- 2026-07-08 23:33:00ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ողջու՜յն ձեզ, իմ հարգելինե՛ր, իմ սիրելինե՛ր, իմ հարազատնե՛ր...

Վերջապես հաջողվեց ժամանակավոր լինել տարածքում, մտերմիկ միջավայրում: Կարոտում եմ իմ ընթերցողներին, այն բոլոր ֆեյսբուքյան ընկերներին, ովքեր անհանգստացել են, մտահոգվել իմ անտեսանելիությամբ: Սիրում, հարգում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ մի առանձնակի զգացողությամբ: Անգամ հասցրել եք ծննդյան օր շնորհավորել, շնորհակալությունս բոլորին, իսկ ես, չգիտեմ, այդ օրն ինձ առաջին անգամ ատեցի՞, թե՞ ամաչեցի, որ այնքան երիտասարդ կյանքեր կորցնելուց հետո ինձ հիշել, շնորհավորել եք:
Պատերազմական այն 42 օրերին, որ գտնվել եմ Արցախում, երբևէ իմ օրագրային գրառումները չեն ընդհատվել, այն սարսափելի հրթիռակոծությունն ու մեր շուրջը թափված ռումբերի պայթյունները երբևէ պատճառ չեն հանդիսացել, որ ընդհատվեն մտորումներս Ստեփանակերտում, ու միշտ շատ-շատերին տեսանելի էին ապրումներս, որոնք նաև չափավոր են եղել այնքանով, որպեսզի չհուսահատեցնեմ ընթերցողներիս:
Հետո՝ նոյեմբերի 8-ից օրվա գրառումներս շարունակվեցին Հայաստանում, վերջինը նոյեմբերի 24-ին էր: Այդ օրվանից Մարտակերտում եմ՝ զրկված համացանցից: Այստեղ էլ մի քանի օր տողեր շարեցի կասկածամիտ, թե արդյո՞ք դրանք համացանցի հասանելիության դեպքում տեսանելի կդառնան...
Եթե կապերը կարգավորվեն, կարձագանքեմ շատերին ու կշարունակեմ իմ ամենօրյա գրառումները:
Կարևորը՝ այսօր այստեղ եմ, բայց չեմ ասի, որ պարապության մատնված եմ եղել, երբ դպրոց էի հաճախում, իսկ դասերից հետո օրվա տարբեր ժամերի հավաքում, խմբագրում էի «Մանկավարժի օրագրի» 4-րդ մասի նյութերը, որ մի նոր գիրք պիտի դառնա՝ սկսած 2020-ի հունվարի խաղաղ օրերի երազանքներից, վերջացրած ուխտադրուժ պատերազմով, մեր մարդկային կորուստներով, ցավոտ զիջումներով, հայրենիքի զգալի մասի կորստով...Ու նաև մեր վերադարձով Արցախ, որ մեր թշնամիների կողքին է, բոլորին տեսանելի մեր ապրելու և արարելու համառ կամքով: Իսկ թե ամեն պատերազմից հետո մեր բնակավայրերը, մեր հարազատ օջախներն ինչպես են լինում, այն մեծ կորուստների կողքին ամաչում եմ գրել...
Նատաշա Պողոսյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



