- 2026-07-08 23:33:00ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Պատերազմն իսկական աղետ է դարձել Հայաստանի համար՝ կրելով բազմակողմանի, չափազանց խորքային բնույթ: Հայտնի չէ, թե երբևիցե առհասարակ մեզ կհաջողվի՞ լիովին հաղթահարել այս ամենի հետևանքները, թե՞ ոչ: 
Ունենք լիակատար կազմաքանդման եզրին հայտնված տնտեսական ու պետական համակարգ, զրոյացված սուվերենություն, բազմահազար զոհեր ու հաշմվածներ, խոշտանգվող գերիներ, կորսված սերունդ, աճուրդի հանված ու քառակուսի մետրը 250 դրամով վաճառված հայրենիքի մի հսկայական կտոր և, որ բացարձակապես անտանելի է, այս ամենի ֆոնին ինքն իրեն արդարացնել փորձող վարչապետ Նիկոլ, ով, չնայած համազգային պահանջին ու համընդհանուր կոնսենսուսին, շարունակում է, կներե՛ք, գլուխ արդուկել…
Հայաստանում ստեղծված խայտառակ իրավիճակում այժմ առանձնակի արժեք է ձեռք բերել ուժայինների, բայց հատկապես ոստիկանության կեցվածքն ու որդեգրած գործելաոճը: Իշխանությունները, փորձելով հնարավորինս դանդաղեցնել իրենց քաղաքական մահը, գործի են դրել պետական ռեպրեսիվ մեքենան՝ իր ողջ ուժգնությամբ՝ ամեն գնով ջանալով պաշտպանվել այն նույն ժողովրդից, որը մոտ երկուսուկես տարի առաջ անցյալ ու ապագա չունեցողներին դարձրեց մարդ:
Այս իրավիճակում խիստ կարևոր է դառնում ամեն մի ոստիկանի ու հենց ոստիկանապետի որդեգրած կեցվածքը: Ոստիկանությունն այս օրերին դարձել է Նիկոլ Փաշինյանի հիմնական հենարանը, ու չնայած համակարգի առանձին ներկայացուցիներ, այս օրերին քաջաբար քաղաքացիական կեցվածք դրսևորելով, հրաժարվում են դառնալ հողատուի կամակատար, սակայն համակարգն իր ամբողջության մեջ շարունակում է նվիրված ծառայել մեկ հոգու իշխանությանը:
ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի համադասարանցի ընկերը, ով, ի դեպ, իջևանցի է ծնունդով, կարծես թե արդարացնում է իր վերադասի հաշվարկները՝ ամեն գնով փորձելով չհիասթափեցնել մանկության ընկերոջը: Բայց արժե՞ արդյոք...
Իրականում Վահե Ղազարյանի վիճակը չափազանց ծանր է: Իշխանավոր Նիկոլի օրերը հաշված են, նա շատ շուտով զրկվելու է այն աթոռից, որին սոսնձվել ու պոկ չի գալիս: Կասկած չկա, որ գահավեժ արվելուց հետո Նիկոլը Հայաստանում չի մնա, բայց ա՛յ, նույն ոստիկանապետն՝ իր ընտանիքով, շարունակելու է ապրել ու արարել մայր հայրենիքում, որի ¼-ը վաճառվեց մանկության ընկերոջ ձեռքերով:
Եվ ուրեմն՝ ինչո՞ւ կուլ գնալ Նիկոլին ու սև հետք թողնել ոստիկանական համակարգում՝ կրկնելով տխրահռչակ Վլադիմիր Գասպարյանի կոպտագույն սխալները: Հիշեցնենք, որ Վովան այն նախկին ոստիկանապետն էր, ով հավիտյան հիշվելու է որպես պատմության մեջ համակարգին ամենամեծ վնասը բերած, այն քայքայած ու սեփական հոր «դուքանը» դարձրած «սպա»՝ սովոր ցուցարարների վրա բռնի ուժի կիրառմամբ ինքնահաստատվելուն:
Չենք կասկածում, պարո՛ն Ղազարյան, դուք ո՛չ հողատու Նիկոլ եք ու ո՛չ էլ խայտառակություն Վովա:
Մեկն, ով ծնվում ու դաստիարակություն է ստանում մանկավարժի ընտանիքում, ի բնե չի կարող վատը լինել:
Ուստի՝ խնդրում ու հորդորում ենք՝ չկատարել ձեր վերադասի ապօրինի ու ապազգային հրամանները, մի՛ ընդդիմացեք ժողովրդի հավաքական կամքին:
Կասկած չունենաք, որ ճիշտ կեցվածք դրսևորելու դեպքում ժողովուրդը ձեզ կգնահատի ու կպատվի: Չի կարող ՀՀ ոստիկանական համակարգը նույնիսկ հիմա շարունակել լինել իշխող վարչակարգի մանկլավիկը: Ոստիկանը նախևառաջ պատվարժան քաղաքացի պետք է լինի՝ կոչված իսկապես ծառայելու հասարակությանն ու սպասարկելու նրա կենսական շահերը: Այնինչ հիմա համակարգն ու դրա աշխատակիցները, անկախ իրենց կամքից, հայտնվել են հիմար վիճակում՝ կամա-ակամա դառնալով դավաճանի մահակը:
Արդա՞ր է դա:
Անկասկած՝ ո՛չ:
Չի՛ կարող թուրքի յաթաղանի տակով անցած ժողովուրդը հիմա էլ սեփական մաշկի վրա զգալ սեփական ոստիկանից ստացվող հարվածի ցավը: Առանց այն էլ հասարակությունը կոտրված է, հուսալքված ու, եթե կուզեք, խորապես զզված: Պետք չէ ոստիկանությանը դարձնել պետականակործան խունտայի ստրուկ, չարժե մաս կազմել հայրենակործանների ոհմակի:
Հարգելի՛ ոստիկանապետ, Նիկոլից հետո էլ կյանք կա, մի լսեք հողատուին, դարձեք պայքարող ժողովրդի մի մասնիկը…
Գ.Մանուկյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



