- 2026-03-08 12:23:00Ժամկետանց և չգրանցված դեղեր ինչ են վաճառում քաղաքացիներին
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մի քանի օր է, ինչ համացանցն ակտիվորեն քննարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը նախ հայտարարել էր, թե կապ չունի՝ ով է սկսել արցախյան պատերազմը, ապա արդեն լրագրողների հետ զրույցում Շուշի քաղաքն անվանեց Շուշա, այնուհետև ուղղեց իրեն:
«Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց՝ փորձելով հասկանալ, թե ով է Անուշ Բեղլոյանը, ինչպես է հայտնվել խորհրդարանում և, որ ամենակարևորն է, ում շահերն է պաշտպանում: Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա մինչև պատգամավոր դառնալը՝ 2005-2009թթ. և 2016 թվականից, եղել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի դասախոս (գործարար հաղորդակցություն և հասարակայնության հետ կապեր), 2008- 2014թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, 2014թ. մարտ-հոկտեմբեր՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մարկետինգի և հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար, 2015-2018թթ.՝ «Հանրային հաղորդակցության լաբորատորիա» ՍՊԸ գլխավոր գործադիր տնօրեն:
Բայց, որ ամենակարևորն է, Անուշ Բեղլոյանը 2018թ. եղել է Եվրոպայի խորհրդի Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա և Հերցեգովինայում: Միգուցե ներկայիս պատգամավորը դեռ գիտի, թե նախկին աշխատանքն է կատարում, և մոռացել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է և ՀՀ շահերի սպասարկուն: Հավելենք, որ Բեղլոյանը Ազգային ժողովում է հայտնվել խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի երաշխավորությամբ, համարվում է նրա թիմակիցը և խորհրդարանական դիվանագիտության մեջ Արարատ Միրզոյանի հրամաններով Բեղլոյանին միշտ տրվել է ընդգծված առավելություն:
Փաստորեն, Անուշ Բեղլոյանը, որ Հայաստանում շատ օտարերկրյա պատվիրակություններ է ընդունել և այցեր կատարել, մինչև պատգամավոր դառնալը եղել է Թուրքիայի շահերի պաշտպանը։
Հետաքրքիր է՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղյակ է արդյոք այդ մասին, վերահսկվում է արդյոք այս ամենը, թե նորմալ է Թուրքիայի շահերը սպասարկող պատգամավոր ունենալը ՀՀ ԱԺ-ում: Ինչո՞ւ ենք այսպիսի պնդում անում, որովհետև պատգամավորի պաշտոնական կենսագրության մեջ գրած է, որ 2018թ. նա եղել է ԵԽ Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա և Հերցեգովինայում, ու չի ասվում, թե Թուրքիայի շահերի պաշտպանությունը որքան է տևել, գուցե մինչև այսօ՞ր:
Սակայն հետաքրքիր է, որ իմքայլական պատգամավորը լրագրողների հետ զրույցում փորձել է հերքել և ասել, թե տարածաշրջանային օնլայն քննարկման ժամանակ հնչեցրած իր մտքերը խեղաթյուրված են մատուցվում: «Պետք է առաջ նայենք, ոչ թե վերադառնանք անվերջանալի քննարկմանը, թե ով էր առաջինը, ում պատմական հողերն են, որովհետև, ինչպես գիտեք, հնագույն պատմիչներին ու պատմական քաղվածքներին մեջբերումներ անելիս Հայաստանին հասնող չկա», - ասել էր Բեղլոյանը:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ առաջարկելով քննարկել Բեղլոյանին պատգամավորական մանդատից գրվելու հարցը կամ նվազագույնը սահմանափակել միջազգային կոնֆերանսներին և խորհրդարանական դիվանագիտության օղակներում նրա մասնակցությունը, քանի որ «կոնֆերանսի ժամանակ հնչեցրած նրա մտքերը հակասում են ՀՀ պետական շահին և վարվող արտաքին քաղաքականության սկզբունքներին»: Ինքը Բեղլոյանը Գորգիսյանի գրառումը ոչ պրոֆեսիոնալ որակեց. «Պարոն Գորգիսյանը, լինելով երկու գումարումների փորձառու պատգամավոր և ունենալով բավականաչափ լավ կրթություն, չէր կարող չհասկանալ, որ այդպիսի հայտարարության տակ պետք է դնել սկզբնաղբյուրի հղումը, այլ ոչ թե ինձ վերագրվող խոսքեր պարունակող ինչ-որ լրատվամիջոցի նյութ»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



