- 2026-07-08 23:33:00ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Աշխարհն, իսկ դրա հետ մեկտեղ նաև Հայաստանը, շարունակվում են ցնցվել կորոնավիրուսային պատուհասից` բախվելով հաճախ անհաղթահարելի թվացող խոչընդոտների ու մարդկային ողբերգությունների : 
Վերջին տվյալներով, որ հրապարակել է Ջոն Հոփկինսի անվան ամերիկյան համալսարանը, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 157,7 մլն-ի, հիվանդություններից մահացությունների թիվն արդեն մոտենում է 3.3 մլն-ի, և սա` այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, աշխարհը զենքերը վայր չի դնում թագաժահրի դեմ պայքարում, ավելին` բազմաթիվ երկրներում բնակչությունը վակցինացվում է: Հայաստանում, որ փոքր է ոչ միայն տարածքով, այլև բնակչության քանակով, թվերը որևիցե լավատեսություն չեն ներշնչում: Որպես այդպիսին, Հայաստանում բժշկություն գոյություն չունի: Ուսումնասիրելով այլ երկրների, նույնիսկ ոչ զարգացած երկրների` կորոնավիրուսով մահացության ցուցանիշները, կտեսնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով մահացությունը 1000 մարդու հաշվարկով ահռելի քանակ է կազմում:
Սա հետևանք է` կամ ոչ բավարար բժշկական օգնության և բժշկական գրագիտության, կամ, տարբեր տեղեկություններով, կորոնավիրուսով բարձր մահացությունը Հայաստանում վերածվել է բիզնեսի, որից որոշ շրջանակներ ահռելի գումարներ են ստանում, թե մահացության քանակից, և թե միջազգային դոնոր կազմակերպություններից:
Մասնավորապես` մայիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 219 353 դեպք, իսկ կոնկրետ Կովիդ-19-ին նույն օրվա դրությամբ զոհ գնացածների թիվը հաշվվում է 4249, ինչն անհերքելի ապացույցն է այն բանի, որ Հայաստանի առողջապահության համակարգն այսօր վերածվել է անկարող մի օղակի, որտեղ գիտելիքներն ակնհայտորեն չեն համապատասխանում Հայաստանին պատուհասած մարտահրավերի ծավալներին : Մասնավորապես` խնդրահարույց է մնում մասնագիտացված բուժկենտրոնների, հիվանդանոցների աշխատանքի արդյունավետությունը:
«USArmenianews.com»-ի խմբագրությունը ստացել է նամակ ֆրանսաբնակ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ, որում հեղինակը մանրամասնորեն նկարագրել է այն խառնաշփոթ ու խառնափնթոր իրավիճակը, որ տիրում է երևանյան Բանգլադեշում գտնվող հիվանդանոցում : Մասնավորապես` Մկրտչյանի հայրը` ով, ի դեպ, մասնագիտությամբ բժիշկ է, ապրիլի 14-ին 38 աստիճան ջերմությամբ տեղափոխվում է Բանգլադեշի «Սուրբ Աստվածամայր» բ/կ` տեղավորվելով մեկ սենյականոց հիվանդասենյակում: 3օր անց թերապիա 1 բաժանմունքի բաժնի վարիչի կողմից տեղափոխվում է ծանրաբեռնված 4 տեղանոց հիվանդասենյակ` որտեղ չկար ոչ մի խնամք Գառնիկ Մկրտչյանի նկատմամբ: Կաթիլային ընդունելու պատճառով` Գառնիկ Մկրտչյանը մշտապես զուգարանից օգտվելու կարիք ուներ, սակայն չկարողանալով զուգարանից օգտվել, օրերով մնում է խոնավության և թացի մեջ, որտեղ նույնիսկ շնչելու օդ չկար, չկարողանալով ինքնուրույն փոխել շորերը` սկսում է մրսել և վիճակը ավելի է վատանում: Գառնիկ Մկրտչյանը զանգում է կնոջը` ասելով, որ ինձ վատ են նայում և մնալով թացի մեջ ջերմությունը ավելի է բարձրանում: Կողքի հիվանդներն էլ սաստում էին Գառնիկ Մկրտչյանին, որ հերիք է զանգահարի հարազատներին : Գառնիկ Մկրտչյանը ընկնում է հոգեկան և ֆիզիկական ճնշման տակ: Զանգում է իր զավակներին, որ գտնվում է ջրի մեջ և դողացնում է, ոչ ոք իրեն չի օգնում: Տղան կարողանում է մորը, որը նույնպես պառկած է լինում մեկ այլ հիվանդանոցում, տեղափոխել այդ հիվանդանոց, որպեսզի օգնի, խնամի ամուսնուն : Բայց արդեն անխնամ թողնված ամուսնուն տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք:
Ի դեպ, Գառնիկ Մկրտչյանին այլ` ավելի վատ պայմաններով հիվանդասենյակ տեղափոխելու պատճառն այն էր, որ թերապիա 1-ի բաժնի վարիչ կոչվածը մեկ սենյականոցում իր ծանոթներին տեղավորելու համար է Գառնիկ Մկրչյանին 1 տեղանոցից տեղափոխում 4 տեղանոց հիվանդասենյակ, գուցե արդեն որոշել էր այդ վարիչ կոչեցյալը Մկրտչյանի ճակատագիրը: Կնոջ այն հարցին` ինչու եք, ինչ պատճառով տեղափոխել, առանց անհարմար զգալու կնոջը պատասխանում է, որ ինքը տեղյակ չէ: Նախարարության միջնորդությամբ կինը մի կերպ կարողանում է գնալ ռեանիմացիա, որտեղ տեսնում է ամուսնուն շատ վատ պայմաններում` հակահիգիենիկ : Ամբողջ օրերով` չկերակրված, քնացնում էին սրսկումների միջոցով : Ամուսինը մի կերպ միանում է հեռախոսով կնոջը և ասում, որ իրեն սպանում են այդտեղ : Կնոջը դուրս են գրում հիվանդանոցից տուն և հենց այդ գիշեր` ապրիլի 24-ին կատարում իրենց եղերական հանցանքը`զանգում տուն և ասում, որ սիրտը կանգնեց: Շատ անսիրտ և սովորական կարծես: Ի դեպ, Գառնիկ Մկրտչյանը, մինչև այդ, որևէ սրտանոթային և թոքերի խնդիր չի ունեցել: Կնոջ, զավակների վիշտը, վիճակը շատ ծանր է և նրանք չեն հաշտվում այն մտքի հետ, որ իրենց հորը սպանեցին այդ հիվանդանոցի անսիրտ աշխատող կոչվող բժիշկ, մայրապետ կոչվածները:
Այդտեղ էլ փաստորեն աշխատում էր ծանոթ, բարեկամը: Գառնիկ Մկրտչյանին տեղափոխել են 1 տեղանոցից 4 տեղանոց ծանրաբեռնված հիվանդասենյակ որպեսզի իրենց ծանոթին լավ պայմաններ տրամադրեն: Կնոջ դիտարկումով` թերապիա 1 բաժնի վարիչը այնտեղ շատ կամայական է աշխատում, մեկ հիվանդասենյակում բուժվում էին իր ընկերուհու 5 հոգիանոց ընտանիքը միասին առոք փառոք, որի աղջիկը իր ընկերուհին է:
Ողբերգությունը շատ խորն է: Կինը և զավակները շատ խորը վշտից և հիասթափությունից չեն կարողանում հանգստանալ: Այդ հիվանդանոցում շատ անառողջ մթնոլորտ էր և կային հատուկ աշխատողներ, որ հսկում էին մեկը մյուսին, գաղտնի լսում էին, թե ով ինչ է խոսում, որ հաղորդեն բաժնի վարիչ կոչեցյալին:
Այդ հիվանդանոցը պետք է դասվի ամենավատերի շարքին: Այդտեղ ոչ Աստված կա, ոչ աստվածավախ բժիշկ հիվանդապահներ: Սուրբ Աստվածամայր անվանումը պետք է անվանափոխվի Սուրբ Սատանամայրի` իր սևամռութ թերապիա 1 բաժնի վարիչի հետ միասին, ով ամբողջ օրը նստած է իր սենյակում, երբեք հիվանդներին չի մոտենում:
Նույնը չենք կարող ասել այլ հիվանդանոցի համար, օրինակ` Միքայելյանի, որի բաժնի վարիչը ամբողջ օրը հիվանդների մեջ է: Չարաբաստիկ կինը բժիշկ կոչվելու իրավունք չունի` իր նման մի քանի բժիշկների հետ միասին:
ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ:
Համոզվելու համար` նայեք ցուցանիշները: Այսօր հազարավոր մարդիկ են մահանում` մեկի տան սյունն ու սիրտը,« կորոնավիրուս» պատճառաբանությամբ, սակայն ոչ մի քննություն, ոչ մի ուսումնասիրություն և բարձիթողի վիճակ:
Ի դեպ, պատժվելու փոխարեն նրանցից ոմանք վերջերս ՀՀ նախագահի կողմից մեդալներ ստացան………
Անի Մկրտչյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



