- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայկական չիրը պարզապես ապրանք ›››
Տպել
Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նոր ուղեղլվացքի շոու, որին, սակայն, այլևս ոչ ոք չի հավատալու:
Ինչ-որ ազատամարտիկուհի օրերս ասուլիս տվեց, որ ասի, թե նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի թիմն իրեն 4000 դոլար է առաջարկել՝ նրան ընտրելու համար: Առանց որևէ ապացույց անգամ բերելու. իսկ սովորաբար նման դեպքերում շտապ ապացույցներ են բերում, որ չհերքվեն: Աբսուրդի աստիճանից չեմ խոսում, ու բնականաբար չէի էլ անդրադառնում սրան, բայց ունենալով տուշոնկա շոուին հավատացած ազգի ու անձերի դառը փորձը ու նաև՝ որոշ մոլորյալների արձագանքը, որոշեցի անդրադառնալ, չնայած իմ դեպքում առնվազն տհաճ է հավասարվել այս նեխահոտին: Ինչևէ:
Կարճ ու կոնկերտ. առաջարկ եմ անում բոլոր «կաշառյալներին». դիմեք ինձ հրապարակավ կամ անձնական նամակով. կիսվեք կաշառյալի ձեր դառը փորձով, պատմեք՝ ով և ինչպես է ձեզ կաշառել, բերեք ապացույցներ, ու ես դրանք կհրապարակեմ: Չնայած նախագահ Քոչարյանի թիմն արդեն իրավական գործընթաց սկսել է այս ճղճիմության ու գերագույն ստի դեմն առնելու, այդուհանդերձ, իմ կողմից բարի մեկ խորհուրդ՝ մի՛ արեք բաներ, որոնց տակից հետո դուրս չեք գալու: Ձեր արարքը իրավական հետևանքներ ենթադրող բան է, գոնե ձեր ինքնապաշտպանական բնազդի կոճակը միացրեք (դե, հայրենասիրականից չունեք, որ միացնեք) եւ հասկացեք, որ հաջորդ իշխանությունն անպատիժ չի թողնելու այս երևույթը:
Ու մի բան էլ՝ կամիկաձեի անշնորհակալ գործը ստանձնած նախագահ Քոչարյանը, որ մինչև 3 տարի առաջ որոշել էր հանգիստ վայելել իր ավանդը ու մեզ թողած երջանիկ Հայաստանում անցկացնել կյանքի մնացած օրերը, հիմա գալիս է երկիրն անդունդից, նեխափոսից հանելու սարսափ -գործին տրվելու՝ հաստատ՝ ոչ սեփական հաճույքի կամ շահի համար: Գալիս է, որ փրկի ԻՐ սարքած երկիրը: Մեկ անգամ նիկոլի հոգեհոր ճիրաններից արդեն փրկած երկիրը, որի վրա այնքան ամագ ունի, որ երեխայի նման է իր համար: Հանուն արդարության ասեմ, որ պետք է առնվազն խնդրենք, որ այս թիմը գա. դե, եթե ունենք ինքնապաշտպանական բնազդի թեկուզ իոնային աստիճան: Դեռ մի բան էլ մենք պետք է փող տանք, խնդրենք, որ գա ու անցնի մի աշխատանքի, որի համար, մեկ անգամ արդեն ազգը նրան շնորհակալություն ասելու փոխարեն գերակատարեց տասներեքամյա հայհոյման պլանը՝ ենթարկված լինելով օտարերկրյա գործակալական ցանցերի ուղեղլվացման տեխնոլոգիաներին: Ինչի՞ համար է կաշառք տալու Ռոբերտ Քոչարյանը, որ իրեն ընտրեն:
Հարց տալիս ե՞ք ձեզ. որ գա ու վայելի նիկոլի սարքած երկիրը՞: Որտեղ ո՛չ արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերներ կան երևի, ո՛չ ձախողելու ու կրկին հայհոյման պլանի գերակատարմանը ենթարկվելու հավանականության վտանգ, ո՛չ կործանվող ապագա կա, ո՛չ գիշերները աշխատասենյակում լուսացնելով զրոյից, չէ, մինուսից, երկիր սարքելու հսկա դարդը:
Ո՞րն է Արցախի հերոս, հպարտանալու ճանապարհ անցած նախագահ Ռոբերտ Քոչարյանի «քյարը» նորից իշխանության գալու, կասե՞ք:
Հատկապես նրանք, որ հենց Քոչարյան անուն ես տալիս, ասում են՝ Սյունիքի խնդիրը թողած՝ Քոչարյանի քարոզչությամբ եք զբաղվում, քարոզարշավ եք անում: Անում ենք, որ Սյունիքը փրկվի: Հայաստանն էլ հետը: Օդի մեջ հայրենասիրություն խաղալու փոխարեն այս թիմը( ես թիմում չեմ, չխառնեք, ես խառնվել եմ՝ երեխաներիս ու նրանց ու հայրենիքը փրկելու համար) լուրջ աշխատանք է տանում՝ ետնաբեմային նաև, որովհետև վստահ են՝ հային մշտապես տրված ինչ-որ գերբնական ուժով նաև դիմանալու ենք մինչև ընտրության օրը, կրելու ենք ու դրանից հետո անցնելու ենք երկրի փրկության Սուրբ գործին:
Ես Քոչարյանի մարդը չեմ: Դա գիտեն բոլորը, ով ինձ ճանաչում է: Մարդ եմ, որը գիտե՝ ինչպես ու ում միջոցով կարելի է ետ բերել հայրենիքը թուրք-բրիտանա-վաշինգտոնյան գործակալական ճիրաններից: Ես գնում եմ մի մարդու ետևից, որի ճանապարհը անանցանելի է: Այո, Հայրենիքում մնալու համար ընտրել եմ կածաններից ամենադժվարը, բայց գիտեմ, որ նախախնամությունը մեզ համար այս անգամ Արդարի՝ հաղթանակն է պատրաստել: Ու այդ հաղթանակին հասնելու միակ ձևը դիմանալն է մինչև հունիսի քսանը, որովհետև պայքարողիս դառը ու անշնորհակալ փորձը , Բաղրամյան փողոցում անցկացրած վրանային գիշերները, հետապնդված ու հալածված լինելուս աննակարագրելի ապրումներս, ցույց տվեցին, որ, ցավոք, բացի ընտրություններն, այլ տարբերակ չունենք ազատվելու երկիրը մամլիչի տակ դրած գործակալական ցանցից:
Համբերություն, հանդուրժողականություն, ՄԻԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՈՒԺ ու դիմադրողականություն մեզ»:
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



