը տակից ինչեր է անում», - նշել է ՀՅԴ ԳՄ անդամը։
Նա հայտնել է, որ Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» դաշինքի հետ համագործակցության եզրեր տեսնում են։
«Կարծում ենք, որ ընդդիմությունը լավ հնարավորություն ունի խորհրդարանում միասնական ճակատով հանդես գալու», - ասել է Սաղաթելյանը։
Քննարկվե՞լ է Ազգային ժողովում փոխնախագահի ընտրության հարցը, Սաղաթելյանը պատասխանել է, որ այդ հարցը երկրի առջև կանգնած խնդիրների ու օրակարգի մեջ ամենաերկրորդական հարցերից է, սակայն վստահեցրեց՝ «Պատիվ ունեմ»-ի հետ կքննարկեն ու համաձայնության կգան։
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



