- 2026-04-08 10:58:00Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հետպատերազմյան Հայաստանում շարունակում է բաց մնալ մեկ կարևորագույն հարց՝ իշխանությունների ապագայի հարցը: Ընդ որում՝ ասվածը բնավ պետք չէ ընկալել նեղ իմաստով՝ Նիկոլ Փաշինյանի ու թիմի ապագայի առումով, այլ՝ շատ ավելի գլոբալ, շատ ավելի խորքային:
Իշխանությունները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակից ելքը տեսնում են արտահերթ խորհրդարանական ընտրույթուններում կամ ընտրությունների բացառման մեջ՝ վստահեցնելով, որ իրենք ունեն իրական ռեսուրս՝ դիմանալու մինչև 2023 թվականը:
Ակնհյատ է, սակայն, որ իշխանությունները ոչ միայն չունեն այդ ռեսուրսն, այլև շարունակելով մնալ երկրի ղեկին՝ հարվածի տակ են դնելու ողջ Հայաստանի անվտանգությունը՝ պետականությունը հասցնելով կատարյալ անկման:
Բայց եթե իշխանություններն իրենք իրենց առջև դրած խնդիրը կարծես թե հստակորեն ձևակերպել են, ապա ընդդիմության պարագայում պրոբլեմը շատ ավելի խորքային է. ուլտիմատումը, որ դրվել էր Փաշինյանի առաջ նույն 17 կուսակցությունների ու դրանց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից, և որը վերաբերում էր Փաշինյանի անվերապահ հեռացմանն, ըստ էության, չաշխատեց: Թե ինչու չաշխատեց, թերևս, կարելի է մեկնաբանել տարբեր կերպ ու տարբեր դիտակետերից, բայց այն, որ այդ ուժերն այսօր կանգնած են փաստի առաջ, ակնբախ է: Միաժամանակ դատելով հայտարարություններից՝ նույն այդ ուժերը մտադիր չեն փոխել իրենց ուլտիմատիվ դիրքորոշումն ու ասենք համաձայնվել մասնակցել արտահերթ ընտրությւոններին, որ, ասում են, գարնան է կայանալու:
Ռոբերտ Քոչարյանը, որ, ինչպես հայտնի է, հանդես է գալիս ընդդիմադիր երկրորդ կարևորագույն բևեռի գխավորի դերում՝ միաժամանակ իր սատարումը բերելով ընդդիմության մյուս հատվածին, իր վերջին հարցազրույցում չի բացառել սեփական մասնակցությունն իշխանությունների կողմից կազմակերպվելիք արտահերթ ընտրություններին՝ վստահություն հայտնելով՝ հաղթելու են:
Այսինքն՝ ի տարբեություն Վազգեն Մանուկյանի թևի, որը բացառում է ընտրություններին մասնակցությունը Փաշինյանի չհեռանալու պարագայում, Քոչարյանը փաստացի այդ կաշկանդվածությունը չունի, ինչը կարող է հարց առաջ բերել, թե ընդդիմադիր մյուս բևեռը, նկատի ունենալով Քոչարյանի այսօրինակ դիրքորոշումը, որքանո՞վ կշարունակի սատարել երկրորդ նախագահին:
Այս հարցի վրա կարծես լույս են սփռում Միքայել Մինասյանի վերջին հայտարարությունները, որ բավական հետաքրքիր են հնչում հատկապես Քոչարյանի հարցազրույցի ֆոնին: Մինասյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր դեմ են Փաշինյանին: «Ես բոլորի հետ ու բոլորի կողմից եմ, եթե նրանք Նիկոլի դեմ են»,-հայտարարել է Մինասյանը՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ այն բանից հետո, երբ «այս դավաճանին» «կքերեն» նրա բազկաթոռից, ժամանակ կունենան խոսել տարաձայնությունների մասին:
Թե կոնկրետ ում նկատի ունի Մինասյանը, նա կարծես թե անվանական չի նշել, սակայն, էականը տվյալ պարագայում երևի ոչ թե այն է, թե կոնկրետ ում է նկատի առել Մինասյանը, որքան՝ այն, որ նա փաստացի իր անվերապահ աջակցությունն է հայտնում Նիկոլին «ձեռնոց նետել» ցանկացող, ընդունակ ուժերին, անհատներին:
Կարելի՞ է, արդյոք, Մինասյանի այսօրինակ հայտարարություններն ընկալել որպես ուղղակի արձագանք՝ Քոչարյանի՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջին հայտարարություններին՝ նկատի ունենալով Միքայել Մինասյանի ու Սերժ Սարգսյանի հսկայական ազդեցությունը նույն 17 կուսակցոթյունների դաշինքի ու անձամբ Վազգեն Մանուկյանի վրա: Միքայել Մինասյանը պատրա՞ստ է ամբողջությամբ սատարել Քոչարյանին՝ անկախ ներքին հնարավոր տարաձայնություններից, որդեգրած մարտավարության նրբերանգներից:
Եթե առաջ է մղվում Քոչարյանն, ապա, ինչպես ասում են, Վազգեն Մանուկյանի թեման փակվում է, իսկ առավելագույնը, որ կարող է անել Վազգեն Մանուկյանը տվյալ պարագայում, Քոչարյանին սատարելն է լինելու: Այսինքն՝ եթե անգամ Մանուկյանը չմասնակցի էլ արտահերթ ընտրություններին, նա այսպես թե այնպես սատար է կանգնելու Քոչարյանին՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ: Ասել կուզի՝ Մանուկյանի վարչապետության հարցը փակվում է:
Սրա հետ մեկտեղ հարց է առաջանում, թե որքա՞ն ժամանակ դեռ Մանուկյանի խաղաքարտը կմնա գործողության մեջ:
Բոլոր դեպքերում ընդդիմադիր ճամբարում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ներքին պառակտվածություն կամ արհեստական մրցակցություն առաջ բերելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ նույն ընդդիմության համար ու ստիպել Փաշինանին ազատորեն վերարտադրվել: Իսկ դա նշանակելու է հակահայ պրոյեկտների ինքնաբերաբար լեգիտիմացում ու Արցախի կարգավիճակի խնդրի գոլորշիացում, ինչը թույլ տալ որևիցե պարագայում չի կարելի. իշխանափոխության խնդիրը վաղուց դուրս է եկել կուսակցական, անձնային ամբիցիաների շրջանակներից ու ձեռք է բերել գոյութենական նշանակություն, և սա՝ առանց չափազանցության:
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



